Խարտիայի նպատակները
1. Խարտիայի գերադաս նպատակը մշակութային է: Այն նախատեսված է պաշտպանելու և զարգացնելու տարածքային կամ փոքրամասնությունների լեզուները որպես Եվրոպայի մշակութային ժառանգության վտանգի տակ գտնվող բնագավառ:
2. Խարտիան առաջադրում է պաշտպանել և զարգացնել տարածքային կամ փոքրամասնությունների լեզուները և ոչ լեզվական փոքրամասնություններին: Այս պատճառով շեշտը դրվում է մշակութային կողմի և տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների գործածության վրա նրանցով խոսողների կյանքի բոլոր բնագավառներում:
3. Թեև խարտիայի նախագիծը չի անդրադառնում ազգությունների խնդրին, որոնք ձգտում են անկախության կամ սահմանների փոփոխության, պետք է հուսալ, որ նա օգնելու է չափավոր և իրագործելի ձևերով մեղմելու փոքրամասնությունների պրոբլեմը, որոնց լեզուն նրանց տարբերակիչ հատկանիշն է հնարավորություն տալով նրանց լավ զգալ այն երկրում, որտեղ պատմությունը նրանց տեղադրել է:
4. Այս առումով պետք է ընդգծել, որ խարտիան չի վերաբերում պաշտոնական լեզուների և տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների փոխհարաբերությանը մրցակցության կամ հակամարտության տեսանկյունից: Ավելի ճիշտ, նա միտումնավոր որդեգրում է մշակույթների փոխազդեցության և բազմալեզվության մոտեցումը, որտեղ ամեն մի կարգի լեզու ունի իր ուրույն տեղը:
5. Խարտիան չի առնչվում նոր, հաճախ ոչ եվրոպական լեզուների իրավիճակին, որոնք կարող են հայտնվել Խարտիան ստորագրած երկրներում որպես արդյունք գաղթի նոր հոսքերի, որոնք հաճախ ծագում են տնտեսական դրդապատճառներից:
6. Վերջապես, պետք է նշել, որ Եվրոպայի խորհրդի մի քանի անդամ պետություններ արդեն վարում են այնպիսի քաղաքականություն, որն ավելի հեռուն է գնում, քան խարտիայի որոշ պահանջներ: Դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե խարտիայի դրույթները պետք է նվազեցնեն այդ անելու իրենց իրավունքը:

Թողնել մեկնաբանություն