Հայ-վրացական հարաբերություններ

Հայ-վրացական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ինչպես Հարավային Կովկասում, այնպես նաեւ մեծ Մերձավոր Արեւելքում, հայերը եւ վրացիները բացառիկ համատեղ պատմություն ունեցող ժողովուրդներից են: Ի թիվս այլ հանգամանքների, այս իրողությունը պայմանավորված է համաշխարհային քաղաքական, մշակութային եւ սոցիալական գործընթացներին ու մարտահրավերներին համատեղ մասնակցելու եւ դիմագրավելու իրողությամբ եւ անհրաժեշտությամբ: Երկու ժողովուրդների պատմական հիշողությունը արձանագրվել է ինչպես հայ եւ վրաց պատմիչների աշխատություններում, այնպես նաեւ հունական, պարսկական, արաբական, իսկ ավելի ուշ նաեւ թուրքալեզու, ռուսալեզու եւ այլ աղբյուրներում: Վաղ շրջանի, միջնադարի եւ ոչ հեռու անցյալի տարբեր փուլերի ուսումնասիրությունը պատմաբաններին թողնելով`  ստորեւ փորձենք վերլուծել վերջին քառորդ դարի, իսկ մասնավորապես ետխորհրդային շրջանում Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը, ներկան ու ապագայի հնարավոր զարգացումները:

ԽՍՀՄ փլուզումից հետո Հարավկովկասյան տարածաշրջանը թերեւս առավել արյունալի անկախացման ընթացք ունեցավ: 1990-ականներից սկիզբ առած` Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի էթնոտերիտորիալ կոնֆլիկտներն էական ազդեցություն ունեցան եւ շարունակում են ունենալ տարածաշրջանի երկրների քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիական կառուցվածքի, ժողովրդավարության մակարդակի, վերպետական ինտեգրացիոն գերակայությունների, ինչպես նաեւ այս երկրների բնակիչների մտածողության եւ աշխարհայացքի վրա: Դեռեւս չլուծված այս հակամարտությունները նաեւ նշանակալի ազդեցություն ունեն Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետության տեսանկյունից, որտեղ իրենց անթաքույց հետաքրքրություններն ունեն ինչպես տարածաշրջանի շահառու, այնպես նաեւ այլ պետություններ, այդ թվում` Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Չինաստանը, Հնդկաստանը եւ այլն:

Չնայած նրան, որ նշված պետությունների եւ միջպետական կառույցների հետ հարաբերությունները Հայաստանի եւ Վրաստանի երկկողմ հարաբերությունների վրա ունեցել եւ շարունակում են ազդեցություն ունենալ, երկու երկրները կարողացել են ոչ միայն պահպանել եւ խորացնել համագործակցությունը, այլեւ որոշ իմաստով միմյանց համար կամրջի գործառույթ ունենալ: Այս վերջին պնդումը վերաբերում է հատկապես տնտեսական եւ առեւտրային հարաբերություններին, երբ Վրաստանի պարագայում Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, Հայաստանը որոշ վրացական ապրանքատեսակների համար ելք է հանդիսացել դեպի ռուսական շուկա, մինչդեռ Հայաստանը հնարավորություն ունի օգտվել Վրաստանի` Եվրոպայի հետ ասոցացման համաձայնագիր ունենալու իրողությունից: Ինչպես հայտնի է, մինչ 2013-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ զուգահեռ բանակցել եւ նախաստորագրել էր ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ առեւտրի մասին պայմանագիրը, որը, սակայն, չստորագրվեց Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից, ինչը պատճառաբանվեց ինչպես տնտեսական, այնպես էլ երկրի անվտանգության մարտահրավերներով:

Իր հերթին Վրաստանը շարունակեց Եվրամիությանն ինտեգրվելու իր նախանշած գերակայությունը, որի մասին հայտարարել է դեռեւս 90-ականներին: Հարկ է նշել, որ տարածաշրջանի երկրներից Եվրոպականկառույցներին անդամակցելու առաջատարը եղել եւ  շարունակում է մնալ հենց Վրաստանը, որի քաղաքացիները 2017 թվականի մարտ ամսից ԵՄ անդամ շենգենյան գոտու երկրներ մեկնելու համար մուտքի արտոնագրի ազատականացում ստացան: Սա այն պարագայում, երբ դեպի Ռուսաստան Վրաստանի քաղաքացիները վիզայի կարիք ունեն, ինչը  Թբիլիսիում ՌԴ դեսպանության բացակայության պայմաններում ֆորմալ իրականացվում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանության միջոցով: Այս իրավիճակի երկարաձգումը անխուսափելիորեն խորացնելու է Վրաստանի հետագա եվրոպական ինտեգրացիան, հաշվի առնելով Թբիլիսիից եւ Քութայիսիից դեպի եվրոպական մայրաքաղաքներ էժան ավիատոմսերի առկայությունը, ինչպես նաեւ ԵՄ-ի կողմից Վրաստանում շարունակաբար իրականացվող ներդրումների ծավալների աճը, երկրի օրենսդրության եւ Վրաստանում արտադրվող ապրանքատեսակների համապատասխանեցումը եվրոպական չափորոշիչներին:

Իր հերթին Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, տնտեսական եւ մաքսային քաղաքականության այլ տարածքում է հայտնվել: Գաղտնիք չէ, որ այս կառույցում գերակա ազդեցություն ունեցող երկիրը Ռուսաստանն է, որը անդամ պետություններում օրենսդրական բարեփոխումների խնդիր չի դրել, արտադրվող ապրանքների որակի չափորոշիչները պակաս խիստ են, դատաիրավական համակարգի եւ ժողովրդավարական ինստիտուտների հզորացումը գերակայություն չէ: Այս առումով, Հայաստանի` մի շարք ոլորտներում հնարավոր բարեփոխումներ իրականացնելու տեսանկյունից կարեւոր է ԵՄ-ի հետ կնքվելիք շրջանակային համաձայնագիրը, որը, ըստ էության, մինչ 2013 թվականը բանակցված փաստաթղթի քաղաքական մասն է որոշ փոփոխություններով: ԵՄ-ի հետ փաստաթղթի ստորագրման պարագայում Հայաստանի համար Վրաստանի ունեցած փորձը լավ օրինակ կլինի, որից պետք է օգտվել պայմանագրով նախատեսված գործողությունների ծրագիրը հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու համար: Այս տեսանկյունից Հայաստան-Վրաստան երկկողմ համագործակցության նոր ուղղություն է նախանշվում, որտեղ ներգրավված կլինեն տարբեր ոլորտների` պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, բիզնես եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ բազմաշերտ մակարդակում:

Բազմաշերտ դիվանագիտությունը (Multi-track diplomacy) վերջին 3 տասնամյակի ընթացքում կիրառվող մեթոդաբանություն է, որի նպատակն է խնդիրների լուծման եւ հարաբերությունների կառուցման գործում տեսանելի բոլոր շահառու խմբերի ներգրավման միջոցով առավել արդյունքների հասնել: Այս մեթոդաբանությունը կիրառվում է աշխարհի մի շարք հակամարտությունների կարգավորման համար, ինչպես նաեւ միջպետական, վերպետական, կորպորատիվ եւ այլ մակարդակներում երկխոսություն ծավալելու նպատակով: Փորձենք դիտարկել նշված մեթոդի կիրառելիությունը Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետագա կառուցման եւ առաջին հայացքից միմյանց հակասող շահերի առկայության պայմաններում: Քաղաքագիտության, կոնֆլիկտաբանության, միջազգային հարաբերությունների մասնագետների համար հայտնի է այսպես կոչված երկշերտ կամ երկուղի դիվանագիտությունը (Track 1 & Track 2), որտեղ առաջինը կառավարությունն է, երկրորդը  քաղաքացիական հասարակությունն է` լայն ընդգրկումով(փորձագետներ, լրագրողներ, գործարարներ, ուղեղային կենտրոններ եւ այլն):

Առաջին մակարդակում` պաշտոնական դիվանագիտության կամ կառավարությունների միջոցով ամենատարբեր խնդիրները լուծել չկարողանալու պարագայում գործը հաճախ դրվում է հենց երկրորդ խմբի վրա, որը մի կողմից ավելի ազատ է բարդ կամ տաբուացված թեմաներ քննարկելու հարցում, մյուս կողմից` որոշումներ կայացնելու մանդատ չունենալու արդյունքում նվազ պատասխանատվություն է կրում հնարավոր ձախողումների դեպքում, իսկ գործունեության արդյունքները մեծամասամբ խորհրդատվական բնույթի են: Նշված երկու ուղղություններից զատ կա նաեւ այսպես կոչված մեկ եւ կես մակարդակը (Track 1.5), երբ, օրինակ, խնդիրներ լուծելու համար հավաքվող փորձագետները կամ նախկին պետական պաշտոնյաներ են, կամ պետական կառույցին զուգահեռ, գիտակրթական ու փորձագիտական կառույցի ներկայացուցիչ են եւ կոնկրետ քննարկմանը մասնակցում են այդ կարգավիճակով: Նման 1.5 մակարդակում աշխատանքի օրինակ էր 2001-ին ստեղծված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը (TARC),  որը  չնայած ոչ երկարատեւ գործունեությանը, մի շարք հնարավորություններ ստեղծեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Ավելին, կարելի է պնդել, որ 2010 թվականին ստորագրված, սակայն մինչ օրս չիրագործված Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթերը հնարավոր չէին լինի առանց վերը նշված հանձնաժողովի 10 տարվա վաղեմություն ունեցող ջանքերի:

Վերադառնանք հայ-վրացական հարաբերությունների հեռանկարին: Ըստ իս՝ վերը նշված երկշերտ դիվանագիտության մոդելը բավարար չէ երկու երկրների ընդգրկուն համագործակցության համար` երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում առկա մարտահրավերների առատությանը դիմագրավելու տեսանկյունից: Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր դաշնակիցը համարվող Ռուսաստանի հետ ունեցած հակասությունները, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրվելու Վրաստանի նկրտումները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած դաշնակցային-ռազմավարական հարաբերությունները կարող են որոշ բարդություններ ստեղծել հայ-վրացական հարաբերություններում: Հարկ է նշել, սակայն, որ մինչ օրս հնարավոր է եղել լուծումներ գտնել ըստ էության բոլոր հիմնական ուղղություններով, եթե հաշվի չառնենք նշված երկրների չկամությունը, իսկ որոշ դեպքերում նաեւ՝ հայ-վրացական հարաբերություններում լարվածություն ստեղծելու անթաքույց փորձերը: Այսուհանդերձ, Կողմերը կարողացել են պահպանել հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես տնտեսական-առեւտրային ոլորտում` Հայաստան-Վրաստան ազատ առեւտրի պայմանագրի եւ այլ երկկողմ համաձայնագրերի միջոցով, այնպես էլ կրթական, մշակութային եւ ռազմական ուղղությամբ: Այսպես օրինակ՝ 2017 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանը մասնակիցների թվով երրորդ երկիրն էր Վրաստանում անցկացվող «Noble partner» բազմազգ զորավարժություններին: Ավելին, Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարները  երկրի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժությունների կենտրոնում հայ գործընկերների վերապատրաստում անցնելու հնարավորության մասին պարբերաբար բարձրաձայնում են:

Դրական ազդակներ կան նաեւ հայ-վրացական հարաբերություններում այնպիսի բարդ թեմաների շուրջ, ինչպիսիք կրոնական եւ մշակութային ժառանգությունն ու կրթության ոլորտն է: Հայաստանի տարածքում վրացական, կամ քաղկեդոնիկ համարվող կրոնական հուշարձանների վերականգնման շուրջ երկու երկրների մշակույթի նախարարությունների մասնագետներից միջպետական հանձնաժողով է ձեւավորվել: Զուգահեռաբար, դեռեւս 2015-ին Վրաստանի կրոնի պետական գործակալությունը դիմել եւ Վիրահայոց թեմից ստացել է Թեմի կողմից հայկական համարվող եկեղեցիների ցանկը, այս ուղղությամբ, սակայն, դեռեւս էական առաջընթաց չկա: Հուսադրող է նաեւ Վրաստանի հայկական կրտսեր դպրոցներում հայոց լեզվի դասագրքերի տրամադրումը Հայաստանից. խնդիր, որը մի քանի տարի հնարավոր չէր լուծել:

Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը խիտ է եւ բազմընդգրկուն: Ինչպես նշվեց, Վրաստանը կարող է մոդելային լինել Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերությունների տեսանկյունից: Զուգահեռաբար, արտաքին աշխարհի հետ կապի տեսանկյունից Հայաստանի հյուսիսային հարեւանը ամենակարեւոր երկիրն է, որի տարածքով է իրականացվում Հայաստանի արտահանման եւ ներմուծման առյուծի բաժինը, տարվա կտրվածքով ՀՀ քաղաքացիների ամենամեծաթիվ այցելությունները դեպի Վրաստան է, այստեղ ավանդաբար ապրել եւ շարունակում են բնակվել ամենատարբեր խնդիրներ ունեցող պաշտոնական տվյալներով շուրջ 250 հազար հայեր, երկրում գործում է 100-ից ավելի հայկական դպրոց, պետական հայկական թատրոն, 50-ից ավելի եկեղեցի եւ այլն: Վրաստանի պետռեեստրի համաձայն այս երկրի տարածքում 12 հազարից ավելի ՀՀ քաղաքացիներ մասնավոր ընկերություններ ունեն  կամ գրանցված են որպես անհատ ձեռներեցներ:

Նշված բոլոր ուղղություններով ամենօրյա աշխատանքի անհրաժեշտություն կա, ուստի երկկողմ հարաբերությունները հնարավորինս սահուն զարգացնելու եւ խորացնելու համար միջպետական խողովակներից եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից զատ` ինստիտուցիոնալ մակարդակում պետք է ներգրավել կամ խորացնել համագործակցությունը հետեւյալ խմբերի միջեւ. գործարարներ, կրոնական կառույցներ, գիտահետազոտական եւ կրթական կազմակերպություններ, ֆերմերներ, ԶԼՄ-ներ, միջազգային դոնոր կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ:

Վերը նշված ուղղություններով արդեն իսկ առկա են համատեղ աշխատելու լավ օրինակներ: Դրանցից որոշները, ինչպես օրինակ քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ կառույցները (ՀԿ-ներ), համագործակցում են ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափում: Հակամարտությունների կարգավորման կամ տրանսֆորմացիայի տեսանկյունից առկա են մի շարք ֆորումներ, որտեղ Հայաստանի եւՎրաստանի կոնֆլիկտաբանները համատեղ աշխատելու լավ փորձ ունեն: Համագործակցություն եղել եւ կա նաեւ բազմակողմ ձեւաչափում: Եվրամիության` Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում այդ շփումների ընդլայնված ձեւաչափը լավ օրինակ է: Տարբեր է իրավիճակը մամուլի դաշտում: Այսպես, եթե Վրաստանում գործում է մեկ 10-յակից ավելի հայալեզու մամուլի միջոց, որոնք ամենօրյա ռեժիմով ներկայացնում են իրավիճակը Վրաստանում, ապա Հայաստանից վրացերեն լեզվով բովանդակության լուրջ պակաս կա, ինչը նվազեցնում է վրացալեզու մամուլի սպառողի հնարավորությունները Հայաստանի մասին տեղեկացված լինելու տեսանկյունից:

Մասնագիտական նման բազմաշերտ ներգրավվածության պարագայում միայն հնարավոր կլինի ճշգրիտ վերլուծել առկա իրողություններն ու գործընթացները, համադրել երկրների շահերն ու կարողությունները, ձեւավորել համագործակցության եւ զարգացման համատեղ տեսլական ու կանխարգելել հնարավոր բախումները: Հայերն ու վրացիները անցել են պատմության տարբեր փորձություններով ` հաճախ կիսելով միեւնույն ճակատագիրը, իսկ, ինչպես գիտենք, պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ուստի պետք է պատրաստ  լինենք մեր երկրների ու ժողովուրդների առջեւ ծառացած ու դեռեւս գալիք մարտահրավերներին համատեղ դիմագրավելուն:

Ընտանիք և ամուսնություն

Ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ հասարակության կարգավորվող հարաբերությունների ձև է, որի գլխավոր նպատակն ընտանիք ստեղծելն է, որով սահմանվում են ամուսինների իրավունքներն ու պարտականությունները միմյանց, զավակների և հասարակության նկատմամբ։

Ամուսնության համար անհրաժեշտ են կնոջ և տղամարդու ամուսնական տարիքի հասնելը, փոխադարձ կամավորությունն ու համաձայնությունը։ Ամուսնությունը գրանցվում է ամուսնաընտանեկան օրենսդրությամբ սահմանված կարգով, որով հաստատվում է ամուսինների իրավահավասարությունը՝ անկախ ռասայական և կրոնական պատկանելությունից։

Վաղ ժամանակներ

Մարդկանց միջև կարգավորված ամուսնական հարաբերությունների առաջին ձևը խմբամուսնությունն էր։ Հասարակության զարգացման ընթացքում աստիճանաբար սահմանափակվել են ամուսնությունները մերձավոր ազգականների միջև։ Մայրական տոհմի զարգացումով ձևավորվել է զուգամուսնությունը. երեխաները մնացել են մոր տոհմում, ազգակցությունը ճանաչվել է մոր գծով։ Տնտեսության մեջ տղամարդու առաջնակարգ դերի հաստատումով առաջացել է մենամուսնությունը:

Ամուսնությունները Վաղ Հայաստանում

Դեռևս վաղ անցյալում Հայաստանում տիրապետող է եղել մենամուսնությունը, որը կարգավորվել է եկեղեցական կանոններով և քաղաքացիական օրենսդրությամբ: Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի սահմանած կանոններով, առանց զույգերի համաձայնության և տարիքային համապատասխանության, պսակադրությունն արգելվում էր։ Քահանաներին արգելվում էր առանց քննության և հարցման պսակել ամուսնացողներին։ Զավակներին բռնի ամուսնացնող ծնողները ենթարկվում էին կանոնական պատժի։

Հայոց եկեղեցին դեմ էր 2-րդ, ինչպես և գաղտնի ամուսնությանը։ Եկեղեցական կանոններով արգելվում էր ազգականների ամուսնությունը միմյանց հետ և ազատների (ազնվականների) ամուսնությունը անազատների հետ։ Փավստոս Բուզանդի վկայությամբ արգելվել է մերձավոր ազգականների ամուսնությունը, բազմակնությունը և այլն։ Շահապիվանի ժողովն ազգակցական (արյունակցական) կապեր ունեցող անձանց ամուսնությունը համարել է «պղծություն և գարշանք», հեթանոսական մնացուկ և արգելել մինչև 4-րդ սերունդը։

Կիլիկյան Հայաստանում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնաընտանեկան հարաբերություններին, անառողջների ամուսնությունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի՝ պարտադիր էր կնոջ համեմատ տղամարդու մեծ (տարեց) լինելը (դա համարվում էր ամուսնու գերիշխանության պայման)։ Անհավատարիմ ամուսինների համար նախատեսված էր տուգանք: Սմբատ Սպարապետի Դատաստանագրքով արգելվում էր նոր ամուսնացածին բանակ տանելը։ Հաճախ էին քաղաքական նպատակներով կատարվող ամուսնությունները, որոնցով բարեկամություն էր ստեղծվում տարբեր տոհմերի, իշխանների, նաև պետությունների միջև։ Հայ պատմիչների վկայությամբ՝ ամուսնությունից հետո հարսը մնում էր չխոսկան, երեսը ծածկում քողով, և այն կրում էր մինչև մայր դառնալը։ Կինն ընդունում էր ամուսնու ազգանունը։

Ամուսնությունները Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետությունում ամուսնությունը հիմնված է ամուսինների ազատ ընտրության, նրանց փոխադարձ սիրո և հետաքրքրությունների ընդհանրության վրա։ Ամուսնությունն ազատ և իրավահավասար տղամարդու և կնոջ՝ օրենքով սահմանված կարգով կազմված կամավոր միություն է։

Ամուսնության և ընտանիքի պահպանության հարցերը կարգավորվում են ՀՀ Ամուսնության և ընտանիքի օրենսգրքին համապատասխան։ Ամուսնությունը գրանցվում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում՝ ամուսնացողների դիմում ներկայացնելուց հիմնականում 1 ամիս հետո։ Ամուսնության գրանցման համար անհրաժեշտ են ամուսնացողների փոխադարձ համաձայնությունը և ամուսնական տարիքը (18 տարեկան)։ Բացառիկ դեպքերում կանանց համար այդ տարիքը կարող է նվազեցվել 1 տարով։

Կան նաև պայմանագրով կարգավորվող ամուսնություններ. ամուսնացող կողմերի միջև կնքվում են պայմանագրեր, որոնցով սահմանվում են ամուսինների անձնական և գույքային իրավունքներն ու պարտականությունները։

Ամուսնություն չի թույլատրվում այն անձանց միջև, որոնցից մեկը այլ ամուսնության մեջ է, ազգակցության մեջ գտնվող անձանց, հարազատ և խորթ եղբայրների ու քույրերի, որդեգրողների և որդեգրվածների միջև, այն անձանց միջև, որոնցից մեկը հոգեկան հիվանդության կամ սակավամտության պատճառով անգործունակ է ճանաչված։ Ամուսիններն ունեն անձնական և գույքային հավասար իրավունքներ, նրանցից յուրաքանչյուրն ազատ է ընտրելու իր զբաղմունքը, մասնագիտությունը և բնակության վայրը։

Բազմակնությունն արգելվում է ՀՀ օրենքով: Դրանք բացառելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում, նախկինում ամուսնացած անձանց միջև նոր ամուսնություն գրանցելիս, պահանջում են ամուսնալուծությունը կամ նախկին ամուսնու մահը հաստատող փաստաթուղթ։

Ազգականների ամուսնությունը արգելվում է, որովհետև դրանցից հաճախ ծնվում են բնածին արատներով և ժառանգական հիվանդություններով երեխաներ։ Այդպիսի ամուսնությունից մեռածածին երեխաների թիվը և մանկական մահացությունը 2 անգամ ավելի մեծ է։

Թվարկված պայմանների խախտումով կայացած ամուսնությունը համարվում է անվավեր։ Դատական կարգով այդպիսին կարող է ճանաչվել նաև ընտանիք չկազմելու միտումով գրանցված ամուսնությունը (կեղծ ամուսնություն)։ Սակայն այդպիսի ամուսնությունից ծնված երեխաները չեն կորցնում իրենց իրավունքները։

Քաղաքացիական ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում

Գոյություն ունի նաև քաղաքացիական ամուսնություն։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում ամուսնացողներին ծանոթացնում են գրանցման կարգին և պայմաններին, հավաստիանում են, որ նրանք տեղյակ են միմյանց առողջական և ընտանեկան վիճակին, ապագա ամուսիններին բացատրում են նրանց իրավունքներն ու պարտականությունները։ Ըստ ցանկության՝ ամուսինները, որպես իրենց ընդհանուր ազգանուն, ընտրում են իրենցից մեկինը կամ պահպանում նախաամուսնականը։

Երեխաների դաստիարակության և ընտանեկան կյանքի հարցերն ամուսինները լուծում են համատեղ։ Նրանցից յուրաքանչյուրն ազատ է զբաղմունքի, մասնագիտության և բնակության վայրի ընտրության հարցում։ Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած ունեցվածքն ընդհանուր, համատեղ սեփականություն է, որի նկատմամբ նրանք հավասար իրավունքներ ունեն նաև այն դեպքում, երբ նրանցից մեկը զբաղվել է տնային տնտեսություն վարելով, երեխաներին խնամելով և չի ունեցել ինքնուրույն վաստակ։

Մինչամուսնական, ինչպես նաև ամուսնությունից հետո նվիրատվություն կամ ժառանգություն ստացած ունեցվածքը նրանց համատեղ սեփականությունն է։ Ամուսինները պարտավոր են նյութապես օգնել միմյանց, անաշխատունակ ամուսինը և հղի կինը (հղիության ընթացքում և դրանից հետո 1 տարի) այդպիսի օգնությունից զրկվելու դեպքում կարող է դատարանով (նույնիսկ առանց ամուսնալուծություն ձևակերպելու) ապրուստադրամ ստանալ ամուսնուց, եթե վերջինս ի վիճակի է վճարել։

Հայաստանի քաղաքացիների ամուսնությունն արտասահմանյան քաղաքացիների հետ գրանցվում է ընդհանուր հիմունքներով, սակայն նրանցից պահանջվում է փաստաթուղթ՝ գրանցված ամուսնության բացակայության մասին։

Ընտանիքը ամուսնության կամ ազգակցության վրա հիմնված՝ մարդկանց փոքր խումբ է, որի անդամները միմյանց հետ կապված են կենցաղի ընդհանրությամբ, փոխադարձ օգնությամբ և բարոյական պատասխանատվությամբ։ Որպես սոցիալական երևույթ, ընտանիքը փոխվում է հասարակության տնտեսական հիմքի զարգացմանը համապատասխան՝ պահպանելով հարաբերական ինքնուրույնություն։

Ընտանիքի հիմնական գործառույթներից մեկը այն է, որ նա հիմք է ստեղծում սոցիալական և կենսաբանական էակների արտադրության և վերարտադրության համար։ Դա կարող է իրականացվել սնելով, խնամքի և դաստիարակության, իրավունքի, պարտականությունների, բարոյական և զգացմունքային կապերի ապահովմամբ: Այսպիսով, ընտանիքի փորձը ժամանակի հետ մեկտեղ փոխվում է: Երեխաների տեսանկյունից ընտանիքը հանդիսանում է ընտանեկան կողմնորոշում: Ընտանիքը մեծ դեր է խաղում երեխաների սոցիալականագման և գաղափարախոսության զարգացման գործում։

Image result for family

Աշխատանքային իրավունք

Ըստ ՀՀ սահմանադրության, բավարար տարիքի յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի իրավունք: Աշխատանքը պետք է համաձայնվեցծված լինի գործատուի և աշխատողի միջև, հատուկ պայմանագրի միջոցով: Աշխատանքի կարևոր պայմաններից են համապատասխան վարձատրումը, հանգստյան ժամերը և երկարաժամկետ արձակուրդները:

Ինչի՞ համար է աշխատանքի իրավունքը: Շատ դեպքերում ընտանիքի գլխավոր անդամը զրկում է մյուսին աշխատանքից(հիմնականում ամուսինը զրկում է կնոջը): Սակայն աշխատանքը շատ կարևոր դեր է տանում մարդու կյանքում, այն օգնում է շբմանը, ընկերների ձեռք բերմանը և ընդհանուր զարգացվածությանը: Եթե դիմացինը չի հարգում քո իրավունքները, ապա նման հարաբերություններից(թե՛ ընկերական, թե՛ բարեկամական, թե՛ գործատու-աշխատող, թե՛ ամուսնական) պետք է խուսափել: Ուրիշ բան է, երբ տվյալ անձնավորությունը ինքնակամ աշխատելու ցանկություն չի ցուցդրում:

Երջանկություն

 Երջանկություն։ Այլ վերացական գոյականների նման նրան մենք նույնպես չենք կարող հստակ սահմանում տալ։ Մեկի համար երջանկություն է առողջ լինելը, մյուսի համար ծնողներ ունենալը, ինչ որ մեկը կարող է երջանիկ լինել հայտնի լինելուց և այլն։ Երջանիկ կյանք չկա,կան միայն երջանիկ պահեր, ակնթարթներ ու վարկյաններ: Սա ես ինձ համար վաղուց եմ սահմանել։ Դրան կա նաև գիտական ապացույց։Բայց դա չի նշանակում, որ ես ուրախ չեմ այն փաստից, որ ունեմ ընտանիք, ընկերներ և դեռ չի իրագործվել ամենամեծ վախս։ Երջանկությունը նման է առողջության,երբ այն չես նկատում,ուրեմն այն կա: Ըստ իս չպետք է վազել երջանկության հետևից,այն միշտ գտնվում է քո ներսում, թեկուզ և միայն այն փաստից, որ ապրում ես շնչում, ունես հայր և մայր և այլն: Ահա մի պարադոքս. այսօր մեզ թվում է, թե երջանկությունը կայանում է հենց նրանում, ինչին մենք այդքան ձգտում ենք, սակայն, հասնելով մեր նպատակին, հասկանում ենք, որ այդ երջանկության զգացումն այնքան էլ երկար չի տևում և մեզ նորից կյանքում որևէ բան պակասում է: Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից՝ մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում: Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն: Մշտապես նախապատրաստվելով ապագային՝ փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ գալիս են երկար սպասված երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք: Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է, մի կողմից, գնահատենք այն, ինչ ունենք այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից’ ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը: 

Չեմ հավատում ու երբեք էլ չեմ հավատացել ճակատագիր ասվածին։ Մենք ենք մեր կյանքի տերը։ Նայեք ձեզ համար իդեալ դարձած մարդկանց։ Նրանցից քանիսի ճանապարհն է եղել հեշտ, քանիսի բախտն է միշտ բերել։ Կարծում եմ ոչ մեկինը, քանի որ ըստ իս չկա հաջողություն՝ առանց պարտության։ Մենք ամեն օր, ամեն ժամ սովորում ենք մեր իսկ սխալների վրա։ Երջանկության ճարտարապետն էլ ենք մենք։ Մենք ենք որոշում առաջին անհաջողությունից կկոտրվենք, կսկսենք բողոքել երկրից, մարդկանցից, բախտ կոչվածից(ինչը սիրում է անել մեր հասարակության մեծ մասը ) , թե կսկսենք նոր ուժերով հստակ գնալ դեպի մեր նպատակը։

Ինձ համար երջանիկ լինելու գլխավոր կանոնը դա ինքդ քեզ սիրելն է ու գնահատել այն ինչ ունես, բայց դրա հետ մեկ տեղ պիտի միշտ ձգտես ավելիին, ավելի կատարյալ «ես»-իդ։

Պարտք, խիղճ և ամոթ

Երեք հասկացություններն էլ և՛ նմանություններ ունեն, և՛ տարբերություններ։ Մենք կարող ենք պարտք ունենալ ընկերների, ծնողների, հարազատների, հայրենիքի հանդեպ։ Ըստ իս՝ դա նշանակում է, որ մենք մեր պարտքն ենք համարում հոգատար լինել նրանց հանդեպ, հետաքրքրվել նրանցով և այլն։ «Պարտք լինել հայրենիքին»։ Այսինքն՝ մենք պարտավորվում ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր հողը։ 

«Խիղճ» և «ամոթ» հասկացությունները որոշ չափով նման են։ Տարբերությունն այն է, որ խիղճը մարդու ինքնագնահատականն է, իսկ ամոթը ուրիշների կարծիքի վրա է կառուցվում։ Կարող ենք ասել, որ խիղճը մարդու ամոթն է իր իսկ հանդեպ։ Իմ կարծիքով՝ կարելի է նույնացնել նաև «պարտք» և «խիղճ» հասկացությունները։ Երկու դեպքում էլ մենք զգում ենք պարտավորվածություն։ Պարզապես մարդը գիտակցում և հասկանում է պարտքը, իսկ խիղճը՝ զգում։

«Ամոթ» հասկացությունը շատ հարաբերական է։ Յուրաքանչյուրս ամոթը յուրովի ենք ընկալում։ Ոմանք ամաչում են ամբոխաշատ միաջավայրում ինքնադրսևորումից և այլն։ 

Այսպիսով՝ երեք հասկացություններն էլ որոշ չափով հնարավոր է և՛ նույնացնել, և՛ տարբերակել։

Խրախուսանք և պատիժ

Խրախուսանք և պատիժ ասելիս յուրաքանչյուրը այլ պատկերացում է ունենում, քանի որ աշխարհի բոլոր ընտանիքներում երեխաները տարբեր ձևերով են պատժվում կամ խրախուսվում։ Երկուսն էլ պետք է հանդիպեն երեխայի կյանքում, սակայն առանց ծայրահեղությունների։ Ծնողը պարտավոր է մտնել երեխայի դրության մեջ և ըմբռնումով մոտենալ, բոլոր խնդիրներին, քանի որ հատկապես դեռահասության տարիքում մտքերում խառնաշփոթ է տիրում։ Պատիժը պետք է լինի տրված խնդիրին համապատասխան, այսինքն ո՛չ չափազանց դաժան, ո՛չ էլ թույլ։

Ինչ վերաբերվում է խրախուսմանը, ապա խրախուսանքը պետք է տրվի ոչ շատ հաճախ, որպեսզի այն չկորցնի իր արժեքը։ Նաև խրախուսանքը պետք է այնպիսի նշանակություն ունենա երեխայի համար, որ նրա մոտ արթնանա մոտիվացիա այլևս սխալներ չգործելու, կամ որևէ գործում բարձունքի հասնելու

Ազատություն

Ազատություն ասելիս առաջին միտքը որ ծագում է, անսահմանափակումն է։ Մենք ազատ ենք մեր բոլոր գործողություններում, մինչև բանը հասնում է դիմացինի իրավունքների ոտնահարմանը։ Մենք ապրում ենք ազատ կյանքով, քանի որ ունենք ընտրության իրավունք, ազատ տեղաշարժման իրավունք և այլն։ Չպետք է մոռանալ սահմանադրության օրենքների կարևորության մասին, քանի որ դրանց շնորհիվ է մեր կյանքը ապահով և ազատ։ Ես ինքս ամենակարևոր օրենքն եմ համարում <<դիմացինին հարգել>>-ը, քանի որ ըստ ինձ դա իրենից ներկայացնում է մարդու բոլոր իրավունքները։

Գոյություն ունի ազատության սահմանափակման ևս մի կողմ, երբ ծնողը բազմաթիվ արգելքների մեջ է պահում երեխային, դրանով զրկվելով երեխայի կողմից վստահությունից դեպի ծնողը։ Հիմնականում արգելքները դրվում են երեխայի մասին հոգ տանելու և ապահովության մեջ վստահ լինելու համար։ Չնայած այս ամենին պետք է ընկեր լինել երեխայի հետ և շատ հաճախ զրուցել նրա հետ, այս կերպով կձևավորվի երկկողմանի վստահություն։

Թատրոն

Թատրոնը արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի էունենում ինքնամաքրում` կատարիս:

Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, հսկիչները, բեմանկարիչները և այլն: 

Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանականկամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։ Կանանցոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում` ամոթալի։

Հին Հունաստանում դրամատուրգերը մարզիկների պես մրցում էին միմյանց հետ, և այստեղ հաշվի էր առնվում հասարակության կարծիքը։

Թատրոն թեման ընտրել եմ, դրա մեծ սիրահար լինելով, մեծ հաճույք եմ ստանում ինքս բեմականություններում դերեր խաղալուց:

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.

  1. Մարդկանց առևտուր է համարվում շահագործման նպատակով իրականացվող մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը բռնի ուժով կամ առևանգման, խարդախության, խաբեության, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը չարաշահելու կամ ուրիշ անձի կողմից վերահսկվող անձի համաձայնությունն ստանալու համար վճարումների կամ շահերի ձևով կաշառելու ճանապարհով։ Շահագործումը նվազագույնը ներառում է այլ անձանց՝ մարմնավաճառության մեջ ներքաշումը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ ստրկությանը համանման սովորույթները, անազատ վիճակը կամ մարմնի մասերը կորզելը,
  2. մարդկանց առևտրի զոհի համաձայնությունը այնպիսի շահագործմանը, որի մասին խոսվում է հոդվածի (1) կետում, հաշվի չի առնվում, եթե օգտագործվել է (1) կետում նշված ներգործություններից որևէ մեկը,
  3. շահագործման նպատակով երեխա հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը համարվում է մարդկանց առևտուր, նույնիսկ այն դեպքում, եթե դրանք կապված չեն (1) ենթակետում նշված ներգործության միջոցներից որևէ մեկի կիրառման հետ,
  4. «երեխա» նշանակում է ցանկացած անձ, որի 18 տարին չի լրացել։
  5. Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն. մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

Քրիստոնեություն

Քրիստոնեություն, միաստվածային կրոն է, որը հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսկ իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։ Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման հետևանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնք են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ <<հեթանոս>> ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Հետևորդների թիվ

Ներկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա, որոնցից՝

  • Եվրոպայում ապրում են 400-500 միլիոն քրիստոնյա
  • Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
  • Հյուսիսային Ամերիկայում արպում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
    • ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
    • Կանադայում՝ 25 միլիոն
  • Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
  • Աֆրիկայում ապրում են 475 միլիոն քրիստոնյա
  • Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն

Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started