un tableau
une table
une gomme
une règle
un crayon
un chaise
une tapis
une arbre
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան
un tableau
une table
une gomme
une règle
un crayon
un chaise
une tapis
une arbre
Չարլի Չապլինը իր նամակում պատմում է դստերը նրա մանկությունից, թե ինչպես էր նրան հեքիաթներ պատմում և խաղում նրա հետ։ Խրատներ է տալիս կյանքի մասին, ասելով, որ երբեք իրեն մյուսներից բարձր չդասի և անպայման օգնի աղքատների։ Նամակը փոխանցում է սիրող հոր քնքուշությունը և հոգատարությունը։
Կարդալուց հետո
anglais e
fransais e
allmana e
Qeel est votre nasionalite? (Ո՞րն է քո ազգությունը)
3․ Vous êtes anglais, John?
Oui, je suis anglais.
4.Vous êtes francais, Bip?
Non, je suis martien.
5.Vous êtes belge, Jean?
Non, je suis francais.
avoir
Je-ես, tu-դու, il-նա(տղաների համար), elle-նա(աղջիկների համար), nous-մենք, vous-դուք, ils-նրանք(տղաների համար) ells-նրանք(աղջիկների համար)
être
J’ai, tu as, il a, elle a, nous avons, vous avez, ils ont, ells ont
je suis, tu es, il est, elle est, nous sommes, vous êtes, ils sont, ells sont
Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները.
Ռաբինդրանաթ Թագորի <<Անծանոթ աղջիկը>> պատմվածքը մի տղայի մասին է, որը պատրաստվում է ամուսնանալ, սակայն կան նրան խանգարող մարդիկ։ Նրա հորեղբայրը հանդիսանում էր մի երիտասարդ, որը ցանկանում էր ընտրել հարուստ ընտանիքից որևէ աղջկա, հետագայում փողի խնդիր չունենալու մտքով։ Իհարկե դա ամենասխալ տարբերակն է հարսնացու ընտրելու համար։ Հորեղբայրը դեմ էր, որ տղան ամուսնանա իր հավանած աղջկա հետ, քանի որ նա չէր համապատասխանում հորեղբոր պահանջներին։ Սակայն տղան հակաճառում է մորը և հորեղբորը և գնում է իր հավանած աղջկա հետևից։ Աղջիկը մերժում է ամուսնության առաջարկը, բայց համաձայնվում է միասին ապրել և օգնել միմյանց։ Տղան որ փոշմանում իր կայացրած որոշման համար։ Ասում է, թե գոհ է իր բախտից և նշում, որ երբեմն պետք է շեղվել իդեալական կյանքի պատկերացումներից և լսել սրտի թելադրանքը։
5րդ դարի գրական-մշակութային շարժումը հայտնի է ոսկեդար անունով։ Այդ ժամանակահատվածում ոչ միայն ստեղծվեցին հայոց գրերը, այլև ձևավորվեց ու բուռն զարգացում ապրեց հայ մատենագրությունը։ Թարգմանական գրականության կողքին, ստեղծվեց ինքնուրույն գրականություն՝ իր մի քանի ուղղություններով՝ պատմագրություն, փիլիսոփայություն, սրբախոսություն (վարք և վկայաբանություն), անհատական բանաստեղծություն (շարականագրություն)։ Ոսկեդարի մատենագրության ամենաընդգրկուն բաժինը պատմագրությունն է։ Հայտնի են 5 պատմիչներ (Ագաթանգեղոս, Փ․ Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի), որոնք, մեկը մյուսին շարունակելով, գրել են 3-5րդ դարերի հայոց պատմությունը։
Ագաթանգեղոսը <<Հայոց պատմություն>> վերնագրով մեզ հայտնի առաջին երկի հեղինակն է։ Ագաթանգեղոս հունարեն լեզվով թարգմանված նշանակում է բարի լուր բերող, ավետաբեր։ Նրա գիրքը ընդգրկում է քրիստոնեության ընդունմանը նախորդած, հաջորդած իրադարձությունները և հենց քրիստոնեության ընդունման բուն ընթացքը։
Փավստոս Բուզանդը, շարունակելով Ագաթանգեղոսին, շարադրել է 4րդ դարի սկզբից մինչև 4րդ դարի 80-ական թվականների պատմությունը (387թ․ Հայաստանի առաջին բաժանումը)։ Բուզանդ գրական կեղծանունը, նշանակում է զրույցների մեկնիչ, զրուցաբան։ Այսինքն նա իր պատմությունը շարադրել է զրույցների հիման վրա, դրա համար էլ շատ դեպքերում նրա գիրքը հավաստի աղբյուր չի՛ հանդիսանում։
Ոսկեդարի պատմիչներից միայն Եղիշեի գիրքն է, որ <<Հայոց պատմություն>> չի կոչվում։ Այն վերնագրված է՝ <<Վասն Վարդանա և Հայոց պատերազմին>>։ Եղիշեի երկի պատվիրատուն Դավիթ Մամիկոնյանն է։ Գրքում ներկայացված են 450-451թթ․ Վարդանանց ապստամբությունն ու Ավարայրի ճակատամարտը։ Իր երկը Եղիշեն ավարտում է Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց ողբով։ Պատմիչն իր գրքում օգտագործում է մի շարք թևավոր խոսքեր։ Դրանցից են՝ <<Լավ է կույր աչքով, քան կույր մտքով>>, <<Չգիտակցված մահը մահ է, գիտակցվածը՝ անմահություն>>, <<Միաբանությունը՝ բարի գործերի մայրն է, անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը>>։
Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդի պատմությունը և իր <<Հայոց պատմություն>> երկում ներկայացրել է 387թ․-ից մինչև 481-484թթ․ պատմությունը՝ Վահանանց ապստամբությունը։ Գրքի պատվիրատուն Փարպեցու մանկության ընկեր Վահան Մամիկոնյանն էր նշված ապստամբության կազմակերպիչն ու ղեկավարը։
Ոսկեդարի հայ պատմիչներից Մովսես Խորենացին ներկայացրել է ամենաընդգրկուն ժամանակաշրջանը՝ սկսելով հնագույն ժամանակներից և հասնելով մինչև իր ապրած օրերը՝ 5րդ դարի վերջերը։ Նրա գրքի պատվիրատուն Սահակ Բագրատունի իշխանն է։
Երևույթ, այգեվետ, կարեվեր, կարևոր, հոգեվիճակ, պարգևել, ագևոր, դափնեվարդ, բևեռ, ոսկեվազ, սևեռուն, ոսկեվառ, արևառ, ոսկեվարս, հետևակ, ունևոր, ուղեվճար, սեթևեթել, հոգևոր, հոգեվարք, ալևոր, տարեվերջ, Եվրոպա, եվրոպական, եվրոպացի, երթևեկել, Եվգինե, գոտևորել, գինեվաճառ, ոգևորված,ոսկեվաճառ, արևմտաեվրոպական, երբևէ, սևակնած, ուղևորվել, թեթևոտն, Սևան, օթևան, հևիհև, թեթևություն, ալեվարս, ապակեվաճառ, այցեվճար, ամենևին, եղրևանի, հոգեվերլուծություն։
Կետերի ձոխարեն գրել՝
1․ բ կամ բբ․
այբուբեն, այբբենական, այբբենարան, ամբարտակ, աբա(տղամարդու վերնազգեստ), աբբահայր, ըմբոշխնել․
2․ դ կամ դդ․
ընդդեմ, ընդհատել, ընդդիմություն, ընդարմանալ, ընդդիմախոս, ընդունակ, բուդդայական, դդմապուր, ընդդիմադրել, ընդդիմակաց, ընդհատել, ընդդիմահար, ընդոստ, ընդդիմադարձ, ընդդիմակայել․
3․ զ կամ զզ․
բզկտել, բզզալ, բզիկ-բզիկ, դզզալ, զզվանք, տզզալ․
4․ թ, թթ, տթ կամ տտ․
փտախտ, վատթար, կտտանք, փտել, փթթել, ծաղկափթիթ, կտրուկ, կտրտել, փետել, լուսատտիկ, պտտվել․
5․ լ կամ լլ․
տանջալի, տանջալլուկ, վշտալի, վշտալլուկ, սլացիկ, սովյալ, սովալլուկ, լլկել, Աքիլես, աքիլեսյան, հելլեն, հելլենիստական, հելլենիզմ, Հոլանդիա , հոլանդական, միլիոն, միլիարդ, ծլալ, մոլլա, մոլագար, մոլի, մոլություն, բալլադ, ցավալի, ցավալլուկ, մոլախոտ, մոլեռանդ, հելլենուհի․
6․ ծ, ծծ, ց կամ ցց․
կծծի, կծծան, կեցցե, կցորդ, խցան, կեցություն, կեղծամ․
7․ ղ կամ ղղ․
ուղի, ուղղաբերձ, ուղարկել, ուղղագիծ, ուղեկից, ծառաուղի, ուղղալար, կոյուղի, գործուղում, ուղղում, ուղեգիր, ուղղագրական, ուղեծիր, ուղեկալ, ուղղագրություն, ուղղաթիռ, ուղերձ, ուղղախոսություն, ուղեգորգ, ուղղական, ուղեկցել, ուղղակի, ուղիղ, ուղղահայաց, ուղեկցորդ, ուղղաձիգ, ուղեգրություն, երթուղի, ուղեկցուհի, ուղղամիտ, ուղենիշ, ուղղանկյուն, ուղեպարկ, ուղղամտություն, խճուղի, ուղեցույց, ուղետոմս, ուղղանկյունի, ուղղափառ, ուղեպայուսակ, ուղղել, մայրուղի, ուղղընթաց, ուղղիչ, բարձրուղեշ, գեղուղեշ․
8․ ճ կամ ճճ․
աճպարար, արճճե, աճուրդ, չարաճճի, կճուճ, խճճել, խճողում․
9․ մ կամ մմ․
Էմին, Էմմա, Էմանուել, Ջեմմա, Էմիլ․
10․ յ կամ յյ․
Նոյ, նոյան, Նոյեմ․
11․ ն կամ նն․
Լիանա, ֆինն, Աննա, հովանի, Հովհաննես, զննել, մանրազննին, Մարիաննա, քննել, Բոն, ֆիննական, խորաքննին, իննսուն, քննախույզ, Վիեննա, տոննա, զննողական, իննական, Ժաննա, Դիանա, իննսունինը, իններորդ․
12․ շ կամ շշ․
խշշալ, քշել, խշյուն, թշշալ, թշշոց, տաշել, վշշալ, ֆշշալ, ֆշշոց, անշշուկ, փշատ, խշշոց, վշշոց, խշխշոց․
13․ վ կամ վվ․
հովիվ, հովվերգություն, հովվական, հովանոց, գրավել-գրավվել, վրդովել-վրդովվել, նզովել-նզովել խորովել-խորովվել, հորովել, նվվալ․
14․ ր կամ րր, ռ կամ ռռ․
երրորդ, հինգերորդ, Ամանոր, անդորր, անդորրագիր, տարանցիկ, անդորրություն, անդորրավետ, տարրական, տարերային, տարերք, տարագույն, տարրալուծել, տարորոշել, տարրաբանություն, օտարաբանություն, տարաբնույթ, այլատարր, օտար, տառատեսակ, միատարր, տարափողել, բազմատարր, օրրան, օրորան, բնօրրան, օրորոց, մրրիկ(փոթորիկ), մրիկ(ցորենի հիվանդություն), մրրկահողմ, մրրկածուփ, մրրկահավ, մրրկահույզ, մրրկածեծ, բերրի, բերել, չորրորդ, տասնչորսերորդ, տարաշխարհիկ, դռռալ, գոռգոռոց, գռռալ, ճռնչալ, ճռռոց, ճռճռալ, ճռռալ, ճռնչյուն, խռռոց, խռմփոց, մռռալ, մռռոց, հռհռալ, տարադրամ, տարագիր։
1։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի
2։ Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։
1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ