Բառարանը բառերի ամբողջական, որոշ կարգով գրբած խումբն է՝ տրված բացատրություններով, թարգմանություններով կամ այլ տեղեկություններով: Բառարանները բաժանվում են երկու խմբի՝ հանրագիտական և բանասիրական: Իսկ այդ տեսակները լինում են՝ ծավալային, լեզվական, դպրոցական, առձեռն և այլն: Բառարանագրությունը բառագիտության մի առանձին բաժին է, որն ուսումնասիրում է բառարան կազմելու կանոնները: Բառարանագրի նպատակը բառերի մասին տեղեկությունը, բառի իմաստները ճշգրիտ բացատրելը: Հանրագիտական բառարանը պարունակում է տեղեկություն շրջապատող աշխարհի ու բնության մասին: Այս բառարանը լինում է համընդհանուր և մասնաճյուղային: Բանասիրական բառարաններում տրված են բառերի և արտահայտությունների բացատրությունները: Այս բառարանները լինում են բացատրական, դարձվածաբանական, թարգմանական, ուղղագրական, հոմանիշ-հականիշների, համանունների և ստուգաբանական:
Առցանց թեստային աշխատանք
Ստուգում — 2
1. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.
անէ, երբևիցե, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անէական, այժմեական, ինչևէ, գոմեշ
2.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.
արհամարհանք, ամպովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարհանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթհեթալ
3. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.
բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապագ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն,
4. Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.
1) տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ
2) ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ
3) Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա
4) ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ
5) ի-սունական, բու-այական, բնօ-ան, մ-կահավ
6) ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական
5. Տրված բառերից և բառաձևերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.
Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղուսյակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի
6. Տրված տեքստում քանի՞ ուղղագրական սխալ կա.
Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:
6 սխալ
7.Ո՞ր շարքի բոլոր բառերում չի գրվում յ:
1. Իսրա-ել, Կարո-ի, մի-ություն, կրի-ա
2. հա-ելի, Ռաֆա-ել, գա-իսոն, ն-արդ
3. բամ-ա, վերարկու-ի, ծի-ածան, երգե-ի
4. միմ-անց, օվկ-անոս, միլ-արդ, ժան-ակ
8 .Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Երկնքի մթնած ամպերից իջներ
Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,
Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,
Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:
- Երկուսում
- Երեքում
- Չորսում
- Բոլորում
9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:
ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)
վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)
գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)
ժամ(պատարագ), գնացող(եկող), պատեհ(անպատեհ), առոք(փառոք)
10. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:
1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցն են և ուղարկեն Վենետիկ:
2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով
3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:
4. Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ:
11.Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:
Սրտագին երգերն ինձ միշտ թովել են,
Հրճվանք են տվել ինձ թևավոր,
Բայց նվիրական Ձեր հորովելը,
Բոլոր երգերից ջինջ է, խոր:
Իմ մանկությունը վաղուց կորել է,
Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ,
Բայց երբ հնչում է ձեր հորովելը,
Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ:
- Երեքում
- Չորսում
- Բոլորում
- Երկուսում
12.Ո՞ր բառում վերջին վանկը շեշտված չէ:
1. Գիշանգղ
2. Լուսնկա
3. Երջանկություն
4. Կարգադրել
13. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:
1. Ամբոխը, որոշակի հույսեր փայփայելով, խռնվեց հայտնի բարերարի շուրջը:
2. Ազգային ժողովում քննարկված հրատապ հարցը վերաբերվում էր կրթական համակարգին:
3. Արտաքուստ իրարից չզանազանվող քույրերը հակոտնյա բնավորությունների տեր էին:
4. Խորապես ընդունելով իր սխալը`Հայկը փորձում էր քավել մեղքերը:
14.Ընդգծված բառերից որի՞ գործածությունը փոխաբերական իմաստով չէ:
1. Եվ քարավանը Աբու-Լալայի…
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:
2. Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ,
Դառնալ դիցուհու արձան անթերի:
3. Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թռչելով`
Փերիները սարի գլխին
Հավաքվեցին գիշերով:
4.Ու թեև որպես մի մահկանացու պիտի վախճանվեմ,
բայց այս մատյանի հարակայությամբ կմնամ անմահ:
15.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հականիշներ:
1. Անհողդողդ-երերուն, քնքուշ-վեհ, վեհանձն-ստոր
2. Խոժոռվել-ժպտալ, բանուկ-սակավագնաց, առաթուր-անջրպետ
3. Զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի
4. Դալար-բարակ, լայնարձակ-անձուկ, տկար-վատառողջ
16.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հոմանիշներ:
1. Հուսահատվել-վհատվել, շտապել-աճապարել, սպրդել-սողոսկել
2. Սիգաճեմ-վեհանձնյա, երեց-ավագ, սովորույթ-ավանդույթ
3. Ունայն-դատարկ, զվարթ-խինդ, այլակերպ-տարաբնույթ
4. Հրահանգ-ցուցում, մայրամուտ-արշալույս, շեղում-խոտորում
17.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոմանիշներ:
1. Հավակնորդ, հավակնոտ, հանդուգն, նախանձոտ
2. Մուճակ, մաշիկ, մակույկ, հողաթափ
3. Յուրովի, ինքնին, յուրային, ինքնաբերաբար
4. Մանրավաճառ, առևտրական, փերեզակ, չարչի
18.Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1. Գարեջուր, պարընկեր, հայազգի
2. Հատընտիր, ադամորդի, աղեխարշ
3. Ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ
4. Սերմնագռավ, արքայազն, կարճալիք
19.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
1. Հրոսակապետ
2. Վարչապետ
3. Սակավապետ
4. Միապետ
20.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում —ներ վերջավորությամբ:
1. Ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ
2. Պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր
3. Մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ
4. Ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր
Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. հայոց լեզու-գրականություն
Հայոց լեզու սեպտեմբեր-դեկտեմբեր
Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը
Գրականություն
Ոսկեդարի հայ պատմիչները։ Նրանց ստեղծագործությունները․ դրանցում պատկերված ժամանակաշրջանները․
Չարլի Չապլինի նամակն իր դստերը
Ավետիք Իսահակյան <<Մի մրահոն աղջիկ տեսա>>
Մհեր Իսրաելյան <<Երեք քայլ երկնքից անդին>>
Հոմանիշ-հականիշ
1.Տրված բառերից առանձնացնե՛լ հոմանշային 10 զույգ։
Հսկայական, ողորկ, համեստ, վիթխարի, դժվար, հավաքել, դյութիչ, հուզիչ,
հմայիչ, ծավի, ստերջ, բիլ, դրվատել, դեղձան, գովել, դատարկել, սնապարծ,
անպտուղ, պարպել, խոնավ, ժողովել, տամուկ, խրթին, հարթ:
Հսկայական-վիթխարի, ողորկ-հարթ, դյութիչ-հմայիչ, ծավի-բիլ, հավաքել-ժողովել, դժվար-խրթին, ստերջ-անպտուղ, դրվատել-գովել, դատարկել-պարպել, խոնավ-տամուկ.
2.Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
ա) Լուռ
1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ
բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր
գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել
դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ
ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի
3. Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ, ստորոտ,
թանձր, անբասիր:
Օրինական-ապօրինի, համարձակ-երկչոտ, գագաթ-ստորոտ, ողորկ-խորդուբորդ, փութաջան-ծույլ, ջինջ-ամպոտ, ուսյալ-տգետ, անջրդի-ջրարբի, նոսր-թանձր, արատավոր-անբասիր
4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ հականշային նույնարմատ
զույգը ։
1. մոտ-հեռու, արագ-դանդաղ, տգետ-գիտուն
2. շոգ-ցուրտ, մարդկային-տմարդի, հին-նոր
3. սառը-տաք, երկար-կարճ, վախկոտ-անվախ
4. վճարովի-անվճար, վախկոտ-արի, մաքուր-կեղտոտ
5. ամառ-ձմեռ, մուտք-ելք, հաճելի-տհաճ
6. թեք-ուղիղ, հասուն-տհաս, կայուն-խախուտ
Համանուն-հարանուն բառեր
1.Գտնե՛լ համանուն բառերը ։
1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-1. պետությանը տրվող հարկ; 2. շենքի բարձր հարկ
2. ավել գնել-1. շատ գնել; 2. գնել ավել(տան մաքրության)
3. ոչխարի հոտ-1. ոչխարի խումբ; 2. ոչխարից եկող հոտը
4. մետաքսի կտոր- 1. մետաքսի մի կտոր; 2. փափուկ կտոր
5. Նա ջրում է-1. գտնվում է ջրում 2. նա ջրում է այգին
6. Նա գնում է- 1. գնում է հաց; 2. հեռանում է
7. Խավարում է- 1. օրը մթնում է; 2. գտնվում է խավարում
3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)-Կաթի մակերեսը ամբողջությամբ պատված էր սերով։ Սիրով լի ընտանիքը միշտ երջանիկ է։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասունկենդանի)-Ուսուցչուհին բացատրեց, թե, երբ է օգտագործվում կետը։ Կապույտ կետը ամենամեծ կաթնասուն ջրային կենդանին է։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն(երաժշտական
գործիք)-Քանոնը շատ գեղեցիկ էր հնչում։ Առանց քանոնի չստացվեց ուղիղ գծել։
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ ) -Փոքր կատուները ցրտից դողում էին։ Մեքենայի դողը փոխելու կարիք կար։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)-Երգի տոնը չափազանց բարձր էր երգչախմբի համար։ Շուտով տոն է։
4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ(հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեցմեզ։
5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։
Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ
Բառակազմություն
4.Առանձին սյունակներով դո՛ւրս գրել հնչյունափոխված
բաղադրիչ ունեցող և չունեցող կրկնավոր բարդությունները։ Կազմե՛լ 6
նախադասություն՝ երեքում գործածելով հնչյունափոխված, իսկ մյուս երեքում՝
չհնչյունափոխված բաղադրիչով բարդություն։
ՀնԲարակ-մարակ, հեռու-հեռու, արագ-արագ, աման-չաման, պարապ-սարապ,
քուլա-քուլա, առոք-փառոք, տեղ-տեղ, մանր-մունր, զույգ-զույգ, փոքր-մոքր, այլունփայլուն, խումբ-խումբ, մարդ-մուրդ։
5. Կազմե՛լ տրված կաղապարներին համապատասխան
բարդություններ։
Արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, նախածանց-արմատ-վերջածանց,
արմատ-հոդակապ-արմատ-վերջածանց, արմատ-արմատ, արմատ-վերջածանցվերջածանց, նախածանց-հոդակապ-արմատ, արմատ-հոդակապ-արմատ։
6. Տպագիր կամ էլեկտրոնային մամուլից դո՛ւրս գրել առնվազն 20 հապավում, դասակարգե՛լ ըստ տեսակների (տառային, բառամասային, խառը) և գրե՛լ ամբողջական:
Բառազկազմություն
1.Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։
Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:
1․ Տեսականորեն այս հարցի պատասխանը ակնհայտ էր։
2․ Դպրոցի աշակերտներին վերաբաշխեցին դասարաններով։
3․ Այս ամենը գիտականորեն կկատարվի։
4․ Շատ դժվար էր այդ անօգնական փոքրիկներին տեսնելը։
5․ Տգիտությունը մարդու գլխավոր թշնամին է։
2. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։
3. Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Նախածանց- անհայտ, հակաթույն, տգեղ, վերահաշվում, անհավատալի, արտապատկեր, ենթավարպետ, հարակից, անհարմար, անթիվ
Վերջածանց- խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, չկամ, ցուցանակ, կղզյակ, հայրական, տրամագծորեն, լսարան, համատեղություն, ծիծաղելի, մորթեղեն, միտք
Նախածանց և վերջածանց- անմտություն, անհոգաբար, ապաշնորհ, դժգոհություն,
Եվ-ի ուղղագրությունը
Երևույթ, այգեվետ, կարեվեր, կարևոր, հոգեվիճակ, պարգևել, ագևոր, դափնեվարդ, բևեռ, ոսկեվազ, սևեռուն, ոսկեվառ, արևառ, ոսկեվարս, հետևակ, ունևոր, ուղեվճար, սեթևեթել, հոգևոր, հոգեվարք, ալևոր, տարեվերջ, Եվրոպա, եվրոպական, եվրոպացի, երթևեկել, Եվգինե, գոտևորել, գինեվաճառ, ոգևորված,ոսկեվաճառ, արևմտաեվրոպական, երբևէ, սևակնած, ուղևորվել, թեթևոտն, Սևան, օթևան, հևիհև, թեթևություն, ալեվարս, ապակեվաճառ, այցեվճար, ամենևին, եղրևանի, հոգեվերլուծություն։
Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը
Կետերի ձոխարեն գրել՝
1․ բ կամ բբ․
այբուբեն, այբբենական, այբբենարան, ամբարտակ, աբա(տղամարդու վերնազգեստ), աբբահայր, ըմբոշխնել․
2․ դ կամ դդ․
ընդդեմ, ընդհատել, ընդդիմություն, ընդարմանալ, ընդդիմախոս, ընդունակ, բուդդայական, դդմապուր, ընդդիմադրել, ընդդիմակաց, ընդհատել, ընդդիմահար, ընդոստ, ընդդիմադարձ, ընդդիմակայել․
3․ զ կամ զզ․
բզկտել, բզզալ, բզիկ-բզիկ, դզզալ, զզվանք, տզզալ․
4․ թ, թթ, տթ կամ տտ․
փտախտ, վատթար, կտտանք, փտել, փթթել, ծաղկափթիթ, կտրուկ, կտրտել, փետել, լուսատտիկ, պտտվել․
5․ լ կամ լլ․
տանջալի, տանջալլուկ, վշտալի, վշտալլուկ, սլացիկ, սովյալ, սովալլուկ, լլկել, Աքիլես, աքիլեսյան, հելլեն, հելլենիստական, հելլենիզմ, Հոլանդիա , հոլանդական, միլիոն, միլիարդ, ծլալ, մոլլա, մոլագար, մոլի, մոլություն, բալլադ, ցավալի, ցավալլուկ, մոլախոտ, մոլեռանդ, հելլենուհի․
6․ ծ, ծծ, ց կամ ցց․
կծծի, կծծան, կեցցե, կցորդ, խցան, կեցություն, կեղծամ․
7․ ղ կամ ղղ․
ուղի, ուղղաբերձ, ուղարկել, ուղղագիծ, ուղեկից, ծառաուղի, ուղղալար, կոյուղի, գործուղում, ուղղում, ուղեգիր, ուղղագրական, ուղեծիր, ուղեկալ, ուղղագրություն, ուղղաթիռ, ուղերձ, ուղղախոսություն, ուղեգորգ, ուղղական, ուղեկցել, ուղղակի, ուղիղ, ուղղահայաց, ուղեկցորդ, ուղղաձիգ, ուղեգրություն, երթուղի, ուղեկցուհի, ուղղամիտ, ուղենիշ, ուղղանկյուն, ուղեպարկ, ուղղամտություն, խճուղի, ուղեցույց, ուղետոմս, ուղղանկյունի, ուղղափառ, ուղեպայուսակ, ուղղել, մայրուղի, ուղղընթաց, ուղղիչ, բարձրուղեշ, գեղուղեշ․
8․ ճ կամ ճճ․
աճպարար, արճճե, աճուրդ, չարաճճի, կճուճ, խճճել, խճողում․
9․ մ կամ մմ․
Էմին, Էմմա, Էմանուել, Ջեմմա, Էմիլ․
10․ յ կամ յյ․
Նոյ, նոյան, Նոյեմ․
11․ ն կամ նն․
Լիանա, ֆինն, Աննա, հովանի, Հովհաննես, զննել, մանրազննին, Մարիաննա, քննել, Բոն, ֆիննական, խորաքննին, իննսուն, քննախույզ, Վիեննա, տոննա, զննողական, իննական, Ժաննա, Դիանա, իննսունինը, իններորդ․
12․ շ կամ շշ․
խշշալ, քշել, խշյուն, թշշալ, թշշոց, տաշել, վշշալ, ֆշշալ, ֆշշոց, անշշուկ, փշատ, խշշոց, վշշոց, խշխշոց․
13․ վ կամ վվ․
հովիվ, հովվերգություն, հովվական, հովանոց, գրավել-գրավվել, վրդովել-վրդովվել, նզովել-նզովել խորովել-խորովվել, հորովել, նվվալ․
14․ ր կամ րր, ռ կամ ռռ․
երրորդ, հինգերորդ, Ամանոր, անդորր, անդորրագիր, տարանցիկ, անդորրություն, անդորրավետ, տարրական, տարերային, տարերք, տարագույն, տարրալուծել, տարորոշել, տարրաբանություն, օտարաբանություն, տարաբնույթ, այլատարր, օտար, տառատեսակ, միատարր, տարափողել, բազմատարր, օրրան, օրորան, բնօրրան, օրորոց, մրրիկ(փոթորիկ), մրիկ(ցորենի հիվանդություն), մրրկահողմ, մրրկածուփ, մրրկահավ, մրրկահույզ, մրրկածեծ, բերրի, բերել, չորրորդ, տասնչորսերորդ, տարաշխարհիկ, դռռալ, գոռգոռոց, գռռալ, ճռնչալ, ճռռոց, ճռճռալ, ճռռալ, ճռնչյուն, խռռոց, խռմփոց, մռռալ, մռռոց, հռհռալ, տարադրամ, տարագիր։
Վանկը հայերենում
1։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի
2։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ