Քաղաքագիտություն ամփոփում 2021

Քաղաքագիտության հետ ծանոթանում էինք առաջին անգամ: Առարկան հետաքրքիր է, բայց պահանջում է հատուկ մտածելակերպ և հետաքրքրություն այս ուղղու մեջ: Քաղաքագիտության ուսումնասիրությունը ինձ օգնեց բարելավել վերլուծական ունակություններս:

Կառավարման ձևերը

Քաղաքական գաղափարախոսություններ

Հայաստանը 5 տարի անց

Հետսառըպատերազմյան նոր աշխարհակարգը

Նոր աշխարհակարգ

Քաղաքագիտությունը որպես գիտություն և որպես տեխնոլոգիա

Քաղաքագիտությունը որպես գիտություն և որպես տեխնոլոգիա

Քաղաքագիտություն, գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։ Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը։ Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։ Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը։ Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է։ Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները:

Նոր աշխարհակարգ

ԽՍՀՄ փլուզումից հետո վերացավ համաշխարհային հարաբերությունների երկբևեռ աշխարհակարգը, ու արդեն այդ ժամանակ ԱՄՆ նախագահ  Ջորջ Բուշը (ավագը) հայտարարեց Նոր աշխարհակարգի ձևավորման մասին: Սակայն աշխարհակարգի իրենց ընկալումն այլ էր և միգուցե համապատասխանում էր 1990-ականների ու մեր դարի առաջին տասնյակի համար, սակայն այսօր իրավիճակը միանգամայն այլ է:

Մեր խնդիրն է կանխատեսել հնարավոր աշխարհակարգային փոփոխություններն ու դրանց հետ կապված հնարավոր հակամարտությունները: Խնդիրը հստակեցնելու համար պետք է վերլուծել համաշխարհային հարաբերությունների վրա զգալի ազդեցություն ունեցող դերակատարների նշանակությունը ու ներուժը:

Համաշխարհային դերակատարներին կարելի է բաժանել երկու խմբի՝ ավանդական և վերազգային: Տվյալ համակարգի առանցքային տարրերի էությունը հստակեցնելու հետո կարող ենք արդեն վերլուծել նրանց միջև հնարավոր հարաբերությունները:

Ավանդական դերակատարներ.

Աշխարհակարգային հիմնական դերակատարները եղել ու մնում են պետությունները: Բոլոր պետություններն էլ ունեն իրենց շահերը ու նպատակները, որոնք ձևավորվում են ըստ իրենց ներուժի ու սեփական դերը աշխարհում պատկերացնելու:

Դեռևս կասկած չի առաջացնում ԱՄՆ-ի առաջատար դիրքերը, սակայն առաջիկա մեկ-երկու տասնամյակի ընթացքում իրավիճակն արմատական փոփոխության կենթարկվի: Արդեն իսկ այսօր հստակեցվում են յուրաքանչյուր խոշոր պետության ազդեցության գոտիները՝ երկրագնդի քաղաքական քարտեզը նոր գոտիների է բաժանվում. աշխարհը գնում է դեպի բազմաբևեռային համակարգի: Այդ համատեքստում կարող ենք առանձնացնել ԱՄՆ, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, ինչպես նաև որպես պետականատիպ կառույց Եվրամիությունը (կամ միասնական Եվրոպան): Այդ կենտրոնների ընդհանուր ներուժն այս պատկերն ունի՝Տարածքը (հազ. քկմ)Բնակչությունը
(մլն մարդ)ՀՆԱ
(մլրդ դոլար)Պարտքը
(մլրդ դոլար)Պահուստներ
(մլրդ դոլար)

Հետսառըպատերազմյան նոր աշխարհակարգը

1990 թվականին Քուվեյթի դեմ իրաքյան ագրեսիայից հետո, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Ավագը շրջանառության մեջ դրեց նոր աշխարհակարգ հասկացությունը։

1990 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ ուղղված իր ելույթում նա նշեց. «Դուրս գալով անախորժություններով լի այս ժամանակներից՝ մեր 5–րդ նպատակը կլինի նոր աշխարհակարգը, որը կարող է ի հայտ գալ իբրև նոր դարաշրջան՝ ահաբեկչության սպառնալիքից ավելի ապահովագրված, ավելի հզոր՝ արդարության հետապնդման գործում, և ավելի ապահով՝ խաղաղության որոնումներում։ Մի ժամանակաշրջան, որում աշխարհի՝ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի ազգերը կարող են բարգավաճել և ապրել «ներդաշնակության մեջ»»։ Սոցիալիստական համակարգի փլուզումը Արևելյան Եվրոպայում, Գերմանիայի վերամիավուրումը և ապարտեիդի(տարանջատման) ավարտը Հարավային Աֆրիկայում ազդարարեցին «նոր դարաշրջանի» սկիզբը։

Հայաստանը 5 տարի անց

Լավատեսական- անցյալի սխալներից սովորած մեծ դեր կտան կրթությանը, կբացվեն զենքի գործարաններ, հայտարարության ավարտից հետո այն չի երկարացվի բայց և պատերազմ էլ չի լինի, լավ գամ գոնե նորմալ հարաբերություններ հարևանների հետ, կայուն ներքաղաքական վիճակ, ուժեղ ղեկավարությում,

Իրատեսական- հայտարարության ավարտից հետո այն նորից կերկարացվի, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կապված կլինի ամբողջությամբ ՌԴի հետ, նորմալ բայց և ոչ լավ հարաբերություն հարևանների հետ, մոտակա տարիներին արտագաղթը կաճի, տնտեսությունը գրեթե ամբողջությամբ քայքայված կլինի

Հոռետեսական- մեծ ծավալի արտագաղթ,բնակչության զգալի նվազում, ոչնչացածված տնտեսություն,կոռուպցիա, քաղաքացիական պատերազմ մեծ չափի գնաճ, թանկացում, նորից պատերազմ, այս անգամ ավելի մեծ չափսերի, մեծ թվով զոհեր, կործանված կամ ՌԴի կազմի մեջ անցած երկիր

Քաղաքական գաղափարախոսություններ

Լայն ըմբռնմամբ, քաղաքականությունը ներառում է այն ամենը, ինչվերաբերում է ցանկացած սոցիալական կազմավորումների կազմակերպման ու գործելու սկզբունքների և կանոնների հաստատմանը և դրանց կատարման ապահովմանը: Այս հարցերի հաշվագրման և համակարգման արդյունքում ձևավորվում է քաղաքական գաղափարախոսություն, որը նկարագրում է պետության կառավարման և հասարակության կառուցվածքի ոճը, պետության/իշխանության և անհատի միջև փոխհարաբերություններն ու փոխկախվածությունը:

Ավանդաբար, քաղաքական գաղափարախոսությունները բաժանվում են աջակողմյան և ձախակողմյան հոսանքների, համաձայն նրա, թե որ արժեքներն են (ավանդական թե նորարարական) համարվում երկրի առաջընթացի և քաղաքացիների բարեկեցության ապահովմանը հասնելու լավագույն միջոցներ: Պատմականորեն, աջակողմյան-ձախակողմյան տերմինները կապված են Ֆրանսիայի հետհեղափոխական ժամանակաշրջանի հետ (1789 թ.): Նոր կազմավորված Ազգային Ասամբլեայում (խորհրդարան), թագավորական Վետոյի վերաբերյալ բանավեճեր վարելիս, Վետոյի կողմնակիցները՝ ազնվականներն ու եկեղեցու ներկայացուցիչները, գտնվում էին դահլիճի աջ, իսկ հակառակորդները՝ բուրժուազիայի ներկայացուցիչները,  դահլիճի ձախ կողմում: 

Աջակողմյան հոսանքը կենտրոնացված է ազգային, ավանդական արժեքների շուրջ և համապատասխանաբար, ավելի պահպանողական է: Աջակողմյաններն աջակցում են հզոր պետությանը, որի անկյունաքարն են  ներկայացնում բարոյական արժեքները, իրավակարգի պաշտպանությունն ու անհատական պատասխանատվությունը: 

Ձախակողմյան գաղափարախոսությունները, դասական ըմբռնմամբ, հիմնված են սոցիալական արդարության վրա և որպես հիմնական արժեքներ ընդունում են սոցիալական հավասարությունը, համերաշխությունն ու առաջընթացությունը:

Կառավարման ձևերը

Պետական կառավարման հիմնական ձևերը միապետությունն ու հանրապետությունն են։

Միապետությունը կառավարման մի ձև է, որի օրոք բարձրագույն պետական իշխանությունը ցմահ պատկանում է պետության միանձնյա ղեկավարին՝ միապետին, որը ժառանգաբար զբաղեցնում է գահը և բնակչության առջև պատասխանատվություն չի կրում:Միապետության առանձնահատկություններըՄիակ պետության ղեկավարը միապետն էԻշխանությունը ժառանգվում էՄիապետը իրավաբանորեն անպատասխանատու է (միապետին հնարավոր չէ հեռացնել իշխանությունից):Միապետության տեսակներըԲացարձակ միապետություն (անսահմանափակ)-պետություն, որում միապետը երկրի միակ գերագույն մարմինն է, և նրա ձեռքերում է կենտրոնացած պետական իշխանության ամբողջությունը ( ԱՄԷ, Օման, Քաթար): Հատուկ տեսակ է Կրոնապետություն ( Վատիկան, Սաուդյան Արաբիա):Սահմանափակ միապետությունը մի պետություն է, որում, բացի միապետից, կան նաև պետական իշխանության այլ մարմիններ, որոնք նրա համար պատասխանատվություն չեն կրում, և պետական իշխանությունը ցրվում է բոլոր բարձրագույն իշխանությունների միջև, միապետի իշխանությունը սահմանափակված է հատուկ ակտի (Սահմանադրության) կամ ավանդույթի հիման վրա: Իր հերթին, սահմանափակ միապետությունը բաժանվում է.Հանրապետությունը կառավարման ձև է, որի ժամանակ պետական իշխանության բարձրագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից, կամ ձևավորվում են հատուկ ներկայացուցչական հաստատությունների կողմից սահմանված ժամկետով և ամբողջ պատասխանատվություն են կրում ընտրողների առջև:Կառավարման հանրապետական ձևի առանձնահատկություններըՄիշտ կան մի քանի բարձրագույն իշխանություններ, մինչդեռ նրանց միջև լիազորությունները բաժանվում են այնպես, որ մի մարմին անկախ լինի մյուսից ( լիազորությունների տարանջատման սկզբունքը)Պետության ղեկավարը նախագահն է, որը ժողովրդի անունից իրականացնում է իր լիազորությունները.Բարձրագույն իշխանությունները և պաշտոնատար անձինք պատասխանատու են բնակչության համար, ինչը կարող է արտահայտվել հետևյալում.նրանք ընտրվում են սահմանված ժամկետով, որից հետո լիազորությունները չեն կարող երկարացվել.հնարավոր է վաղաժամկետ դադարեցնել լիազորությունները:Հանրապետությունների տեսակներըՀանրապետությունները տարբերվում են գլխավորապես նրանով, թե իշխանության որ մարմիններն են՝ խորհրդարանը կամ նախագահը, ձևավորում է կառավարությունը և ուղղորդում նրա աշխատանքը, ինչպես նաև դրանցից որ մեկի առջև է պատասխանատվություն կրում կառավարությունը։ Նախագահականհանրապետություն պետություն է որտեղ, պետության ղեկավարի և կառավարության ղեկավարի լիազորությունները միաժամանակ միավորվում են պառլամենտարիզմի հետ միասին: Կառավարությունը ձևավորում և լուծարում է անձամբ նախագահը, խորհրդարանն ընդ որում կառավարության վրա որևէ նշանակալի ազդեցություն ունենալ չի կարող:Խորհրդարանականհանրապետությունը պետություն է, որի գերագույն դերը հասարակական կյանքի կազմակերպման մեջ պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանը ձևավորում է կառավարություն և իրավունք ունի ցանկացած պահի ազատել նրան: Նման պետությունում նախագահը չունի որևէ էական լիազորություններ:Կիսանախագահականհամակարգ Կառավարման նման ձև ունեցող պետություններում նախագահական ուժեղ իշխանությունը միաժամանակ զուգորդվում է խորհրդարանի վերահսկողության արդյունավետ միջոցների առկայության պարագայում՝ ի դեմս գործադիր իշխանության գործունեության, որը ձևավորվում է նախագահի կողմից՝ խորհրդարանի պարտադիր մասնակցությամբ: Այսպիսով, կառավարությունը պատասխանատու է և՛ նախագահի, և՛ երկրի խորհրդարանի առջև:

Կուսակցություններն արդի աշխարհում և Հայաստանում

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները։ Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ 

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861 թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863 թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։ Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885 թ.՝ Արմենական կուսակցություն, 1887 թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890 թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։

Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Սրանք իշխանության գալով, որպես կանոն քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով։

Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով։ Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն։

Շատ հաճախ կուսակցությունները սկսում են աշխատել ընտրություններից առաջ, որպեսզի ստանան բնակիչների ձայնը: Լինում են բազում խոստումներ, բարցրաձայնվում են շատ խնդիրներ և բանավոր տրվում՞դրանց լուծման տարբերակները: Ցավոք ոչ միշտ են կուսակցությունները իրենց արդարացնում: Այս ամենի պատճառով քաղաքացիները կորցրել են իրենց վստահությունը և ընտրություն կատարելիս ոչ միշտ են վստահ:

Կուսակցությունները որպես ժողովրդավարացմանը նպաստող և խոչընդոտող  ինստիտուտներ․ «Հետհեղափոխական» Հայաստանի դեպքը

Աղբյուր`https://hy.m.wikipedia.org/wiki/Կուսակցություն

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started