Արտաշես և Սաթենիկ

Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Ալանների ազգը փոքր-ինչ հետ է նահանջում և Կուր գետն անցնելով բանակ է դնում գետի ափին։ Արտաշեսը գալիս կռվում է գետի մյուս կողմում և գետը բաժանում է երկու մասի։ Հայոց զորքերն, Ալանների որդուն բռնելով, տանում են Արտաշեսի մոտ։ Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Արտաշեսը չի համաձայնում վերադարձնել պատանուն, պատանու քույրը գալիս է գետի ափը և թարգմանների միջոցով ձայն է տալիս Արտաշեսի բանակին.

Արտաշեսը, լսելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշում է փախցնել Սաթենիկին.

Այսպիսով, Արտաշեսը Սաթենիկին բերում է Արտաշատ մայրաքաղաք։ Թագավորները հաշտվում են և դաշինք կնքում։ Ասում են, թե Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ձայնավորների ուղղագրությունը

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
Այգեէտ, այժէական, անէական, անպատեհ, առէջ, առօրէական,
անվրեպ, գոմեշ, գրեթե, դողերոցք, ելևէջ, երբևէ, երբևիցե,
էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ,
հէկ, հապճեպ, հիպոթեզ, հյուլե, հնէաբան, մանանեխ, մանրէ,
միջօրեական, որևէ, որևիցէ, պոեմ, սեթևէթել, վայրէջք, տիեզերք,
տոթակեզ, տրիոլետ, քրիստոնեական։

2. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ,
ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր,
գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազորդ, հանապազօրյա,
հոգս, հօդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,,
նախորոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ,
տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։

3. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով ը տառը։
Ակնդետ, ակնթարթ, անակնկալ, անընդհատ, առընթեր,
առնչվել, գույնզգույն, դասընթաց, դասընկեր, երկընտրանք,
ինքնըստինքյան, լուսնկա, խոչընդոտ, կորընթարդ, համընկնել,
հյուրընկալ, ձեռնտու, ճեպընթաց, մերթընդմերթ, նորընտիր,
որոտընդոստ, սրնթաց, ունկընդիր։

Քրիստոնեություն

Քրիստոնեություն, միաստվածային կրոն է, որը հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսկ իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։ Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման հետևանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնք են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ <<հեթանոս>> ազգերի շրջանում։ Մինչև V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ Հայք, Սիրիա, Եթովպիա), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Հետևորդների թիվ

Ներկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա, որոնցից՝

  • Եվրոպայում ապրում են 400-500 միլիոն քրիստոնյա
  • Լատինական Ամերիկայում ապրում են մոտ 543 միլիոն քրիստոնյա
  • Հյուսիսային Ամերիկայում արպում են 231 միլիոն քրիստոնյա, որոնցից՝
    • ԱՄՆ-ում՝ 160-225 միլիոն
    • Կանադայում՝ 25 միլիոն
  • Ասիայում ապրում են մոտ 350 միլիոն քրիստոնյա
  • Աֆրիկայում ապրում են 475 միլիոն քրիստոնյա
  • Ավստրալիա և Օվկիանիա՝ 24 միլիոն

Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։

“Կղզի” մուլտֆիլմի վերլուծություն

Ֆյոդր Խիտրյուկի <<Կզղի>> մուլտֆիլմը ցույց է տալիս, թե մարդ արարածը ինչպես է անխնա կերպով օգտագործում բնության բոլոր հնարավոր բարիքները, բայց ոչինչ չի վերադարձնում։ Հեղինակը համառոտ կերպով ներկայացնում է, թե այս ամենը ինչ ավարտ կարող է ունենալ։ Մուլտֆիլմի հերոսը կյանքն է, որ հեռացավ բնության մահի պատճառով, իսկ մյուս հերոսները ներկայացնում էին մարդկանց։ Այսպիսով պետք է հասկանալ, որ բնությունը մեր կյանքն է և պետք է հոգ տանել դրա մասին, ինչպես ինքներս մեր մասին, քանի որ այս տեմպերով կյանքը կարող է վերանալ։

Կոմիտաս

Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ է։ Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն): Կոմիտասը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Բուռն աշխատանքային շրջան

Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։

Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է․

<< Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն: >>

Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։

Աքսոր և վերջին տարիներ (1915-1935)

Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի ողբալի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։

Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։ Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։

 Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Ժայռ Սևան

Վերջերս մասկանցեցինք Սևանի ժայռի ճամբարին: Տևեց երեք օր: Բազում արկածների միջով եմ անցել այդ օրերի ընթացքում:

Միակ ցավը լճի կանաչ գույնն էր😔, բայց չմոռանամ նշել նաև բոլոր լավ կողմերը: Այս ընթացքում ես ձեռք բերեցի ընկերներ և սեպտեմբերի 1-ին ես մտավախություն չեմ ունենա անծանոթ միջավայրում գտնվելու մասին: Նաև խմբերով կազմակերպեցինք հետազոտական աշխատանքներ, ինչի շնորհիվ լրացրինք մեր գիտելքի պաշարը: Տարբեր ծեսեր ունեցանք, շաբաթօրյակ, խաղեր: Անգամ մեր անհարմար անկողինները համ ու հոտ բերեցին մեր ճամփորդությանը:

Իհարկե անմոռանալի է հետդարձի ճանապարհին Սևանի մայրուղում երկարժամկետ կանգառը` վառելիքի վերջանալու պատճառով: Թե ինչեր խոսվեցին, ինչ ենթադրումներ ու կատակներ արվեցին, է՛լ լաց ու կոց(հոգեպես), է՛լ ծաղիկ հավագել, պետք էր ներկա լինել այս ամենին: Ամեն դեպքում ես անչափ ուրախ եմ, որ մասնակից եղա այս ճամբարին, այն ինձ կյանքի նոր փորձ տվեց և հաճելի ժամակակ: Այս օրերը իմ կյանքի անմոռանալի հուշերից կլինեն:

Շնորհակալ եմ կազմակերպիչներին և մասնակիցներին:

Մուտք ճամբար 2019

Երեք օր ասելիս մենք պատկերացնում ենք մի կարճ ժամանակահատված, որի ընթացքում հնարավոր չէ որևէ կարևոր ձեռք բերում ունենալ։ Ընդամենը չորս օր առաջ ես էլ էի այդ կարծիքին, սակայն <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը փոխեց իմ մտածելակերպը։ Մենք երեք օրով մասնակցեցինք քաղաքային ճամբարին, սովորեցինք բլոգ վարել, հասցրինք նոր ծանոթություններ ձեռք բերել, արհեստանոցներ և ագարակ այցելել, պարել, չմոռանամ նշել, որ այս ամենը տեղի էր ունենում միայն հաճելի մթնոլորտում և փողադարձ հարգանքի ուղորդմամբ։ Իրականում եթե մանրամասն պատմեմ մեր արկածները, ապա այս նյութը ավարտ չի ունենա։ Ես շատ ուրախ եմ իմ արած ընտրության համար, քանի որ սկզբում շատ էի անհանգստանում նոր միջավայրի մտնելու համար, սա էլ կյանքի նոր փուլ էր, որը դեռ շարունակություն կունենա։ Վստահ կարող եմ ասել, որ իմ ամեն օրը մյուսից հետաքրքիր և նոր գիտելիքներով լեցուն կանցնի։

Շնորհակալությունս ուզում եմ հայտնել դպրոցի աշխատակազմին՝ բոլորիս գրկաբաց ընդունելու և նման հնարավորություններ տրամադրելու համար։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started