Պետության կողմից իրականացվող բազմաթիվ գործառույթներ հսկայական ծախսեր են պահանջում։ Այդ ծախսերը կատարելու համար պետությունը տնային տնտեսության ներայացուցիչներից և ձեռնարկություններից հավաքագրում անհրաժեշտ դրամական միջոցներ։ Այս ճանապարհով ձևավորվում է պետական բյուջեն։
Պետության հիմնական տնտեսական գործառույթները
- հասարակական բարիքների արտադրությունը
- արտաքին բացասական ազդեցությունների նվազեցմանն ու դրականի խրախուսմանն ուղղված գործունեությունը
- տեղեկատվության անհամաչափության հաղթահարումը
- եկամուտների վերաբաշխումը
- հիմնարար հետազոտությունների իրականացումը
Պետական բյուջե
Պետական բյուջեն պետական մարմինների գործունեությունն ապահովելու և պետության գործառույթներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման ու ծախսման ձև է։ Ժողովրդավարական բոլոր պետություններում պետական բյուջեի ընդունումը խորհրդարանի կարևորագույն լիազորություններից է։ Որպես կանոն, բյուջեն խորհրդարանին ներկայացնում է պետության գլուխը կամ կառավարության ղեկավարը։ ՀՀ-ում պետական բյուջեն հաստատում է Ազգային ժողովը՝ կառավարության ներկայացմամբ, իսկ քննարկման և հաստատման կարգը սահմանվում է օրենքով։ Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն, ինչպես նաև դրան նախորդող տարվա բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատվում է օրենքով։
Պետական բյուջեի եկամուտների աղբյուրներըև ծախսերի ուղղությունները
- պետական ապարատի ծախսերը
- պաշտպանության ծախսերը
- սոցիալական ծախսերը
- տնտեսության զարգացման ծախսերը
- այլ ծախսեր (պահուստային ֆոնդերի ձևավորում և այլն)



/romania--southern-carpathians--fagaras-mountains--room-in-ice-hotel-634462653-598a5f03d963ac001104a5d5.jpg)

