Իրավունք ամփոփում 2021

Երբ իմացա, որ այս տարի ուսումնասիրելու եմ իրավունք առարկան մեծ ուրախություն ապրեցի, քանի որ մարդը չի կարող լիարժեք ապրել, երբ չգիտի սեփական իրավունքներն ու պարտականությունները:

Կարևոր է շատ, որ ընկեր Աննան մեզ ծանոթացրեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և վերլուծական աշխատանքներ արեց մեզ հետ: Մենք սովորեցինք հայտնել մեր կարծիքը հարգելով դիմացինի կարծիքը և վերլուծել ինքներս մեր մտքերը:

Կառավարման ձևերը

Հասարակական հավաքներ

Հհ սահմանադրություն

Կանանց իրավունքները

Ազգային ժողով

Ազգային ժողով

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։


ՏԵՍԱԿ

Տեսակ — միապալատ խորհրդարան

Հիմնադրում — օգոստոսի 1, 1918

Խոսնակ — Արարատ Միրզոյան, «Իմ քայլը» դաշինք սկսած 2019 թվականի հունվարի 14-ից

Փոխխոսնակ — Ալեն Սիմոնյան, «Իմ քայլը» դաշինք

Փոխխոսնակ — Լենա Նազարյան, «Իմ քայլը» դաշինք

Փոխխոսնակ — Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ

ԿԱԶՄԸ

Նստատեղեր — 131

Քաղաքական խմբավորումներ — «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (17)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (25)
«Իմ քայլը» դաշինք (88) Անկախ պատգամավորներ (2)

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ընտրակարգ — համամասնական ցուցակով, որի 50 տոկոսը ռեյտինգային ընտրակարգով։ 4 տեղեր՝ ազգային փոքրամասնություններին

վերջին ընտրություններ — Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2018)

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԱՅՐ

Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն` հիմնականում դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Պատմաքաղաքական բարդ ժամանակներում երկուսուկես տարի գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ եւ ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները եւ Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարող կուսակցություն էր, ուներ խորհրդարանական մեծամասնություն, իսկ մյուսները ընդդիմադիր էին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Այդ կարգերի օրոք ընդունվել է երեք սահմանադրություն` 1924թ., 1937թ. եւ 1978թ.: Հայաստանի երկրորդ հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն էր` սկսած 1938թ., իսկ մինչ այդ` խորհուրդների համագումարը:

ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն ունեցել է 12 գումարում:


I գումարում 1938թ

II —————— 1947

III ——————1951

IV ——————1955

V——————-1959

VI——————1963

ՀՍՍՀ Գերագույն խորհրդի մշտապես գործող մարմինը նրա նախագահությունն էր, որը նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացնում էր պետական իշխանության բարձրագույն մարմնի գործառույթները:

Կանանց իրավունքները

Այսօր կանայք զբաղեցնում են տարբեր պաշտոններ, կատարում են զանազան տեսակի աշխատանք, վարում են մեքենա և թվում է, թե դա նորմալ է և ինչու պետք է խոսենք դրա մասին: Պետք է խոսենք, որովհետև բացի այն, որ այդ ամենը միշտ չէ, որ այդպես է եղել կամ եղել է <<նորմալ>> և բնական, այլ նաև նույնիսկ հիմա, 21-րդ դարում, 2020 թվականին կանայք կրկին հանդիպում են խտրական վերաբերմունքի:

Եվ չնայած շատ ժամանակ է անցել, այդուամենայնիվ, մեր օրերում մենք կրկին ունենք այդ խնդիրը, իսկ շատ կանայք նույնիսկ չգիտեն իրենց իրավունքների մասին:

Հիմա հարկ է անդրադառնալ կանանց իրավունքերին:

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան: Դա ևս մեկ քայլ էր դեպի կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման և երաշխավորման պարտավորությունները:

Հայաստանը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաև այնպիսի կարևոր միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին», Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց եւ կանանց հավասար վարձատրության մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության մասին» կոնվենցիաները և այլն: 

ՀՀ վարչապետի կողմից 2000 թվականին ստեղծվեց Վարչապետին կից կանանց հարցերով խորհուրդ, որի նպատակն էր հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև պետական և հանրային կառավարման բոլոր մակարդակներում կանանց կարգավիճակի բարձրացմանն ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը նպաստելը: Խորհուրդը ՀՀ կառավարության 2010թ.-ի փետրվարի 11-ի թիվ 5 արձանագրային որոշմամբ ընդունեց  Գենդերային քաղաքականության հայեցակարգը:

Գենդերային հայեցակարգի նպատակն է հավասար պայմանների ստեղծումը, սեռի հատկանիշով խտրականության բոլոր ձևերի հաղթահարումը, աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ստեղծումը, հասարակության մեջ ժողովրդավարական քաղաքական մշակույթի և հանդուրժողականության գենդերային երկխոսության ձևավորումը` կյանքի բոլոր ոլորտներում գենդերային չափանիշի ներառման միջոցով:

Կարևոր է, որ ՀՀ կանայք գիտակցեն այն փաստը, որ թվարկված իրավական ակտերը դեռ մի մասն են կազմում այն փաստաթղթերի, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները, որոնց մեջ ամրագրված են, և/կամ արտացոլվում են այնպիսի հիմնարար հասկացություններ և սկզբունքներ, ինչպիսիք են, օրինակ՝ հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության նկատմամբ, խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակումը, որ բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ ու հավասար, և որ յուրաքանչյուր ոք օժտված է Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման, այդ թվում նաև առանց սեռի հիմքով տարբերակման։ Կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանն իրենց երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցության աճին և ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար դրսևորումը՝ ի շահ իրենց երկրների, մարդկության և այլն:

Հհ սահմանադրություն

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են: Հոդված 31.Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը

1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: 

2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Հոդված 35.Ամուսնանալու ազատությունը 

1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: 

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ: 

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:

Կցանկանամ մեկնաբանել այս հոդվածների հակառակ կողմը: Ընտանիք կազմելու իրավունքի հետ համատեղ, յուրաքանչյուր ոք ունի իրավունք չկազմելու ընտանիք և չքննադատվելու շրջապատի կողմից: Շատ հաճախ բարեկամների գործադրած ճնշման պատճառով երիտասարդները շուտափույթ ընտանիք են կազմում, որը հետագայում բերում է հոգեկան առողջության խնդիրների:

Հոդված 82.Աշխատանքային պայմանները

Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք:

Աշխատանքային պայմանների պայմանագիրը կատարելը չափազանց կարևոր է, քանի որ ամեն ինչ սերտկապված է: Գործատուները շատ հաճախ ստանալով աշխատակցի ստորագրությունը, չեն հետևում համաձայնագրին ի օգուտ իրենց. գերաշխատեցնելով իրենց հիմնարկի աշխատակիցներին, ավել շահույթ ստանալու նպատակով: Ես կարծում եմ, որ շխատողի հանգիստը միայն բարելավում է աշխատանքի որակը, ինչը օգուտ է բոլորին:

Հասարակական հավաքներ

Հավաքը երկու կամ ավելի անձանց ներկայությունն է որևէ վայրում՝ ընդհանուր կարծիք արտահայտելու կամ ձևավորելու համար։ Հավաքն իրականացվում է մեկ վայրում, կամ տեղաշարժվում է՝ երթի վերածվելով։ Հավաքի վայր կարող է լինել փողոց, այգի, հրապարակ կամ այլ պետական սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք սույն օրենքով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են ղեկավարվել համաչափության և վարչարարության մյուս հիմնարար սկզբունքներով։ Հավաքների ազատության սահմանափակումն առաջանում է այն դեպքում, երբ չի իրականացվում անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջությանը սպառնում է վտանգ կամ կիրառվում է բռնություն։ Արգելվում է հավաքների ժամանակ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելը։ Հավաքին կարող է մասնակցել ցանկացավ ոք (ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք)։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի։ Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ցանկացած իրավաբանական անձ։ Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։

Կառավարման ձևերը

Պետական կառավարման հիմնական ձևերը միապետությունն ու հանրապետությունն են։

Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության միանձնյա ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում:Միապետության առանձնահատկություններըՄիակ պետության ղեկավարը միապետն էԻշխանությունը ժառանգվում էՄիապետը իրավաբանորեն անպատասխանատու է (միապետին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից):Միապետության տեսակներըԲացարձակ միապետություն (անսահմանափակ)-պետություն, որում միապետը երկրի միակ գերագույն մարմինն է, և նրա ձեռքերում է կենտրոնացած պետական իշխանության ամբողջությունը ( ԱՄԷ, Օման, Քաթար): Հատուկ տեսակ է Կրոնապետություն ( Վատիկան, Սաուդյան Արաբիա):Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ, որոնք նրա համար պատասխանատվություն չեն կրում, և պետական իշխանությունը ցրվում է բոլոր բարձրագույն իշխանությունների միջև, միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության) կամ ավանդույթի հիման վրա: Իր հերթին, սահմանափակ միապետությունը բաժանվում է.Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև:Կառավարման հանրապետական ձևի առանձնահատկություններըՄիշտ կան մի քանի բարձրագույն իշխանություններ, մինչդեռ նրանց միջև լիազորությունները բաժանվում են այնպես, որ մի մարմին անկախ լինի մյուսից ( լիազորությունների տարանջատման սկզբունքը)Պետության ղեկավարը նախագահն է, որը ժողովրդի անունից իրականացնում է իր լիազորությունները.Բարձրագույն իշխանությունները և պաշտոնատար անձինք պատասխանատու են բնակչության համար, ինչը կարող է արտահայտվել հետևյալում.նրանք ընտրվում են սահմանված ժամկետով, որից հետո լիազորությունները չեն կարող երկարացվել.հնարավոր է վաղաժամկետ դադարեցնել լիազորությունները:Հանրապետությունների տեսակներըՀանրապետությունները տարբերվում են գլխավորապես նրանով, թե իշխանության որ մարմիններն են՝ խորհրդարանը կամ նախագահը, ձևավորում է կառավարությունը և ուղղորդում նրա աշխատանքը, ինչպես նաև դրանցից որ մեկի առջև է պատասխանատվություն կրում կառավարությունը։ Նախագահական հանրապետություն պետություն է որտեղ, պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի լիազորությունները միաժամանակ միավորվում են պառլամենտարիզմի հետ միասին: Կառավարությունը ձևավորում և լուծարում է անձամբ նախագահը, խորհրդարանն ընդ որում կառավարության վրա որևէ նշանակալի ազդեցություն ունենալ չի կարող:Խորհրդարանական հանրապետությունը պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի ցանկացած պահի ազատել նրան: Նման պետությունում նախագահը չունի որևէ էական լիազորություններ:Կիսանախագահական համակարգ Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ: Այսպիսով, կառավարությունը պատասխանատու է և՛ նախագահի, և՛ երկրի խորհրդարանի առջև:

Սահմանադրություն

Սահմանադրություն պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։

Սահմանադրության տեսակները

Ըստ պետության կառավարման դասակարգման լինում են Հանրապետական և Միապետական։ Սահմանադրությունների բաժանումը միապետականի և հանրապետականի ունի ձևական բնույթ։ Միապետական սահմանադրություններ ընդունվում են միապետություններում։ Հանրապետական բնույթի սահմանադրություններ ընդունվում են հանրապետություններում։

Ըստ քաղաքական ռեժիմի սահմանադրությունները լինում են ժողովրդավարական և ավտորիտար։ ժողովրդավարական սահմանադրությունները ամրագրում են քաղաքացիների համար լայն իրավունքներ ու ազատություններ, իշխանության մարմինների ընտրովիություն և այլն։ Ավտորիտար սահմանադրություններն արգելում են քաղաքական կուսակցությունների գոյությունը կամ սահմանում միակուսակցական ռեժիմ։ Այստեղ անտեսվում են մարդկանց ազատությունները և իրավունքները։ Լինում են դեպքեր, երբ իրավաբանորեն սահմանադրությունը ժողովրդավարական է, սակայն այն անտեսված է, և երկրում տիրում է ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմ։ Այստեղ ամրագրված են իշխանությունների բաժանման սկզբունքը, սակայն գործնականում իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի կամ մի խմբի ձեռքում։

Միավորված ազգերի կազմակերպություն

Միավորված ազգերի կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: Կազմակերպությունը հովանավորվում է անդամ երկրների պարտադիր և կամավոր ներդրումներով: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: ՄԱԿ-ը անարդյունավետ Ազգերի լիգայի իրավահաջորդն է:

Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի հիմնական խորհրդակցական ժողովն է: Անդամ բոլոր երկրներից բաղկացած խորհուրդը պարբերաբար հավաքվում է տարեկան նստաշրջանների ժամանակ, սակայն լինում են նաև արտահերթ նիստեր: Խորհուրդը ղեկավարում են նախագահը, որն ընտրվում է անդամ երկրներից՝ ռոտացիոն հիմունքներով, և 21 փոխնախագահները: Առաջին նստաշրջանը գումարվել է 1946 թվականի հունվարի 10-ին Լոնդոնի Մեթոդիստ կենտրոնական սրահում՝ 51 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՄԱԿ-ի քարտուղարությունը գլխավորում է Գլխավոր քարտուղարը՝ փոխքարտուղարի և քաղաքացիական ծառայողների անձնակազմի օգնությամբ: Այն ապահովում է ՄԱԿ-ի մարմինների հանդիպումների համար անհրաժեշտ ուսումնասիրություններ, տեղեկություն և հարմարանքներ: Իրականացնում է նաև Անվտանգության խորհրդի, Սոցիալ-տնտեսական խորհրդի և ՄԱԿ-ի մյուս մարմինների կողմից ղեկավարվող առաջադրանքներ:

Յունիսեֆ և Յունեսկո

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

Հիմնադրամներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա: Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին: Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններց: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը:

1965 թվականին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հովանու ներքո 1989 թվականին անցկացվեց «Երեխայի տարի» ծրագիրը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը օգնություն չի բաժանում մորն ու մանկանը։ Մինչ 2010 թ. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի նպատակներն էին՝

  • մինչև 5 տարեկան երեխաների մահացության նվազեցում 1/3-ով,
  • մայրերի մահացության կրճատում 50 %-ով,
  • սկզբնական կրթություն ապահովել երեխաների 80 %-ի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի այս և այլ նպատակաների իրագործմանն օգնում են ավելի քան 180 բարի կամքի դեսպանները։

Գրասենյակներ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքների մեծ մասը կատարվում է դաշտային պայմաններում: Յունիսեֆի ավելի քան 150 երկրի գրասենյակների, շտաբի և այլ գրասենյակների և 34 ազգային կոմիտեների ցանցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունն իրականացնում է ընդունող կառավարությունների հետ մշակված ծրագրերի միջոցով: Յոթ տարածաշրջանային գրասենյակների անհրաժեշտության դեպքում, տրամադրում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի մատակարարման բաժինը հիմնված է Կոպենհագենում, և գործում է որպես առաջնային բաշխման կետ, այնպիսի սուբյեկտների համար, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ ունեցող երեխաների և մայրերի հակառետրովիրուսային դեղամիջոցները, սննդային հավելումները, վթարային ապաստանները, ընտանիքի վերամիավորումը և ուսումնական պարագանները: 36 անդամ ունեցող գործադիր խորհուրդը սահմանում է քաղաքականություն, հաստատում է ծրագրերը և վերահսկում է վարչական և ֆինանսական պլանները: Գործադիր խորհուրդը կազմված է կառավարության ներկայացուցիչներից, որոնք ընտրվում են Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցալիական խորհրդի կողմից, սովորաբար երեք տարի ժամկետով:

Կառավարում

Յուրաքանչյուր երկրի գրասենյակ իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաքելությունը՝ համագործակցության մշակված եզակի ծրագիր տվյալ կառավարության հետ։ Այս հնգամյա ծրագիրն ուղղված է երեխաների և կանանց իրավունքների իրականացման գործնական ուղիներին: Տարածաշրջանային գրասենյակներն ուղղորդում են այս աշխատանքը և անհրաժեշտության դեպքում ապահովում են տեխնիկական աջակցություն երկրի գրասենյակներին։ Ընդհանուր կառավարման և վարչության կազմակերպումը տեղի է ունենում շտաբում, որտեղ ձևավավորվում են երեխաների մասին գլոբալ քաղաքականություն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բոլոր աշխատանքների ղեկավարումը և վերահսկումը 36 անդամներից բաղկացած գործադիր խորհուրդ է, որտեղ կառավարության ներկայացուցիչներ են: Նրանք սահմանում են քաղաքականություն, հաստատում են ծրագրեր և որոշում են վարչական, ֆինանսական ծրագրերը և բյուջեները: Գործադիր խորհրդի աշխատանքը համակարգվում է բյուրոյի կողմից, որը բաղկացած է նախագահից և չորս փոխնախագահներից, յուրաքանչյուր առաջնորդ, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը։ Այս հինգ առաջնորդները, յուրաքանչյուրը, որը ներկայացնում է հինգ տարածաշրջանային խմբերից մեկը, ընտրվում է գործադիր խորհուրդ ամեն տարի իր անդամների շրջանում, նախագահությունը, շրջանային խմբերի շրջանում, տարեկան կտրվածքով։ Որպես մաքսային հարց, անվտանգության խորհրդի մշտական անդամները չեն հանդիսանում գործադիր խորհրդի աշխատակիցներ։ Գործադիր խորհրդի քարտուղարի գրասենյակն աջակցում և ծառայում է գործադիր խորհրդին: Այն պատասխանատու է գործադիր խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի քարտուղարության միջև արդյունավետ փոխհարաբերությունների պահպանման համար և օգնում է կազմակերպել գործադիր խորհրդի դաշտային այցելությունները:

Հովանավորչություն

2006 թվականին սեպտեմբերի 7-ին ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի և «Բարսելոնայի»՝ Իսպանիայի կատալոնական ֆուտբոլային ակումբի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որի արդյունքում ակումբը տարեկան 5 մլն եվրո նվիրաբերեց կազմակերպությանը: Համաձայն պայմանագրի՝ «Բարսելոնան» կպահպանի ՅՈՒՆԻՍԵՖ-ի լոգոն՝ իրենց համազգեստի առջև դեղին գույնի վրա: Սա առաջին անգամ է, որ ֆուտբոլային ակումբը հովանավորեց կազմակերպությանը, հակառակ նրան, ինչպես դա ընդունված է ամենուր: Բարսելոնայի պատմության մեջ առաջին անգամն էր ,որ նրանք իրենց համզգեստի դիմաց մեկ այլ կազմակերպության անունն են ունեցել: 2016 թվականին թիմը ստորագրել է նոր քառամյա հովանավորության պայմանագիր՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, որ կազմակերպությանը տարեկան 1,5 մլն ֆունտ ստերլինգ և անվճար գովազդ:

Մուլտֆիլմներ երեխաների իրավունքների համար

1994 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն անցկացրեց գագաթնաժողով՝ խրախուսելով անիմացիոն ստուդիաներն ամբողջ աշխարհում՝ ստեղծելով անհատական անիմացիոն կետեր՝ ցույց տալով երեխաների միջազգային իրավունքները։ Մուլտֆիլմներ երեխաների իրավունքների համար՝ մանկական իրավունքների մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոնվենցիայի հիման վրա ստեղծված անիմացիոն հավաքածու։

Երեխաների իրավունքները

Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր անձ։

Երեխայի իրավունքներն անչափահաս մարդուն ընձեռնված հնարավորություններն են․ նրա գոյության, դաստիարակության, զարգացման և որպես մարդ կայացման համար։

Արգելվում է երեխային ներգրավել իր տարիքին ոչ համապատասխան, առողջությունը վնասող աշխատանքների մեջ։

ԵՐԵԽԱՅԻ ԱՌԱՆՁԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1․ Երեխան ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիոըթյան իրավունք։

2․ Սեռական շահագործումից, թմրանյութերի և հոգեներազդող նյութերի ապօրինի չարաշահումից երեխայի պաշտպանված լինելու իրավունք։

3․ Երեխան ունի տնտեսական շահագործումից պաշտպանված լինելու և աշխատանքի իրավունք։

4․ Երեխան ունի ձեռնարկատիրական գործունեության և իր վաստակը տնօրինելու իրավունք։

5․ Երեխան ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք։

6․ Երեխան ունի առողջության պահպանման իրավունք։

7․ Երեխան ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունքներ։

8․ Երեխան ունի կրթություն ստանալու իրավունք։

9․ Երեխան ունի ստեղծագործական ազատության և մշակութային կյանքին մասնակցելու իրավունք։

10․ Երեխան ունի իր բարեկեցության նպաստող տեղեկատվության իրավունք։

11․ Ծնողազուրկ, խնամքից զրկված երեխան ունի պետության կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started