Հունվարյան ճամբար սովորող-սովորեցնող օր 6-րդ

Երկրորդ շաբաթը եկավ իր ավարտին: Օրը սկսվեց նրանով, որ 3-2 դասարանը ոգևորված կատարեց այս ընթացքում սովորած 2 երգերը որոնք են՝ «Պաղ աբյուր», «Գացե՜ք, տեսե՜ք»:

Օրվա կարգը միշտ նույնն է, բայց միևնույննէ տարբերվող:

Որպես ամփոփում սովորեցրել ենք ևս մեկ պար՝ «Կոմիտասի շորորը»: Պարը բավականին հեշտ սովորեցինք և ամրապնդեցինք: Շաբաթը շատ ուրախ ավարտ ունեցավ:

Կադր «Բուլուլը» վերհիշելիս

Հունվարյան ճամբար 5-րդ դասընթաց

Հունվարի 18, երեքշաբթի օր. ընդհանուր պարապմունքից հետո, սկսվեց մեր դասը: Նախապատրաստել էինք սովորել «Բարեկենդանի երգը», սակայն պարզվեց, որ 3րդ դասարանցինեը երգը գիտեն և մեզ փոքրիկ ելույթ պարգևեցին: Այդ պատճառով՝ արագ կողմնորոշվելով, առաջարկեցինք «Գացե՜ք, տեսե՜ք»-ը և դրական պատասխան ստացանք: Քանի որ երգը պարունակում է բարբառային բառեր, սիրով վերլուծեցինք և հնարավորինս պարզ արտասանությամբ այն երգեցինք: Մեր աշակերտները ևս մեկ անգամ հաճելիորեն զարմացրին իրենց ընդունակությամբ:

Դասի ամփոփում — «Լորկե», «Բուլուլ»

Հունվարյան ճամբար սովորող-սովորեցնող նախագիծ

Օր 4

Հունվարի 17-ին, շաբաթը նորից սկսեցինք երգ ու պարով: Այս անգամ որոշել էինք հյուսիսային դպրոցի 3-2-րդ դասարանին սովորեցնել բոլորիս կողմից հայտնի՝ «Բուլուլ» պարը: Պարը որոշելիս, հաշվի ենք առնում երեխաներին համապատասխան լինելը, որպեսզի մեկ դասաժամի ընթացքում յուրացնենք նորը, իսկ մյուսին՝ հիշենք սովորածը:

Ամեն անգամ տրամադրության կտրուկ բարձրացում է լինում, երբ մեր աշակերտները գրկախառնությամբ ընդունում են մեզ իրենց դասարան: Սակայն բացի ընկերական հարաբերություններից, լինում է նաև պահանջ դասարանի ուշադրությունը գրավելու: Մշակում ենք տարբեր մեթոդներ, որպեսզի առանց նկատողությունների հնարավոր լինի կազմակերպել լռություն և կենտրոնացում: Կարծես թե խաղային մեթոդը դեռևս աշխատում է:

Հատված դասից՝

Հունվարյան ճամբար օր 3

Հունվարի 13-ի առավոտյան, դասարան մտնելուն պես, մեր աշակերտներին հաջողվեց բարձր տրամադրություն պարգևել մեզ: Երբ կատարածդ աշխատանքի դիմաց ստանում ես ժպիտ և լավ խոսքեր, ոգևորվությանդ սահմանը կորչում է: Այսպիսով, հարմար վայր գտնելով սկսեցինք դասը: Պարզվեց, որ այս դասին միանալու էին նաև մյուս երրորդցիները, ինչը մի փոքր լարվածություն առաջացրեց, սակայն ընթացքը միևնույնն է հարթ էր:

Առաջին հերթին, նախորդ օրվա սովորած նյութը ամրապնդելու նպատակով կրկնեցինք «Պաղ աբյուր» խաղիկ երգը, իսկ նոր միացած դասարանը հասցրեց արագ սովորել: Երգելուն հաջորդեց «Լորկե» պարի ուսուցումը: Մի փոքր պատմեցինք պարի մասին և քայլ առ քայլ ուսումնասիրեցինք:

Ահա տեսանյութը՝

https://youtu.be/YCaeHdyBGBE

Ֆոտոշարք

Հունվարյան ճամբար համագործակցման օր 2

Այս անգամ ուղղությունը հյուսիսային դպրոցն էր: Ընկեր Հասմիկը և ընկեր Ազնիվը, սիրով ժամանակ տրամադրեցին մեզ, մեր նպատակի հետ ծանոթանալու համար և ստացվեց միասին ժամատախտակ կազմել:

Պլանավորել էինք սովորեցնել «Պաղ աղբյուր» պարերգը, ինչը հեշտությամբ ստացվեց, քանի որ բախտ է վիճակվել աշխատել շատ ընդունակ երեխաների հետ: Վերջում մեր ժամանակավոր աշակերտների հետ շփվելով, հասկացանք, որ ամեն բան հաջողությամբ իրականացրել ենք և հաջորդ դասաժամերը լինելու են սպասված: Որոշվեց, որ հիմնական աշխատանքը շարունակելու ենք հենց այս դասարանի հետ:

Օրվա տեսանյութը՝

https://youtu.be/nM_wQ1k3JAg

միասնական նկար

Հունվարյան ճամբար, սովորող-սովորեցնող ծրագրի 1ին օր

Հունվարի 11, երեքշաբթի: Առավոտյան ընդհանուր պարապմունքը անցկացրինք արևմտյան դպրոցում, Մարինե Ոսկանյանի գլխավորությամբ: Մեզ էին միացել նաև 12րդ դասարանի այլ ընտրությունների ներկայացուցիչները:

Օրվան ուրախ սկիզբ տալուց հետո, Մարինե Մկրտչյանի հետ միասին կազմակերպեցինք ընկուզախաղերով դասընթաց, որը ներառում էր և՛ համապատասխան գործիքի պատրաստման ձևը, և՛ օգտագործման զանազան տարբերակներ: Երրորդ դասարանի աշակերտները ոգևորված էին և ակտիվ մասնակցում էին առաջարկված յուրաքանչյուր գործունեությանը:

Ահա մի քանի տեսանյութ օրվա ընթացքից՝

https://youtu.be/41s4TogV2BE

https://youtu.be/lLtcTYFk5V0

https://youtu.be/5LYIWsbSBCA

և ֆոտոշարք՝

Հունվարյան ճամբար

2021-2022 ուս. տարվա շրջանավարտների հունվարյան ճամբարը որոշվվել է իրականացնել սովորող-սովորեցնող ծրագրով: Ծրագիրը չափազանց հետաքրքիր է և թույլ է տալիս զարգացնել արագ կողմնորոշվելու ունակությունը, քանի որ պատասխանատվություն ենք կրում երրերդ դասարանում սովորող մեր կրտսեր ընկերների հանդեպ:

Ծրագրին մասնակցելու համար ընտրել եմ երգ ու պար (լինելով «Ակներ» ազգագրական երգի ու պարի համույթի անդամ), իսկ իմ գորընկերուհին է 12րդ դասարանի սովորող՝ Գոհար Ալավերդյանը: Դասավանդման նախօրեին միասին կազմում ենք օրվա անելիքների պլանը, այնուհետև որակով աշխատանք ցուցաբերելու նպատակով, ամրապնդում մեր հմտությունները՝ այսպիսով պատրաստ լինելու մեր գործունեությանը:

Տարրական դասարանների դասղեկների հետ միասին կառուցել ենք դասացուցակ՝

  1. Երկուշաբթի 10:00 — 11:00
  2. Երեքշաբթի 9:00 — 11:00
  3. Չորեքշաբթի 9:00 — 11:00
  4. Հինգշաբթի 9:00- 11:00

Հիմնական համագործման դպրոց է հանդիսանում հյուսիսային դպրոց-պարտեզը, իսկ որպես ավագ օգնական, դասավանդող՝ Ազնիվ Մանուկյանը:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started