Ամերիկա-Իրան հարաբերություններ

2018թ. մայիսի 8-ին համաշխարհային քաղաքականության մեջ մեծ «պայթյուն» տեղի ունեցավ, ինչի հետևանքով ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության մի նոր ալիք բարձրացավ: Այդ օրն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը դուրս է գալիս 2015թ. ստորագրված Իրանի հետ միջուկային համաձայնագրից՝ «Համալիր գործողությունների համատեղ ծրագրից» (ՀԳՀԾ): Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն անվանել էր «ԱՄՆ-ի պատմության ամենավատ գործարքը» և հայտարարել, որ նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգներին դուրս կբերի այդ համաձայնագրից: ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփն Իրանի իշխանություններին պահանջեց վերանայել Բարաք Օբամայի օրոք ստորագրված համաձայնագիրը: Թրամփի առաջարկած նոր համաձայնագիրը ենթադրում էր նաև Իրանի հրթիռային արդյունաբերության և տարածաշրջանային քաղաքականության որոշակի սահմանափակումներ, ինչը մերժվեց Թեհրանի կողմից, և երկու երկրների միջև առճակատումը նոր փուլ մտավ։ Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրանի նկատմամբ կիրառվելու են աննախադեպ, պատմության մեջ դեռևս չտեսնված պատժամիջոցներ, որոնք կիրականացվեն երկու փուլով: Բացի պատժամիջոցներից ԱՄՆ-ը նաև հոգեբանական մեծ պատերազմ է մղում Իրանի դեմ: Ամերիկյան իշխանությունները մշտապես Իրանը ներկայացնում են որպես ահաբեկչությունը հովանավորող երկիր, փորձում են մեկուսացնել և  հրեշայնացնել (դեմոնիզացնել) այդ երկիրը: Ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավման նշույլներ չկան: Թրամփի վարչակազմն ամեն ինչ անում է Իրանին անկյուն մղելու հարցում և հայտարարել է, որ շարունակելու է նրա նկատմամբ կոշտ պատժամիջոցային ու մեկուսացման քաղաքականություն վարել: Իրանում մեծ հույսեր են կապում, որ ԱՄՆ-ում տեղի ունենալիք հաջորդ տարվա նախագահական ընտրություններում կհաղթի Դեմոկրատների թեկնածուն, և Իրան-ԱՄՆ հարաբերություններում կթուլանա լարվածությունը: Այս ամենի համատեքստում առաջիկա մեկ տարում Իրան-ԱՄՆ հարաբերությունները հավանաբար էլ ավելի կլարվեն, իսկ մյուս կողմից էլ Իրանը կփորձի ավելի ջերմացնել հարաբերություններն այլ աշխարհաքաղաքական կենտրոնների՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԵՄ-ի հետ: Վերջին դեպքերի արդյունքում, Դոնալդ Թրամփի հրամանով սպանվել է Իրանի ռազմական գործիչ Քասեմ Սոլեյմանին։ Նրա սպանությունը խոշոր իրարանցում ստեղծեց Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Ինչի հետևանքով լարված վիճակում է ամբողջ աշխարհը, քանի որ սա համարվում է «3րդ համաշխարհային պատերազմի» սկիզբը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաըտարարել է, որ թույլ չի տա դրա զարգացմանը։

Ինֆորմացիայի աղնյուր

Why should I feel bad? (թարգմանություն անգլերենից հայերեն)

Ժամանակին կար մի տղա, ով սիրում էր մի աղջկա: Նա ամենագեղեցիկը և ամենահմայիչը չէր, բայց տղայի համար նա ամենինչ էր: Նա մտածում էր նրա մասին, երազում էր մինչև կյանքի վերջ նրա հետ անցկացնելը: Նրա ընկերները նրան ասում էին «ինչու՞ էս երազում նրա մասին, երբ դու նույնիսկ չգիտես նա քեզ սիրում է թե ոչ: Սկզբում ասա նրան քո զգացմունքների մասին և իմացի նա քեզ սիրում է, թե ոչ»

Նա զգում էր, որ դա է ճիշտ բանը: Աղջիկը սկզբիցել գիտեր, որ տղան նրան է սիրում: Մի օր, երբ տղամ առաջարկություն արեց նրան, նա մերժեց: Նրա ընկերները մտածեցին, որ նա կսկսի ալկոհոլ օգտագործել, թմրանյութեր և այլն և կվոչնչացնի իր կյանքը: Զարմանալիորեն նա հիասթափված չէր:

Երբ նրանք հարցրեցին, թե ինչպես է, որ նա տխուր չէ, նա պատասխանեց «Ինչու՞ ես պետք է ինձ վատ զգամ: Ես կորցրել եմ նրան, ով երբեկ ինձ չի սիրել և անտարբեր էր իմ հանդեպ»

Առակի ասելիքը: Իրական սերը դժվար է գտնել: Սերը բոլորին տալիս է ուրիշի հանդեպ, առանց ագահության, առանց ոչինչ ետ ստանալու փոխարեն, եթե այլ անձը մերժում է նրան ով կկորցնի կյանքում ամենակարևորը: Այսպիսով, երբեք ցավում եք:

Once, there was this guy, who was in love with a girl. She wasn’t the most beautiful and gorgeous but for him, she was everything. He used to dream about her, about spending the rest of life with her. His friends told him, “why do you dream so much about her when you don’t even know if she loves you or not? First, tell her your feelings, and get to know if she likes you or not”.

He felt that was the right way. The girl knew from the beginning, that this guy loves her. One day when he proposed, she rejected him. His friends thought he would take alcohol, drugs etc and ruin his life. To their surprise, he was not depressed.

When they asked him how was it that he is not sad, he replied, “‘why should I feel bad? I lost one who never loved me and she lost the one who really loved and cared for her.”

 
Moral: True Love is Hard to Get. Love is all about giving to other person without greed of gaining anything in return, if other person rejects it, its him/her who will be losing the most important thing in life. So never feel dejected.

Խուլիո Կորտասար «Բոբիի անունից»

Իրականում այս պատմվածքը շատ խառը մտքեր է առաջացնում, քանի որ անգամ վերջում պարզ չի լինում Բոբիի մտահոգությունը և նրա խնդիրը չի լուծվում: Բոբիի մայրն ու մորաքույրը պարտավոր էին համոզել նրան, որ պատմի երազը: Միայն այդ դեպքում տղան կհանգստանար: Մեծերի հետ զրուցից հետո, կանցնեին բոլոր վատ մտքերը: Մտածում եմ, որ մորաքույրը սխալ էր վարվում չթողնելով երեխային անհանգստացնել մորը:

Ցանկացաց փոքր խնդրի դեպքում ես խոսում եմ մայրիկիս հետ, ոչ ոք այդպես չի հանգստացնում ինչպես մայրս:

Աղբյուր` Խուլիո Կորտասար «Բոբիի անունից»

Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Այս աղոթքը շատ լավ օրինակ է այն մարդկանց համար, որոնք բողոքում են, թե իրենց աղոթքները տեղ չեն հասնում: Սովորաբար դրանք լինում են խնդրանքներ, մոռանալով շնորհակալության մասին: Հեղինակը Աստծուն իր շնորհակալությունն է հայտնում, ամեն մի բանի համար ինչի հնարավորությունը ունի: Դրանից հետո ուժ է խնդրում միայն:
Հաճախ մենք մեր ծնողներից պահանջում ենք շատ բաներ և շնորհակալություն չենք հայտնում մեր ապրած կյանքի համար, ինչը նրանց նեղացնում է: Աստված մեր մեծ ծնողն է, պետք է նրա հետ հաճախ զրուցել, ոչ միայն կարիգից դրդված:

Աղբյուր` Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Ֆրիդրիխ Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Պատմվածքը կարդացել եմ հայերեն թարգմանությամբ, որը դժվարացրեց իմաստի ընկալմանը, քանի որ թարգմանությունը հաջողված չէ:
Հեղինակը ասում է, որ պատմվածքը հորինված է, սակայն նա հավատում է, որ նման դեպք տեղի է ունեցել:
Պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին է` մոտ 6 տարեկան կամ ավելի փոքր: Տղան ապրում էր ողորմության հաշվին, նրա մայրը հիվանդ էր և աշխատելու հնարավորություն չուներ: Նրա թաթիկները միշտ սառչում էին և նա լաց էր լինում ցավից: Մի օր տղան արթնացավ մի տոնածառի մոտ, որը լի էր լույսերով, վառ գույներով և տիկնիկներով: Նա մի ձայն լսեց, մտածեց թե մայրն է, բայց մայրը չէր, նրա նման փոքրիկներ էին, որոնք եկել էին Քրիստոսի տոնածառի մոտ: Այնքան լավ էր այնտեղ, տաք և ուրախ: Փոքրիկները ուզում էին գրկել իրենց մայրերին և ասել, որ չարտասվեն, չէ՞ որ նրանք շատ լավ վայրում են գտնվում:

Պատմվածքը տխուր է, իսկ մյուս կողմից հանգստացնում է: Հիշեցնում է, որ նման բախտի արժանացած մանուկները իրենց լավ են զգում: Ես ինքս հավատում եմ դրան: Սակայն կարոտը միշտ տանջում է մայրերին:

Le père Noël

Et bien oui, il existe, n’en doutez pas surtout en période de fête. Son image actuelle est en vérité celle d’un designer de coca cola, monsieur Haddon Sundblom, que nous devrions tous connaître et qui l’a façonné en 1931 pour une campagne de publicité. On lui doit cette image de bonhomme bienveillant, aux joues rouges, jovial avec son costume rouge, inspirée de Saint Nicolas encore fêté dans le Nord et l’Est de la France, le 6 décembre. Ce saint patron des enfants, accompagné du père fouettard, était beaucoup plus moralisateur que notre père Noël!

Այո, նա անկասկած գոյություն ունի: Նրան պատկերացնում ենք Կոկա Կոլայի դիզայներ պարոն Հադդոն Սանդբլումի պատկերածով, որը նա ստեղծել էր 1931թ․ ընկերության համար: Մենք նրան պատկերում ենք բարեսիրտ մարդու կերպարանքով, կարմիր այտերով, կարմիր կոստյումով մի կերպար, որը ոգեշնչված է Սուրբ Նիկոլասի կողմից, որը մինչև հիմա տոնում են Ֆրանսիայի հյուսիսում և արևելքում, դեկտեմբերի 6-ին: Այս սուրբ պապիկը շատ ավելի բարեպաշտ է, քան մեր Ձմեռ Պապը:

Առցանց թեստային աշխատանք

Ստուգում — 2

1. Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է.

անէ, երբևիցե, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անէական, այժմեական, ինչևէ, գոմեշ

       2.Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում հ.

արհամարհանք, ամպովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարհանք, արհավիրք, ընդամենը, ընդհանուր, մանադազգահ, հեթհեթալ

       3.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում ք.

բարվոք, գոգնոց, գոգավոր, ջրապապագ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոգել, Մարգար, հովվերգություն,

      4.    Ո՞ր շարքերի բոլոր բառերի բաց թողած տեղում է գրվում կրկնակ տառ.

1)      տ-ալ, կ-անք, ծաղկափ-իթ, լուսա-իկ

2)      ու-ամիտ, ծառու-ի, ա-ահայր, ըն-իմանալ

3)      Հե-ադա, Աքի-ես, Հո-անդիա, Վիե-նա

4)      ֆի-ական, խ-ալ, հե-երգություն, բա-ադ

5)      ի-սունական, բու-այական, բնօ-ան, մ-կահավ

6)      ճռճ-ալ, միատա-, վշտա-ուկ, այ-ենական

5.    Տրված բառերից և բառաձևերից քանիսո՞ւմ ուղղագրական սխալ կա.

Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիյում, վերարկույով, Չիբուխլույում, աղուսյակ, սյունյակ, պայուսակ, Օֆելիայի

6Տրված տեքստում քանի՞ ուղղագրական սխալ կա.

Անթափանց, սռթսռթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

6 սխալ

7.Ո՞ր շարքի բոլոր բառերում չի գրվում յ:

1. Իսրա-ել, Կարո-ի, մի-ություն, կրի-ա

2. հա-ելի, Ռաֆա-ել, գա-իսոն, ն-արդ

3. բամ-ա, վերարկու-ի, ծի-ածան, երգե-ի

4. միմ-անց, օվկ-անոս,  միլ-արդ, ժան-ակ

  8 .Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,

Երկնքի մթնած ամպերից իջներ

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,

Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,

Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:

  1. Երկուսում
  2. Երեքում
  3. Չորսում
  4. Բոլորում

9. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

ալ(կարմիր), բուք(բորան), դեփ(դեղին), կողք(կողքի)

վերև(ներքև), դեմ(դիմաց), դեսից(դենից), մանր(մունր)

գիշեր(ցերեկ), ոչ(ոք), ստեպ(ստեպ), տուն(թանգարան)

ժամ(պատարագ), գնացող(եկող), պատեհ(անպատեհ), առոք(փառոք)

10. Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:

1. Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջրից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցն են և ուղարկեն Վենետիկ:

2. Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով

3. Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4. Էմալե պրոֆիլը Ձեր,

Ձեր հակինթ աչքերը բիլ

Ես այսօր կուզեմ երգել,

Որպես մի անհայտ դը Լիլ:

11.Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:

Սրտագին  երգերն ինձ միշտ թովել են,

Հրճվանք են տվել ինձ թևավոր,

Բայց նվիրական  Ձեր հորովելը,

Բոլոր երգերից ջինջ է,  խոր:

Իմ մանկությունը վաղուց կորել է,

Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ,

Բայց երբ հնչում է ձեր հորովելը,

Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ:

  1. Երեքում
  2. Չորսում
  3. Բոլորում
  4. Երկուսում

12.Ո՞ր բառում վերջին վանկը շեշտված չէ:

1. Գիշանգղ

2. Լուսնկա

3. Երջանկություն

4. Կարգադրել

13. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1. Ամբոխը, որոշակի հույսեր փայփայելով, խռնվեց հայտնի բարերարի շուրջը:

2. Ազգային ժողովում քննարկված հրատապ հարցը վերաբերվում էր կրթական համակարգին:

3. Արտաքուստ իրարից չզանազանվող քույրերը հակոտնյա բնավորությունների  տեր էին:

4. Խորապես ընդունելով իր սխալը`Հայկը փորձում էր քավել մեղքերը:

14.Ընդգծված բառերից որի՞ գործածությունը փոխաբերական իմաստով չէ:

1.  Եվ քարավանը Աբու-Լալայի…

Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ  լուսնկայի շողերի միջով:

2.  Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ,

Դառնալ դիցուհու արձան անթերի:

3. Բազմած լուսնի նուրբ  շողերին,

Հովի թևին  թռչելով`

Փերիները սարի գլխին

Հավաքվեցին գիշերով:

4.Ու թեև որպես մի մահկանացու պիտի վախճանվեմ,

բայց այս մատյանի  հարակայությամբ կմնամ անմահ:

15.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հականիշներ:

1. Անհողդողդ-երերուն, քնքուշ-վեհ, վեհանձն-ստոր

2. Խոժոռվել-ժպտալ, բանուկ-սակավագնաց, առաթուր-անջրպետ

3. Զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի

4. Դալար-բարակ, լայնարձակ-անձուկ, տկար-վատառողջ

16.Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են հոմանիշներ:

1. Հուսահատվել-վհատվել, շտապել-աճապարել, սպրդել-սողոսկել

2. Սիգաճեմ-վեհանձնյա, երեց-ավագ,  սովորույթ-ավանդույթ

3. Ունայն-դատարկ, զվարթ-խինդ, այլակերպ-տարաբնույթ

4. Հրահանգ-ցուցում, մայրամուտ-արշալույս, շեղում-խոտորում

17.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոմանիշներ:

1. Հավակնորդ, հավակնոտ, հանդուգն, նախանձոտ

2. Մուճակ, մաշիկ, մակույկ, հողաթափ

3. Յուրովի, ինքնին, յուրային, ինքնաբերաբար

4. Մանրավաճառ, առևտրական, փերեզակ, չարչի

18.Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1. Գարեջուր, պարընկեր, հայազգի

2. Հատընտիր, ադամորդի, աղեխարշ

3. Ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

4. Սերմնագռավ, արքայազն, կարճալիք

19.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:

1. Հրոսակապետ

2. Վարչապետ

3.  Սակավապետ

4. Միապետ

20.Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում  —ներ վերջավորությամբ:

1. Ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

2. Պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

3. Մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

4.  Ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

Սեպտեմբեր-Դեկտեմբեր առաջին ուսումնական կիսամյակի հաշվետվություն

Ես ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր «Մուտք» ճամբարով, որը տևեց հունիսի 24-27-ը ընկած ժամանակահատվածում։ Ճամբարային առաջին օրը մեզ ծանոթացրին դպրոցի, դասերի ընթացքի և մեր բազում հնարավորությունների հետ։ Ձեռք բերեցինք բլոգներ և սովորեցինք դրանցով աշխատելու ձևը։

Ահա և իմ առաջին նյութերը՝

«Մուտք» ճամբարից հետո ճամփորդեցի դեպի «Ժայռ» Սևան, որով ամրապնդեցի սեբաստացի դառնալու քայլերս և հրաշալի ժամանակ անցկացրի։ Չմոռանամ նշել, որ մեր բոլոր ճամփորդությունները ունեն ուսուցողական նպատակ։ Ժայռում տարբեր խմբերով հետաքրքիր թեմաներ ընտրեցինք և ներկայացրինք դրանք մեր ընկերներին։ Խմբային աշխատանքը օգնեց ընկերների ձեռք բերմանը։

Վերջ, մնացել էր միայն սպասել առաջին ուսումնական օրվան, որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի, 10-րդ դասարանի հպարտ ներկայացուցիչ։

Ահա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների իմ աշխատանքները․

ՍԵՊՏԵՄԲԵՐ

Հայոց լեզու, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Գրականություն, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան

Պատմություն, դասավանդող՝ Վահրամ Թոքմաջյան

Էկոլոգիա, դասավանդող՝ Մարթա Ասատրյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

Սեպտեմբերի 21-ի կապկակցությամբ, մեր դպրոցը հաղթահարում է տարբեր բարձունքներ։ Ես իմ ֆրանսերենի խմբի հետ միասին բարձրացա Արա լեռան գագաթը։ Թեև ամենևին էլ հեշտ չէր, մենք բոլորս հաղթահարեցինք այդ բարձունքը։

ՀՈԿՏԵՄԲԵՐ

Հայոց լեզու, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Գրականություն, դասավանդոց Ելենա Սարգսյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Ազնիվ Գալստյան

Էկոլոգիա, դասավանդող՝ Մարթա Ասատրյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

ՆՈՅԵՄԲԵՐ

Գրականություն, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Հնարավորություն ունեցա հանդիպելու ժամանակակից արձակագիր Մհեր Իսրաելյանի հետ և տալ նրան ինձ հետաքրքրող հարցերը։

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Ազնիվ Գալստյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

Հայոց լեզու, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Գրականություն, դասավանդող՝ Ելենա Սարգսյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Դիանա Նազարյան և Ազնիվ Գալստյան

Հասարակագիտություն, դասավանդող՝ Ազնիվ Գալստյան

Էկոլոգիա, դասավանդող՝ Մարթա Ասատրյան

Ֆրանսերեն, դասավանդող՝ Կարինե Թևոսյան

Անգլերեն, դասավանդող՝ Հերմինե Գևորգյան

Այս ամիսների ընթացքում ես մասնակցել եմ նաև նկարչության (գծանկար, գունանկար) դասերին։ Շուտով իմ աշխատանքները փաքցված կլինեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի մասնաշենքի պատերին։

Դպրոցում տիրում է նախատոնական տրամադրություն։ Մեկ շաբաթից կվերջանան ուսումնական տարվա առաջին կիսամյակի դասերը։ Մեծ անհամբերությամբ սպասում եմ 2020 թվականին և գալիք նոր արկածներին ու ճամփորդություններին։

Սիրով, Լիլիթ

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started