Ֆրիդրիխ Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Պատմվածքը կարդացել եմ հայերեն թարգմանությամբ, որը դժվարացրեց իմաստի ընկալմանը, քանի որ թարգմանությունը հաջողված չէ:
Հեղինակը ասում է, որ պատմվածքը հորինված է, սակայն նա հավատում է, որ նման դեպք տեղի է ունեցել:
Պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին է` մոտ 6 տարեկան կամ ավելի փոքր: Տղան ապրում էր ողորմության հաշվին, նրա մայրը հիվանդ էր և աշխատելու հնարավորություն չուներ: Նրա թաթիկները միշտ սառչում էին և նա լաց էր լինում ցավից: Մի օր տղան արթնացավ մի տոնածառի մոտ, որը լի էր լույսերով, վառ գույներով և տիկնիկներով: Նա մի ձայն լսեց, մտածեց թե մայրն է, բայց մայրը չէր, նրա նման փոքրիկներ էին, որոնք եկել էին Քրիստոսի տոնածառի մոտ: Այնքան լավ էր այնտեղ, տաք և ուրախ: Փոքրիկները ուզում էին գրկել իրենց մայրերին և ասել, որ չարտասվեն, չէ՞ որ նրանք շատ լավ վայրում են գտնվում:

Պատմվածքը տխուր է, իսկ մյուս կողմից հանգստացնում է: Հիշեցնում է, որ նման բախտի արժանացած մանուկները իրենց լավ են զգում: Ես ինքս հավատում եմ դրան: Սակայն կարոտը միշտ տանջում է մայրերին:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started