Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Հունվարյան ճամբարի ժամանակ մասնակցել եմ հայոց լեզվի և գրականության նախագծին «Ազգային մշակույթը, ժողովրդական բառ ու բանը Թումանյանի ստեղծագործություններում»: Կատարել եմ Հովհաննես Թումանյանի «Անուշ» ստեղծագործության վերլուծություն:

Աշխատանքը կարող եք տեսնել այստեղ՝ Հովհաննես Թումանյան «Անուշ»

Անգլերեն լեզվից մասնակցել եմ “Gifted” ֆիլմի դիտմանը և քննարկմանը: Իմ կարծիքը տեղադրել եմ բլոգումս՝ The film “Gifted” :

Ցավոք չեմ հասցրել մասնակցել ճամփորդությունների, բայց պատրաստվում եմ մոտ ապագայում:

Հովհաննես Թումանյան «Անուշ»

«Անուշ»-ի պատմությունը վերցված է իրական կյանքից։ Պոեմում հիմնական առանցքային նյութն Անուշի և հովիվ Սարոյի փոխադարձ սերն է։ Բայց սիրահար զույգի երջանկությունն անակնկալ խափանվում է հարսանիքի ժամանակ, երբ Սարոն, Անուշի եղբոր՝ Մոսիի հետ կոխի բռնված, խախտում է «հնոց ադաթը» և տապալում է ընկերոջը։ Այդ ադաթի խախտմանը հետևում է ընկերների «անհաշտ թշնամությունը»: Ողջ գյուղի առաջ ամոթահար եղած, խորապես վիրավորված Մոսին հետապնդում ու վրեժ է լուծում Սարոյից՝ սպանելով նրան։ Իսկ Անուշը, որի «չար բախտը», ժողովրդի հավատալիքների համաձայն, կանխորոշված էր արդեն «համբարձման տոնի» վիճակահանությամբ, արտաքսվում է հոր տնից և խելագարվում տանջանքներից ու վշտից։

The film “Gifted”

I have watched this film many times and every time it gives me motivation to live a better life. It is a story about a little girl who is gifted like her mother. Her uncle is trying to protect her from the life his mother forced to his sister to live, that took her to suicide. He wanted Mary to be a normal kid and have friends. But Mary was bored in the primary school, everything was too easy for her. The idea of the movie is about life, that you can live your life the way you feel right. You can be gifted but it doesn’t make you different. At the end Mary was able to find her way of doing both, getting education and making friends while enjoying her childhood.

Անգլերեն առաջին կիսամյակի ամփոփում

This year was a real challenge for us and for our education. We were on and off school because of the pandemic and even experienced online school. It was quiet hard, because it felt optional. But we got trough it and we have done so much interesting work. Here are the links

1. Classwork

2. Homework

3. Weddings in my country

4. Թարգմանական աշխատանաք

5.Classwork

6. Classwork

7. Whether or not it is reasonable to celebrate New Year in 2021?

Ուսումնական առաջին շրջան-ամփոփում

Այս ուսումնական կիսամյակը լի էր խանգարող հանգամանքներով, բայց շնորհիվ կազմակերպված աշխատանքի մենք կարողացանք առանց բացթողումների սովորել դպրոցական ծրագրիը: Հայոց լեզու և գրականություն առառկաներից կատարել եմ հետաքրքիր առաջադրանքներ, արել եմ ընթերցանություն և վերլուծել եմ: Ներկայացնու եմ աշխատանքներս.

Հայոց լեզու՝

1. Ձայնավորների ուղղագրություն

2. Բառակազմություն և բառագիտություն

3. Գործնական քերականություն

4. Հոմանիշ և հականիշ

5. Համանուն և հարանուն

6. Գործնական քերականություն

Գրականություն՝

1. Արա գեղեցիկ և Շամիրամ

2. Կոմիտաս

3. Ավետիք Իսահակյան

4. Ավետիք Իսահակյան «Մի մրահոն աղջիկ տեսա»

5. Ավետիք Իսահակյան «Սաադիի վերջին գարունը»

6. Թարգմանական աշխատանաք

7. Մհեր Իսրաելյան- “Երկնքից թափվող ընկույզներ”

8. Վրեժ Իսրաելյան «Թանկագին հյուրը»

Whether or not it is reasonable to celebrate New Year in 2021?

2020 was a really challenging year so many people lost their lives due to covid-19, many disasters or the war that happened recently between Artsakh and Azerbaijan. Armenian government decided to not have a Christmas tree this year, because it costs a lot of money which can be used for restoring the damages after the war. And there are so many families who lost their loved ones and are not in a mood for celebrating something. I think it is how the whole country feels. As a New Year’s gift we can collect the money how much we usually spend on the Armenian traditional New Year’s celebration and donate it to the families of war victims.

My family decided to have a small dinner table to welcome 2021. I think it is what every family is going to do.

Վրեժ Իսրաելյան «Թանկագին հյուրը»

Վրեժ Իսրաելյանի «Թանկագին հյուրը» ստեղծագործությունը ներկայացնում է պատերազմի ազդեցությունը մարդու հոգևոր վիճակի վրա: Գլխավոր հերոսը Հակոն է, ով վերադարձել է պատերազմից և չի գտնում իր տեղը: Նա հիշում է իր ընկերների դիակները մարտի դաշտում և միակ վայրը որտեղ նա կարողանում է մտքերը հավաքել իր տան կողպված դռնով անկյունն էր: Հակոն աղքատ կյանքով էր ապրում, և կնոջ հետ էլ հարաբերությունները լարված էին:

-«Մռովի Արծիվը Երևանում հավ է դարձել»-ասում էր կինը: Այս խոսքերը խոցում էին Հակոյի սիրտը: Մռովի Արծիվ մականունը Հակոն ստացել էր մարտի դաշտում:

Կինը բարկանում էր, որ Հակոն չի կարողանում ընտանիքը ապահովել, երեխաները հացի կարոտ են մնացել և հաճախ համեմատում էր իրենց հարևան Մելոյի հետ, ով պատգամավոր էր ընդունվել: Մելոն պատրաստվում էր կարևոր հյուր ընդունելու, և, երբ Հակոյից ներողություն խնդրեց իրեն չհրավիրելու համար, ասաց, թե հյուրը խնդրել է, որ ավելորդ մարդիկ չլինեն: Հակոն հասկացավ, թե ով էր այդ հյուրը և ասաց “– Հրամանատա՚ր, ախպերս, էս ի~նչ արեցինք… էդ ե՞ս եմ ավելորդը…

Գործնական քերականություն

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի


2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորները հերոսաբար դիմադրեցին թշնամու հարվածներին։

Սովորողները մասամբ կատարել էին առաջադրանքը։

Թխվածքը փոքր-ինչ քաղցր ստացվեց։

Ամենուրեք հնչում էին ամանորյա երգեր։

Նրանք լիովին առհամարեցին ղեկավարի հրամանը։

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան


1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

1.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթեիսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեևսակայնորովհետև,
ինչպես, այս, որպեսզիպատճառով, դեպի, քանզինաև, բացի, քանի որ։


 2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ավելի շուտ կդիմեր բժշին, եթե մտածեր, որ խնդիրն այդքան լուրջ է։

Երեխաներն արագ վազեցին տուն, որպեսզի բաց չթողնեն իրենց սիրելի մուլտֆիլմը։

Նա չգնեց կոշիկները, որովհետև չհավանեց։

Նրանք չգնացին ընկերների հետ, սակայն հետո շատ ափսոսացին։ 

Սովորողները գնացին դպրոց, և ուսուցիչը պատասխանեց նրանց հարցերին։

Սահմանադրություն

Սահմանադրություն պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։

Սահմանադրության տեսակները

Ըստ պետության կառավարման դասակարգման լինում են Հանրապետական և Միապետական։ Սահմանադրությունների բաժանումը միապետականի և հանրապետականի ունի ձևական բնույթ։ Միապետական սահմանադրություններ ընդունվում են միապետություններում։ Հանրապետական բնույթի սահմանադրություններ ընդունվում են հանրապետություններում։

Ըստ քաղաքական ռեժիմի սահմանադրությունները լինում են ժողովրդավարական և ավտորիտար։ ժողովրդավարական սահմանադրությունները ամրագրում են քաղաքացիների համար լայն իրավունքներ ու ազատություններ, իշխանության մարմինների ընտրովիություն և այլն։ Ավտորիտար սահմանադրություններն արգելում են քաղաքական կուսակցությունների գոյությունը կամ սահմանում միակուսակցական ռեժիմ։ Այստեղ անտեսվում են մարդկանց ազատությունները և իրավունքները։ Լինում են դեպքեր, երբ իրավաբանորեն սահմանադրությունը ժողովրդավարական է, սակայն այն անտեսված է, և երկրում տիրում է ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմ։ Այստեղ ամրագրված են իշխանությունների բաժանման սկզբունքը, սակայն գործնականում իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի կամ մի խմբի ձեռքում։

Կուսակցություններն արդի աշխարհում և Հայաստանում

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները։ Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ 

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861 թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863 թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։ Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885 թ.՝ Արմենական կուսակցություն, 1887 թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890 թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։

Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Սրանք իշխանության գալով, որպես կանոն քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով։

Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով։ Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն։

Շատ հաճախ կուսակցությունները սկսում են աշխատել ընտրություններից առաջ, որպեսզի ստանան բնակիչների ձայնը: Լինում են բազում խոստումներ, բարցրաձայնվում են շատ խնդիրներ և բանավոր տրվում՞դրանց լուծման տարբերակները: Ցավոք ոչ միշտ են կուսակցությունները իրենց արդարացնում: Այս ամենի պատճառով քաղաքացիները կորցրել են իրենց վստահությունը և ընտրություն կատարելիս ոչ միշտ են վստահ:

Կուսակցությունները որպես ժողովրդավարացմանը նպաստող և խոչընդոտող  ինստիտուտներ․ «Հետհեղափոխական» Հայաստանի դեպքը

Աղբյուր`https://hy.m.wikipedia.org/wiki/Կուսակցություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started