Հովհաննես Թումանյան-Քեռի Խեչանը

Քեռի Խեչանը, գալով իր քաղաքի բարեկամի մոտ, խնդրել էր իրեն օգնել և մի ցուցակում գտնել իր տղայի անունը: Երկու անգամ նայեցին ցուցակը, բայց չգտան տղայի անունը: Ամեն անգամ Խեչանը պահանջում էր, որ գտնեն այդ անունը: Ամեն առավոտ այդ հարցն էր բարձրանում: Տեսնելով, որ ոչինչ չէ կարողանում գտնել՝ նա վերադարձավ գյուղ և բոլորի մոտ հայտարարեց, որ իր բարեկամը իրեն դուրս է արել և ապաստան չի տվել: Մարդիկ երբեմն առանց հասկանալկու են գործում: Անում են ու չեն հասկանում, որ եթե ինչ-որ մեկը փորձում է օգնել, բայց չի ստացվում, ուրեմն դա նրա մեղքը չէ: Մարդիկ բարկանում են, որ ոչինչ չի ստացվում ու մեղդրում են նրանց, ովքեր փորձում են օգնել:

Ռազմամարզական ճամբար Արատեսում

Նոյեմբերի 5-ից 7-ը անցկացրինք Վայոց ձորի մարզում: Նպատակն էր ծանոթանալ նոր վայրերի հետ և մասնակցել աշնանային ծառատունկին, ձեռք բերելով նոր գիտելիքներ բնության վերաբերյալ:

Օր առաջին՝

Ճանապարհ ընկանք «Սուրբ Երրորդություն» եկեղեցու մոտից: Առաջին կանգառ հանդիսացավ Արտավան գյուղը: Բնակիչները մեզ ուղեկցելով ծանոթացրին միկամրջի հետ, որւ ծառայում է գյուղին 17րդ դարից սկսած: Այնուհետև ուսումնասիրեցինք վայրի տանձենիների վերացող տեսակին և ունեցանք բարձունքի հաղթահարում: Օրը ավարտեցինք Արատեսում, ուրախ ժամանակ անցկացնելով և հաջորդ օրվա նախագծին ծանոթանալով:

Օր երկրորդ՝

Վաղ առավոտյան վերկացից հետո, նախաճաշեցինք և անմիջապես անցանք ծառատունկի իրականացմանը: Ընդհանուր տնկվեց 150 տնկի (խնձորենիներ և տանձենիներ): Գործընթացը շատ հետաքրքիր էր և բնության մասին գիտելիքներով լի: Սա իմ կյանքի առաջին ծառատունկն էր, կարծում եմ ձեռք բերածս փորձը կտպավորվի հիշողությանս մեջ: Օրվա մյուս կեսը անցկացրինք ֆիզիկապես աշխույժ մնալով (խաղեր գնդակի մասնակցությամբ) և խարույկի շուրջ նստելով:

Օր երրորդ՝

Վերադարձի օրն էր: Քանի որ վայելել էինք այս ճամփորդությունը, Երևան գնալու ցանկություն չկար: Ճանապարհ ընկնելուց առաջ մաքրեցինք մեզ ծառայած սենյակները, որպեսի հաջորդ ճամփորդների համար նույնպես ամեն ինչ պատրաստ լինի: Փոքր խմբով այցելեցինք Արատեսի վանքը և արդեն պատրաստ էինք շարժվելու:

Ճանապարհին ունեցանք երկու կանգառ, որոնք էին Ծաղկաքարի եկեղեցին և կամուրջը, վերջում էլ Զորաց եկեղեցին, որի հարևանությամբ գտնվող «Էլէգիս» հյուրատունը, իր գեղեցկությամբ մեզ ստիպեց հետագա պլաններ գծել:

ՖՈՏՈՇԱՐՔ

Գուրգեն Մահարի

  • ի՞նչ պայմաններում և ինչպե՞ս է պատկերված վիպակի հերոսների կյանքը։
    Վիպակում պատկերված է հերոսների դժվար կյանքը։ Նրանց կյանքը անցնում է բանտում,կատարում են դժվար աշխատանքներ, այնտեղ ոտնահարվում է նրանց իրավունքները։Նրանց միակ փրկությունը Աշոտ դային է , ով ստեղծում է բրուտագործության խմբակ և Գուրգեն Մահարուն ևս վերցնում այդ խմբակ։
  • պատմաքաղաքական ի՞նչ պայմանների բերումով ազնիվ մարդիկ հորջորջվեցին «ժողովրդի թշնամի» և կա՛մ աքսորվեցին, կա՛մ գնդակահավեցին:

Ճամփորդություն դեպի Գյումրի

Հոկտեմբերի 26-ին վաղ առավոտյան հավաքվելով Սասունցի Դավթի կայարանում, «Ակներ» համույթով գնացքով շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը երկար էր, գրեթե երեք ժամ և քանի որ հնարավորություն չունեինք ինչպես միշտ կանգնել ընդմիջման և պարել, մենք պահը բաց չթողեցինք և երգ ու պարով ուրախացրինք մեր վագոնի ուղևորներին:

Առաջին կանգառը Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին էր, որտեղ երգեցինք հոգևոր շարական երգեր:

Այցելեցինք Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի թանգարանները: Քանի որ լուսանկարելը ագելված էր, հնարավորություն չունեմ լուսաբանելու, բայց կկիսվեմ տպավորություններովս:

Ավետիք Իսահակյանի տուն թանգարանը այնքան տպավորիչ էր, որ չէի ուզում սենյակից սենյակ անցնել: Ամեն ինչ այնքան ճաշակով և գեղեցիկ էր, որ կարծես ժամանակի մեջ տեղափոխված լինեի անցյալ: Պարզվեց, որ Իսահակյանի և՛ հայրը, և՛ մայրը ունևոր ընտանիքներից են եղել և հնարավորոթյուն են ունեցել կառուցել այդ հրաշք տունը հրաշք կահույքով: Հետաքրքիր էր Իսահակյանի ծնվելու պատմությունը: Նրա մայրը որոշում է կայացրել ծննդաբերել թոնրի սենյակում, քանի որ ըստ ավանդույթի թոնրատունը համարվում է սուրբ սենյակ:

Շիրազի ունեցվածքը չէր զիջում իր գեղեցկությամբ: Շիրազը եղել է բազմազավակ ընտանիքից (յոթ երեխայից վերջինը), այնուհետև կառուցել է սեփական բազմազավակ ընտանիքը: Հովհաննես Շիրազի տանը պատմում էին ավելի շատ իր գործունեությունից որպես գրող, սակայն ավելի տպավորիչ կլիներ լսել իր կյանքի կարևոր իրադարձությունների մասին:

Մհեր Մկրտչյանի թանգարանը այցելում էի երկրորդ անգամ: Իր դժբախտ պատմությունը հնարավոր է լսել անվերջ և ամեն անգամ ցավ ապրել: Ֆրունզիկի կերտած կերպարները հավերժ մնալու են հայկական մշակույթում և շարունակելու են լցնել մեր կյանքը դրական զգացմունքներով: Մհեր Մկրտչյանը հնարավորություն չունեցավ իրեն վայել կյանք ապրել, սակայն իր թողած արվեստը ապրում է իր ուզած կերպով:

Յուրաքանչյուր այցից հետո պար ու երգով զվարճանում էինք, ինչպես նաև Երևան գալու հետադարձի ճանապարհին: Մեզ արդեն հիշում էին գնացքի մեջ)

Life today is easier and more comfortable than it was when your grandparents were children.

The world develops everyday and developing means bringing helpful things into this life. Nowadays, technological improvements have drastically changed our lives in different aspects. I surely agree with the statement saying, that today life is easier and more comfortable than it was when my grandparents were children. I believe in the point brought up because of two reasons, which I am going to discuss in the following essay.

To begin with, it is not a secret that life is full of daily challenges, that now became easier to overcome thanks to amazing inventions. Inventions are not always technological but medical, which are as important as technology if not more. To instance, schools teach history, that gives people information about the endless diseases that were killing a big mass of population. Families were having ten children when only five could survive. This was because of the lack of vaccines. Moreover, this is a big argument about why life was harder decades ago.

Second of all, human beings do not mind complaining. Grandparents are a vivid example of people who love to tell stories. For example, my grandparents are people of Soviet Union, as well as my parents are partly. This helps me to imagine the times with no technology. Thinking about it from the future makes me realize how blessed the life is nowadays. We are able to exchange information with our friends or family in instant and have information about all the possible topics in our smartphones. Overall, I find this fact as one of the best changes since those times. In conclusion, I have explored my reasons about why the life is easier now than it was when my grandparents were children. As much as my life could not be better, I wish that my grandchildren will be born in a world easier than mine.

Հասարակական հավաքներ

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում՝ ընդհանուր կարծիք արտահայտելու կամ ձևավորելու համար։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում, կամ տեղաշարժվում է՝ երթի վերածվելով։ Հավաքի վայր կարող է լինել փողոց, այգի, հրապարակ կամ այլ պետական սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով։ Հավաքների ազատության սահմանափակումն առաջանում է այն դեպքում, երբ չի իրականացվում անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջությանը սպառնում է վտանգ կամ կիրառվում է բռնություն։ Արգելվում է հավաքների ժամանակ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելը։ Հավաքին կարող է մասնակցել ցանկացավ ոք (ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք)։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի։ Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

English

  1. According to paragraph 1, mots people think that industrial agriculture b) maximizes profits by spending money on health and environmental concerns.
  2. According to paragraph 1, the word “adverse” is closest in meaning to d) additional.
  3. According to paragraph 2, which of the following is NOT a human health risk associated with industrial agriculture? d) altered growth patterns
  4. According to paragraph 2, what can be inferred about genetically modified food? a) They are not labeled in grocery stores today.
  5. According to paragraph 3, the word “exacerbates” is closest in meaning to d) worsens.
  6. According to paragraph 3, the word “these” refers to a) synthetic fertilizers
  7. In paragraph 4, the author includes information about “the preponderance of nitrogen in fertilizers” in order to
  8. According to paragraph 5, microorganisms are necessary to accomplish which of the following tasks? a) generate nutrients in the soil
  9. According to paragraph 5, the word “eradicate” is closest in meaning to c) reduce
  10. According to paragraph 6, what is the effect of crop rotation? d) the soil remains consistently healthy

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Հունվարյան ճամբարի ժամանակ մասնակցել եմ հայոց լեզվի և գրականության նախագծին «Ազգային մշակույթը, ժողովրդական բառ ու բանը Թումանյանի ստեղծագործություններում»: Կատարել եմ Հովհաննես Թումանյանի «Անուշ» ստեղծագործության վերլուծություն:

Աշխատանքը կարող եք տեսնել այստեղ՝ Հովհաննես Թումանյան «Անուշ»

Անգլերեն լեզվից մասնակցել եմ “Gifted” ֆիլմի դիտմանը և քննարկմանը: Իմ կարծիքը տեղադրել եմ բլոգումս՝ The film “Gifted” :

Ցավոք չեմ հասցրել մասնակցել ճամփորդությունների, բայց պատրաստվում եմ մոտ ապագայում:

Միավորված ազգերի կազմակերպություն

Միավորված ազգերի կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի հիմնական խորհրդակցական ժողովն է: Անդամ բոլոր երկրներից բաղկացած խորհուրդը պարբերաբար հավաքվում է տարեկան նստաշրջանների ժամանակ, սակայն լինում են նաև արտահերթ նիստեր: Խորհուրդը ղեկավարում են նախագահը, որն ընտրվում է անդամ երկրներից՝ ռոտացիոն հիմունքներով, և 21 փոխնախագահները: Առաջին նստաշրջանը գումարվել է 1946 թվականի հունվարի 10-ին Լոնդոնի Մեթոդիստ կենտրոնական սրահում՝ 51 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՄԱԿ-ի քարտուղարությունը գլխավորում է Գլխավոր քարտուղարը՝ փոխքարտուղարի և քաղաքացիական ծառայողների անձնակազմի օգնությամբ: Այն ապահովում է ՄԱԿ-ի մարմինների հանդիպումների համար անհրաժեշտ ուսումնասիրություններ, տեղեկություն և հարմարանքներ: Իրականացնում է նաև Անվտանգության խորհրդի, Սոցիալ-տնտեսական խորհրդի և ՄԱԿ-ի մյուս մարմինների կողմից ղեկավարվող առաջադրանքներ:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started