Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։


ՏԵՍԱԿ

Տեսակ — միապալատ խորհրդարան

Հիմնադրում — օգոստոսի 1, 1918

Խոսնակ — Արարատ Միրզոյան, «Իմ քայլը» դաշինք սկսած 2019 թվականի հունվարի 14-ից

Փոխխոսնակ — Ալեն Սիմոնյան, «Իմ քայլը» դաշինք

Փոխխոսնակ — Լենա Նազարյան, «Իմ քայլը» դաշինք

Փոխխոսնակ — Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ

ԿԱԶՄԸ

Նստատեղեր — 131

Քաղաքական խմբավորումներ — «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (17)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (25)
«Իմ քայլը» դաշինք (88) Անկախ պատգամավորներ (2)

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընտրակարգ — համամասնական ցուցակով, որի 50 տոկոսը ռեյտինգային ընտրակարգով։ 4 տեղեր՝ ազգային փոքրամասնություններին

վերջին ընտրություններ — Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2018)

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԱՅՐ

Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն` հիմնականում դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Պատմաքաղաքական բարդ ժամանակներում երկուսուկես տարի գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ եւ ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները եւ Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարող կուսակցություն էր, ուներ խորհրդարանական մեծամասնություն, իսկ մյուսները ընդդիմադիր էին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Այդ կարգերի օրոք ընդունվել է երեք սահմանադրություն` 1924թ., 1937թ. եւ 1978թ.: Հայաստանի երկրորդ հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն էր` սկսած 1938թ., իսկ մինչ այդ` խորհուրդների համագումարը:

ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն ունեցել է 12 գումարում:


I գումարում 1938թ

II —————— 1947

III ——————1951

IV ——————1955

V——————-1959

VI——————1963

ՀՍՍՀ Գերագույն խորհրդի մշտապես գործող մարմինը նրա նախագահությունն էր, որը նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացնում էր պետական իշխանության բարձրագույն մարմնի գործառույթները:

Թողնել մեկնաբանություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started