Համանուն-հարանուն բառեր

1.Գտնե՛լ համանուն բառերը ։

1. Նա երկու օր ավել աշխատեց։

2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։

3. Վարպետը կատարեց դետալների յուղում։

4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։

5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով

6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։

7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։

8. Թխվածքի խմորում չամիչներ կային։

9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։

10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել

տրված բառակապակցություններն ու նախադասությունները։

1. բարձր հարկ-1. պետությանը տրվող հարկ; 2. շենքի բարձր հարկ 

2. ավել գնել-1. շատ գնել; 2. գնել ավել(տան մաքրության)

3. ոչխարի հոտ-1. ոչխարի խումբ; 2. ոչխարից եկող հոտը

4. մետաքսի կտոր- 1. մետաքսի մի կտոր; 2. փափուկ կտոր

5. Նա ջրում է-1. գտնվում է ջրում 2. նա ջրում է այգին

6. Նա գնում է- 1. գնում է հաց; 2. հեռանում է

7. Խավարում է- 1. օրը մթնում է; 2. գտնվում է խավարում

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։

1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)-Կաթի մակերեսը ամբողջությամբ պատված էր սերով։ Սիրով լի ընտանիքը միշտ երջանիկ է։

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասունկենդանի)-Ուսուցչուհին բացատրեց, թե, երբ է օգտագործվում կետը։ Կապույտ կետը ամենամեծ կաթնասուն ջրային կենդանին է։

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն(երաժշտական

գործիք)-Քանոնը շատ գեղեցիկ էր հնչում։ Առանց քանոնի չստացվեց ուղիղ գծել։

4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ ) -Փոքր կատուները ցրտից դողում էին։ Մեքենայի դողը փոխելու կարիք կար։

5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված

հանդիսավոր օր)-Երգի տոնը չափազանց բարձր էր երգչախմբի համար։ Շուտով տոն է։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով

նախադասությանը համապատասխանողը։

1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ(հրատարակությունը,

հրատարակչությունը)։

2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի

վերջին հատորը։

3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։

4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։

5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկծաղկանոցները։

6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։

7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։

8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։

9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։

10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեցմեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.

ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով

հարանուն դարձել այլ բառի։

Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…

Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….

Եվ պիտի ելնի ծիլը հողից,

Եվ արտը կախվի լեռան կողից։

Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,

Ցողունը պիտի հասկահանի

Սվսվոցներով հասկանալի։

Եվ հասկը ուռած կոպերի տակ

Ամփոփի պիտի արևներ խակ….

Եզը գութանի գութն ու գրգիռն էր,

Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,

Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…

Ճակատագիրն էր։

Եզան կերածը դարման ու սեզ էր,

Ինքը բարության քայլող մի դեզ էր,

Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….

Հայրենի հեռավոր ձորում

Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան

Ծաղկել են ծառերը նռան։

Թափառող թախիծն եմ հողիդ,

Հայրենի հեռավոր հովիտ

Աշխատանքային իրավունք

Ըստ ՀՀ սահմանադրության, բավարար տարիքի յուրաքանչյուր քաղաքացի ունի աշխատանքի իրավունք: Աշխատանքը պետք է համաձայնվեցծված լինի գործատուի և աշխատողի միջև, հատուկ պայմանագրի միջոցով: Աշխատանքի կարևոր պայմաններից են համապատասխան վարձատրումը, հանգստյան ժամերը և երկարաժամկետ արձակուրդները:

Ինչի՞ համար է աշխատանքի իրավունքը: Շատ դեպքերում ընտանիքի գլխավոր անդամը զրկում է մյուսին աշխատանքից(հիմնականում ամուսինը զրկում է կնոջը): Սակայն աշխատանքը շատ կարևոր դեր է տանում մարդու կյանքում, այն օգնում է շբմանը, ընկերների ձեռք բերմանը և ընդհանուր զարգացվածությանը: Եթե դիմացինը չի հարգում քո իրավունքները, ապա նման հարաբերություններից(թե՛ ընկերական, թե՛ բարեկամական, թե՛ գործատու-աշխատող, թե՛ ամուսնական) պետք է խուսափել: Ուրիշ բան է, երբ տվյալ անձնավորությունը ինքնակամ աշխատելու ցանկություն չի ցուցդրում:

Վիլյամ Սարոյան «Մեքսիկացին»

Պատմվածքը այստեղ

  • Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:

Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել:

  • Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Թեև մեքսիկացին դանդաղ էր աշխատում, նա հասկանում էր իր գործողությունների իմաստն ու նպատակը, և մյուսներին փոխանցում էր իր գիտելիքը նույնչափ մանրամասնորեն:

Բառային աշխատանք

  • Դուրս գրել անծանոթ բառերը, բացատրել բացատրական բառարանի օգնությամբ:

Որթատունկ — մատղաշ՝ նորատունկ վազ

  • Դուրս գրել հոմանիշ և հականիշ բառերի հինգական զույգ:

Հոմանիշ՝

Մատղաշ — դեռևս չհասունացածՍիրով — ՀաճույքովՆրբանկատ — նրբազգաց
Փառահեղ — շքեղ, հոյակապՀարմարավետ — բարեկարգ

Հականիշ՝

Անտեր — տիրակալ

Ծանր — թեթև

Առողջ — հիվանդ

Արագ-դանդաղ

Մութ — լույս

Երջանկություն

 Երջանկություն։ Այլ վերացական գոյականների նման նրան մենք նույնպես չենք կարող հստակ սահմանում տալ։ Մեկի համար երջանկություն է առողջ լինելը, մյուսի համար ծնողներ ունենալը, ինչ որ մեկը կարող է երջանիկ լինել հայտնի լինելուց և այլն։ Երջանիկ կյանք չկա,կան միայն երջանիկ պահեր, ակնթարթներ ու վարկյաններ: Սա ես ինձ համար վաղուց եմ սահմանել։ Դրան կա նաև գիտական ապացույց։Բայց դա չի նշանակում, որ ես ուրախ չեմ այն փաստից, որ ունեմ ընտանիք, ընկերներ և դեռ չի իրագործվել ամենամեծ վախս։ Երջանկությունը նման է առողջության,երբ այն չես նկատում,ուրեմն այն կա: Ըստ իս չպետք է վազել երջանկության հետևից,այն միշտ գտնվում է քո ներսում, թեկուզ և միայն այն փաստից, որ ապրում ես շնչում, ունես հայր և մայր և այլն: Ահա մի պարադոքս. այսօր մեզ թվում է, թե երջանկությունը կայանում է հենց նրանում, ինչին մենք այդքան ձգտում ենք, սակայն, հասնելով մեր նպատակին, հասկանում ենք, որ այդ երջանկության զգացումն այնքան էլ երկար չի տևում և մեզ նորից կյանքում որևէ բան պակասում է: Մենք մշտապես գտնվում ենք երջանկության որոնումների մեջ, մշտապես սպասում ենք դրան: Հաճախ վազելով դրա ետևից՝ մենք բաց ենք թողնում այն լավը, որ կա մեր կյանքում: Այն, ինչ մենք արդեն ունենք, ընկալվում է որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան, իսկ այն, ինչին դեռ ձգտում ենք, թվում է իրական երջանկություն: Մշտապես նախապատրաստվելով ապագային՝ փոխարենը ներկայիս կյանքով ապրելուն ու ուրախանալուն, մենք հետաձգում ենք մեր երջանկությունը, կորցնում ուրախությունը զգալու և այն գնահատելու ընդունակությունը, և երբ գալիս են երկար սպասված երջանիկ պահերը, բաց ենք թողնում դրանք: Եթե մենք ցանկանում ենք հաճույք ստանալ կյանքից, ապա պետք է ապրենք այսօրվա օրով, այլ ոչ թե անցյալի հուշերով կամ ապագայի պլաններով: Անհրաժեշտ է, մի կողմից, գնահատենք այն, ինչ ունենք այսօր և ուրախանանք դրանով, իսկ մյուս կողմից’ ձգտենք նոր երազանքների ու նպատակների իրագործմանը: 

Չեմ հավատում ու երբեք էլ չեմ հավատացել ճակատագիր ասվածին։ Մենք ենք մեր կյանքի տերը։ Նայեք ձեզ համար իդեալ դարձած մարդկանց։ Նրանցից քանիսի ճանապարհն է եղել հեշտ, քանիսի բախտն է միշտ բերել։ Կարծում եմ ոչ մեկինը, քանի որ ըստ իս չկա հաջողություն՝ առանց պարտության։ Մենք ամեն օր, ամեն ժամ սովորում ենք մեր իսկ սխալների վրա։ Երջանկության ճարտարապետն էլ ենք մենք։ Մենք ենք որոշում առաջին անհաջողությունից կկոտրվենք, կսկսենք բողոքել երկրից, մարդկանցից, բախտ կոչվածից(ինչը սիրում է անել մեր հասարակության մեծ մասը ) , թե կսկսենք նոր ուժերով հստակ գնալ դեպի մեր նպատակը։

Ինձ համար երջանիկ լինելու գլխավոր կանոնը դա ինքդ քեզ սիրելն է ու գնահատել այն ինչ ունես, բայց դրա հետ մեկ տեղ պիտի միշտ ձգտես ավելիին, ավելի կատարյալ «ես»-իդ։

Պարտք, խիղճ և ամոթ

Երեք հասկացություններն էլ և՛ նմանություններ ունեն, և՛ տարբերություններ։ Մենք կարող ենք պարտք ունենալ ընկերների, ծնողների, հարազատների, հայրենիքի հանդեպ։ Ըստ իս՝ դա նշանակում է, որ մենք մեր պարտքն ենք համարում հոգատար լինել նրանց հանդեպ, հետաքրքրվել նրանցով և այլն։ «Պարտք լինել հայրենիքին»։ Այսինքն՝ մենք պարտավորվում ենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր հողը։ 

«Խիղճ» և «ամոթ» հասկացությունները որոշ չափով նման են։ Տարբերությունն այն է, որ խիղճը մարդու ինքնագնահատականն է, իսկ ամոթը ուրիշների կարծիքի վրա է կառուցվում։ Կարող ենք ասել, որ խիղճը մարդու ամոթն է իր իսկ հանդեպ։ Իմ կարծիքով՝ կարելի է նույնացնել նաև «պարտք» և «խիղճ» հասկացությունները։ Երկու դեպքում էլ մենք զգում ենք պարտավորվածություն։ Պարզապես մարդը գիտակցում և հասկանում է պարտքը, իսկ խիղճը՝ զգում։

«Ամոթ» հասկացությունը շատ հարաբերական է։ Յուրաքանչյուրս ամոթը յուրովի ենք ընկալում։ Ոմանք ամաչում են ամբոխաշատ միաջավայրում ինքնադրսևորումից և այլն։ 

Այսպիսով՝ երեք հասկացություններն էլ որոշ չափով հնարավոր է և՛ նույնացնել, և՛ տարբերակել։

Թարգմանություն


Ահա դիմանկար: Սա Պիեղ Վինսենի դեմքն է: Պիեղը ունի սև մազեր, լայն ճակատ, շագանակագույն աչքեր, խիտ ունքեր ևթարթիչներ, մեծ ականջներ, ցցված քիթ: Նրաբերանըմեծ է, դունչը կլոր է, ատամներըսպիտակ են, ծնոտը կլոր է, այտերըվարդագույն են:

–Ունի՞ լեզու

–Իհարկե այո:

Պիեղը ոչ գեղեցիկ է ոչ տգեղ: Փոքրիկ Էլենը՝նրա քույրը, շեկ է: Նա ունի մեծ աչքեր, դրանքկապույտ են, իսկ թարթիչները սև: Էլենըգեղեցիկ է:

Ահա մի տղա: Սա Պիեղ Վինսենտն է: Նա ունիկլոր գլուխ: Սա Վինսենտի գլուխն է: Ահանրաձախ ձեռքը և աջ ոտքը: Նա ունի երկուձեռքեր և երկու ոտքեր: Ահա նրա ձախ ձեռքըև աջոտքը: Նրա մատները բարակ են, վիզըերկար, սուր արմունկներ, ծնկները կլոր են, ուսերը լայնեն, կրծքավանդակը և մեջքը լայնեն:

4EC0353D-7117-4ABA-ACEE-AEDECCDB0B44.jpeg

Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակները»

Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունը հիշացնում է ինձ իմ մանկությունը, քանի որ մանկուց լսել եմ այն: Միշտ հիացել եմ «աշուն» հատվածից, իմ կարծիքով այն ամենահարուստն է և լսելիս միշտ աշնան գույներն են հայտնվում աչքիս առաջ: Ապագայում պատրաստվում իմ երեխաներիս դասական երաժշտության ներքո մեծացնել, ինչպես նաև Վիվալդիի «Տարվա եղանակներ»-ի:

Խրախուսանք և պատիժ

Խրախուսանք և պատիժ ասելիս յուրաքանչյուրը այլ պատկերացում է ունենում, քանի որ աշխարհի բոլոր ընտանիքներում երեխաները տարբեր ձևերով են պատժվում կամ խրախուսվում։ Երկուսն էլ պետք է հանդիպեն երեխայի կյանքում, սակայն առանց ծայրահեղությունների։ Ծնողը պարտավոր է մտնել երեխայի դրության մեջ և ըմբռնումով մոտենալ, բոլոր խնդիրներին, քանի որ հատկապես դեռահասության տարիքում մտքերում խառնաշփոթ է տիրում։ Պատիժը պետք է լինի տրված խնդիրին համապատասխան, այսինքն ո՛չ չափազանց դաժան, ո՛չ էլ թույլ։

Ինչ վերաբերվում է խրախուսմանը, ապա խրախուսանքը պետք է տրվի ոչ շատ հաճախ, որպեսզի այն չկորցնի իր արժեքը։ Նաև խրախուսանքը պետք է այնպիսի նշանակություն ունենա երեխայի համար, որ նրա մոտ արթնանա մոտիվացիա այլևս սխալներ չգործելու, կամ որևէ գործում բարձունքի հասնելու

Մհեր Իսրաելյան «Երեք քայլ երկնքից անդին»

Յուրաքանչյուր պատմվածք ունի թաքնված գաղաբար, բայց Մհեր Իսրաելյանի «Երեք քայլ երկնքից անդին» պատմվածքի իմաստը թաքնված չէ, ինչը ընթերցողի համար դյուրին է դարձնում ընկալել հեղինակի կողմից փոխանցվող բոլոր խորհուրդները:

Պատմվածքում պապիկը խոսում է իր թոռնուհու` Նարեի հետ: Պապիկը ասում է, որ Նարեն չունենա ոչ մի վախ և հստակ քայլերով գնա իր նպատակների հետևից: Հեղինակը պապիկի և թոռնուհու միջոցով փորձում է հասկացնել, որ տարիքը մեծ նշանակություն չունի երազանքների հետևից գնալու համար, քանի որ որոշ դեպքերում հենց տարքին է որպես վախ հանդիսանում:

«Սասնա ծռեր» էպոսը

Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր, մեծածավալստեղծագործությւն է, որտեղ արտահայտվում են տվյալ ժողովրդիձգտումները, երազանքները, պատմությունը: «Սասնա ծռեր» վիպերգիմասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացիճանապարհորդները: Էպոսը առաջին անգամ գրի է առել ԳարեգինՍրվանձտյանը, որը 1874թ. տպագրվել է «Սասունցի Դավիթ» կամ «Մհերիդուռ» վերնագրով: Երկրորդ պատումը գրի է առել Մանուկ Աբեղյանը, որը1878թ. տպագրվել է «Դավիթ և Մհեր» վերնագրով: Էպոսում պատկերվում է8-10րդ դարերի հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարըարաբական տիրապետության դեմ: Էպոսը բաղկացած է 4 ճյուղից` «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»: Հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով` պապ, որդի, թոռներ: Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղօղորմի է տրվում տվյալ ճյուղի գլխավոր հերոսներին: Հայ գրողներից էպոսըմշակել են Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլն: 1939թ. էպոսի հազարամյակի պատվին 60 պատումներից կազմվեց այսօրվա համահավաք բնագիրը: 1964թ. աշխարհիէպոսների միջազգային մրցույթում «Սասնա ծռեր» վիպերգը գրավեց 1ինտեղը:

  1. Ինչպե՞ս եք գնահատում Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը:
  2. Ո՞վ էր դյութազնաերգի ձեր սիրելի հերոսը, ինչու՞: Էպոսում իմ սիրելի հերոսը Դավիթն է, քանի որ նա լինելով ծուռ, միևնույնն է շատ ազնիվ և մեծերին հարգող կերպար է:
  3. Մարդկային ի՞նչ թուլություններ ուներ Դավիթը: Դավիթը միամիտ էր ծուռ էր:
  4. Համեմատեք Դավթի և Մելիքի կերպարներընշելով տարբերությունները և ընհանրությունները: Մելիքը ինչպես նաև Դավիթը ուներ դյութազնական ուժ, բայց ամեն կերպով փորձում է փախչել կռվից, քանի որ իր հույսը դնում էր խարդախության վրա: Դա էլ եղբայրների տարբերությունն է, Դավիթը ներկայացնում է արդարությունն ու բարին, իսկ Մելիքը չարը:
  5. Ինչպե՞ս է էպոսում դրսևորվում ջրի պաշտամունքը: Էպոսում ջրի պաշտամունք է դրսևորվում, որովհետև ջուրը նրանց ուժ է տալիս և չմոռանանք նշել, որ Սանասարն ու Բղդասարը ծնվել են ջրից:
  6. Էպոսից ընտրեք դեպքերի շարժուն նկարագրությունը, քնարականությունը, երգիծանքը ցուցադրող հաըվածներ ևներկայացրեք:
  7. Թվարկեք էպոսի կին հերոսներին. Ու՞մ կերպարն է ձեզ ամենաշատըդուր գալիս և ինչու՞: Էպոսի կին հերոսներն են` Ծովինարը, Խանդութը, Արմաղան, Չմշկիկ Սուլթանը և Գոհարը:
  8. Ի՞նչ եք կարծում, եկել՞ է արդյոք Մհեիր քարայրից դուրս գալու պահը: Հիմավորեք պատասխանը:
  9. Ինչու՞ պիտի Փոքր Մհերը անմահ ու անժառանգ մնար էպոսում: Ո՞րն էդրա իմաստը:
  10. Ի՞նչ կապ եք տեսնում Էպոսի և Խորենացու առասպելների միջև:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started