Վարդանանց պատերազմ
449թ. հոների նկատմամբ հաղթանակից հետո, պարսից արքա Հազկերտ 2-րդը հատուկ հրովարտակ է արձակում, որի համաձայն նրա բոլորքրիստոնյա հպատակները պիտի կրոնափոխ լինեին և ընդունեինզրադաշտականություն։ Հրովարտակը քննարկելու համար Արտաշատումգումարվում է ժողով Հովսեփ կաթողիկոսի, մարզպան Վասակ Սյունու, հայիշխանների և հոգևորականների գլխավորությամբ, որտեղ որոշվում էմերժել Հազկերտ Բ-ի պահանջը։
Պարսիկների պահանջը մերջում են նաև Վրաստանում և Աղվանքում։
Մերժումը զայրույթով է ընդունվում պարսկական արքունիքում և հայ, վրացիու աղվան իշխանները 450թ. կանչվում են Տիզբոն, որտեղ ձերբակալվում են։Ազատ արձակվելու և Հայաստան վերադառնալու պայման է լինումհավատափոխությունը։ Ժամանակ շահելու և Տիզբոնից ողջ դուրս պրծնելունպատակով որոշվում է առերես հավատափոխ լինել և հնարավորությունստանալ վերադառնալ հայրենիք։
Առերես հավատափոխությունից հետո, հայ նախարարներն ազատ ենարձակվում և 700 մոգերի ու հսկիչ զորախմբի ուղեկցությամբ վերադառնումՀայաստան։ Նրանք առաջադրանք ունեին մեկ տարում Հայաստանըկրոնափոխ անել, բոլոր եկեղեցիները վերածել ատրուշանների, հիմնելպարսկական դպրոցներ։ Տիզբոնում պատանդ են մնում Գուգարաց ԱշուշաԲդեշխի և Վասակ Սյունու որդիները։
450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի էունենում ապստամբություն Սասանյան Պարսկաստանի դեմ, որը ջանում էրքրիստոնեական Հայաստանում հաստատել իրենց կրոնը՝զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբարձուլել պարսիկներին:
450 թվականի ամռանը պարսկական մի զորաբանակ արքունիհազարապետ Միհրներսեհի առաջնորդությամբ մտնում է Փայտակարան։Մեկ այլ զորաբանակ ` Սեբուխտի հրամանատարությամբ, մտնում էԱղվանք, իսկ այնտեղից էլ` Հայաստան։
Հայկական զորքը բաժանվում է երեք մասի։ Առաջին մասը ՆերշապուհԱրծրունու հրամանատարությամբ ուղարկվում է երկրի հարավայինսահմանները Ատրպատականի կողմից պաշտպանելու համար։ Զորքիերկրորդ մասը Վասակ Սյունու հրամանատարությամբ մնում էԱրտաշատում, իսկ հեծելազորը Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբուղղվում է Աղվանքին օգնության։
Պատերազմի ելքը վճռում է մայիսի քսանվեցի առավոտից մեկնարկածԱվարայրի ճակատամարտը: 10:00-ի մոտակայքում Պարսիցթագավորության բանակի թևերը անցան գետը և հարձակվեցին հայկականբանակի թևերի վրա: Սկսված և բավականին երկար տևած համառհանդիպակաց մարտը Հայկական բանակի աջում հաջողություն չբերեցկողմերից ոչ մեկին, սակայն դրա փոխարեն արդեն 12:00-ի մոտակայքումՀայկական բանակի ձախում թշնամին մղվեց ելման դիրքեր:
Զգալով պահի վճռական նշանակությունը՝ Հայկական պահեստազորի ուձախ թևի մի մասից, ինչպես նաև ծայր ձախի առանձնացված հեծելազորիցստեղծված հատուկ հարվածային ջոկատը Վարդան Մամիկոնյանիանձնական ղեկավարությամբ անցավ վճռական գրոհի, ճեղքեց Պարսիցթագավորության բանակի աջ թևի ձախ մասի և կենտրոնի աջ մասիդասավորությունը, ներխուժեց նրա շարքերը ու ծանր կորուստներպատճառելով փախուստի մատնեց մարտակարգը լիովին կորցրածթշնամուն: Հետապնդելով թշնամուն և զարգացնելով հաջողությունը՝սպարապետի գլխավորած ջոկատը հարձակվեց Պարսից թագավորությանբանակի երրորդ շարքի վրա, որը ևս ծանր կորուստներ կրելով դիմեցփախուստի: Դրանից հետո Վարդան Մամիկոնյանի, ինչպես նաևկենտրոնից թշնամու շարքերը ճեղքելով առաջ եկած Վահան Արծրունուջոկատները հզոր հարված հասցրեցին Մատյան գնդին ու փախուստիմատնեցին նրանց:
Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատները սկսեցինսրընթաց մանևրներով ծանր հարվածներ հասցնել թշնամու կենտրոնին ուձախին` նպատակ չունենալով նահանջել և ձգտելով հնարավորինս ծանրկորուստներ պատճառել հակառակորդին:
15:00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջականհետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակիերրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնումհսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և ՎահանԱրծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստանհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջոընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատներիգրեթե բոլոր մարտիկները:
18:00-ի մոտակայքում Հայկական բանակը ողջ ճակատով նահանջեց ևամուր դիքեր գրավեց գետի հյուսիսային ափին՝ երեք ժամվա ընթացքում ետմղելով թշնամու բոլոր գրոհները ու հաջող հակագրոհներով շպրտելովվերջինիս ելման դիրքեր: 21:30-ի մոտակայքում մարտը վերջացավ: Գրեթեանմիջապես էլ հրավիրվեց ողջ մնացած նախարարների երեկոյանխորհրդակցություն, որում որոշվեց, որ Հայկական բանակը կատարել է իրմարտական առաջադրանքը, ծանր կորուստներ է պատճառել թշնամուն ևճակատամարտը շարունակելը այլևս իմաստ չունի. ժամանակն է ցրելուժերը և սկսել պարտիզանական պայքար:
23:00-ի մոտակայքում Հայկական բանակը իրականացրեց հաջող նահանջ ևհեռացավ մարտադաշտից, իսկ հսկայական կորուստներ կրած Պարսիցթագավորության բանակը չհամարձակվեց որևէ կերպ խոչնդոտել դրան:
Հայերը կորցրին մոտ 38.000 զինվոր, այդ թվում զոհվեցին սպարապետՎարդան Մամիկոնյանը, Վահան Արծրունին, Խորեն Խորխոռունին, ԱրտակՊալունին, Տաճատ Գնթունին, Հմայակ Դիմաքսյանը, Ներսեհ Քաջբերունին, Վահան Գնունին, Արսեն Ընծայեցին և Գարեգին Սրվանձտյանը: Ընկան նաև133 ռազմիկներ Մամիկոնյան տոհմից, 57 ռազմիկներ Պալունի տոհմից, 22 ռազմիկներ Դիմաքսյան տոհմից, 20 ռազմիկներ Սրվանձտյան տոհմից, 19 ռազմիկներ Խորխոռունի տոհմից, 19 ռազմիկներ Գնթունի տոհմից, 7 ռազմիկներ Ընծայեցի տոհմից, 7 ռազմիկներ Քաջբերունի տոհմից, 3 ռազմիկներ Գնունի տոհմից, ինչպես նաև 739 ռազմիկներ այլնախարարական տոհմերից:
Պարսից թագավորության բանակը կորցրեց մոտ 130.000 զինվոր, որոնցթվում 3.544 ռազմիկներ դավաճաններից:
Հայերս պատերազմի արդյունքները կարող ենք համարել մեր օգտին: Պարսիկները երեք անգամ ավելի շատ զոհ տվեցին, կնքվեց Նվարսակիպայմանագիրը: Պարսկական արքունիքը ստիպված եղավ ՄարզպանականՀայաստանից շուտով ետ կանչել իր զորքերին, հրաժարվելհավատափոխության միջոցով հայերին ձուլելու ծրագրից և ճանաչել նրանցներքին ինքնավարությունը:
Սակայն պատմիչ Եղիշեն գրել է.
Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմդուրս գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին:
Վահանանց պատերազմ
481 թվականին պարսիկների դեմ ապստամբեց հարևան Վիրքը։ Վախթանգթագավորը սպանեց ուրացող Վազգեն բդեշխին և հրաժարվեց ճանաչելպարսից իշխանությունը։ Գուգարքի բդեշխն ամուսնացած էր ՎարդանՄամիկոնյանի դուստր Շուշանիկի հետ։ Վրաց ապստամբների դեմուղարկված հայ նախարարներըՇիրակում գաղտնի ժողով գումարեցին ևորոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ հազարապետին ու մարզպանԱտրվշնասպին և ապստամբել։ Հայոց նոր ապստամբությունըգլխավորեցին Սահակ Բագրատունին և Վարդան Մամիկոնյանի եղբորորդիՎահան Մամիկոնյանը։ Պարսիկ պաշտոնյաները, սակայն, հասցրեցինփախչել Ատրպատական։ Իշխանությունն անցավ ապստամբներին, որոնքկազմեցին կառավարություն։ Մարզպան ընտրվեց Սահակ Բագրատունին, սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը, մեծ դատավոր՝ Հովհաննես Ակաթողիկոսը։ Ապստամբության կենտրոն դարձավ Դվին քաղաքը:
Ազատագրական պատերազմը տեւում է մինչեւ 484թ. ամառը, երբպարսիկները ծանր պարտություն են կրում հեփթաղներից Միջին Ասիայում: Հայաստանում հաջողության չհասնելով՝ պարսկական արքունիքըստիպված է լինում դադարեցնել ռազմական գործողությունները եւ դուրսբերել իր պարտված բանակը: Դրանով ձեւակերպում է ստանումազատագրական շարժման հաղթանակի ռազմական կողմը: 484թ. պարսիկները բանակցություններ են սկսում Վահան Մամիկոնյանի հետ, որոնք ռազմական փաստացի հաղթանակին ավելացնելու էին նաեւդիվանագիտականը: Սպարապետի ձեռք բերած հեղինակության մասին էվկայում, որ պարսիկները համաձայնվում են բավարարելբանակցություններ սկսելու համար պատանդներ տրամադրելու` Վահանինախապայմանը: Բանակցություններն ավարտվում են Հեր գավառիՆվարսակ գյուղում կնքված պայմանագրով, որի բոլոր կետերն առաջադրելէր Վահան Մամիկոնյանը: Ըստ այդմ, պարսիկները պարտավորվում էինհրաժարվել կրոնափոխության քաղաքականությունից, ճանաչել Հայեկեղեցին եւ նախարարների ժառանգական իրավունքը, չմիջամտելՀայաստանի ներքին գործերին եւ այլն: Պարսից արքունիքը ճանաչում էՎահան Մամիկոնյանին որպես սպարապետ եւ մարզպան: ՎահանՄամիկոնյանը դառնում է Արեւելյան Հայաստանի, որպես Տանուտերականիշխանության երկրի, կառավարողը:
Հաղթանակին նպաստած նոր հայեցակարգի վերլուծությունը վկայում է, որՎահան Մամիկոնյանը գիտակցաբար էր հրաժարվել հակառակորդի հետճակատային բախումներից ու ընտրել մարտավարության անկանոն ձեւերը: Վահան Մամիկոնյանը մեծ ուշադրություն է դարձնում նահանջի, հակառակորդի հետ առճակատումից խուսափելու եւ մի շարք այլխնդիրների նոր մեկնաբանմանը: Կարող ենք արձանագրել, որ մարտինհաջորդող նահանջն ինքնուրույն մարտական գործողության էր վերածվում: Դա եւս նորություն էր մեր ռազմարվեստում: Օրինակ, Երիզայի մոտպարսկական բանակի ճամբարի վրա գիշերային հարձակումից հետոնահանջող ապստամբներին հետապնդելու ուղարկված զորամասերի հետտեղի ունեցած մարտն ու հետապնդումից ազատվելու դժվարինմարտական գործողությունը շարունակվում էին երկու օր եւ երեք գիշեր։ Լայնտարածում են ստանում գիշերային մարտերը:
Այսպիսով, Վահան Մամիկոնյանն ամբողջացրեց ու վերջնական տեսքիբերեց մեծաթիվ հակառակորդի հետ հակամարտության նորռազմարվեստից բխող դրույթները եւ կիրառելով՝ ցույց տվեց, որ ստեղծվածիրադրությունում դրանք այլընտրանք չունեն: Հատկանշական է, որմարտավարության հիմնական տարրերի փոփոխումը եւ ստեղծվածպայմաններին նրանց հարմարեցումը չէր ընթանում անցյալի փորձիմերժման ճանապարհով: Որքան էլ բեկումնային եւ խոր լինեինփոփոխությունները, միեւնույն է, Վահան Մամիկոնյանի իրականացրածբարեփոխումը հայկական ռազմարվեստի եւ մարտավարությանհետեւողական զարգացման արդյունք էր: Ռազմարվեստի զարգացմանգործում Վահան Մամիկոնյանի խաղացած դերին գնահատական տալով՝կարող ենք նշել, որ նրա սպարապետության ընթացքում մեր ռազմարվեստըյուրօրինակ հեղափոխական դարաշրջան մտավ: Վերջնական տեսքի եկավանկանոն մարտավարությունը, որն առանձին բացառություններով գրեթեմինչեւ 20-րդ դարը տիրապետող էր մեր ռազմարվեստում: