A Few Reasons — by Sue Quinn

Today we discussed the true story of a teenage girl named Caroline. She was abandoned from her mother and has been in foster homes. Her life was hard and she decided to take her life. An mysterious woman named Joyce appeared and saved her by just simply talking to her. She told her that it is a wrong decision to commit a suicide on such a lovely day. Her trick worked and Caroline calmed down. The question we’ve been asked is who we think Joyce is. We had different answers. An opinion was said that maybe she was on police officer. Or that she was just an stranger who was passing by. I imagine Joyce as an angel who was sent to help Caroline, because the feeling that Caroline got while looking at the world/nature seemed so magical.

Վերին Դվինի ասորական համայնքը և եկեղեցին

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից ասորական համայնքը բնակչության թվով երրորդն է՝ եզդիներից և ռուսներից հետո: Մեր երկրում ասորիները բնակություն են հաստատել 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է Ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան, հաստատվել են Երևանի նահանգում, ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում և Երևանում` կառուցելով իրենց բնակարաններն ու եկեղեցիները:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է երեք ասորական եկեղեցի, որոնցից երկուսը հաշվառված են Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Ամենավաղը 1828թ կառուցված Արարատի մարզի Վերին Դվին գյուղի Թովմաս առաքյալին նվիված «Ումրա» եկեղեցին է: Եկեղեցին կառուցվել է համայնքի բնակիչների ջանքերով: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին վերածվել է թունաքիմիկատների, ազոտական պարարտանյութերի պահեստի:

Մյուսը՝ Սուրբ Կիրիլը գտնվում է Դիմիտրով գյուղում: Եկեղեցու գլխավոր մուտքն ունի երկլեզու արձանագրություն, որում նշված են եկեղեցու անունը, կառուցման և վերակառուցման տարեթվերը: Եկեղեցիները հատկապես աչքի են ընկնում եռահարկ զանգակատներով:

Աղբյուրը

Հունիսյան ճամբար 2021

Օր 2

Կրթահամալիրում մայիսի 31-ից հունիսի 11-ը ամառային ճամբարի շրջան է։ Իմ ճամբարական ընկերներին /ջոկատին/ միացել եմ ճամբարի 2-րդ օրը: 
Առավոտյան սկսեցինք մեր ջոկատի ղեկավար ընկեր Վարդանի դասասենյակի ծաղիկների խնամքի և նոր ծաղիկներ տնկելու աշխատանքով, և հենց բաց պատշգամբում էլ անցկացրինք օրվա առաջին մասը: Մաքուր օդը, կանաչը և հաճելի մթնոլորտը ապահովեցին լավ տրամադրություն ամբողջ օրվա ընթացքում: Խոսեցինք ճամբարի աշխատակարգի մասին, հետո անցանք Հայաստանի ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի քննարկմանը, յուրաքանչյուրս ընտրեցինք մեզ հետաքրքրող նյութ, ուսումնասիրեցինք և հրապարակեցինք մեր բլոգներում՝ այդպիսով  պատրաստվելով ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ հանդիպմանը
Այնուհետև մասնակցեցինք պարի ու երգի դասերին: Իսկ մեր ճամբարային հավես օրն ավարտեցինք բարբառային մի շատ հետաքրքիր քննարկմամբ,յուրաքանչյուրս ներկայացրինք մեր արմատները և համեմատություններ անցկացրինք տարբեր բարբառների միջև: 
Հագեցած օր էր․․․

Եվրոպական Խարտիա Տարածքային կամ Փոքրամասնությունների լեզուների մասին

Խարտիայի նպատակները

1. Խարտիայի գերադաս նպատակը մշակութային է: Այն նախատեսված է պաշտպանելու և զարգացնելու տարածքային կամ փոքրամասնությունների լեզուները որպես Եվրոպայի մշակութային ժառանգության վտանգի տակ գտնվող բնագավառ:

2. Խարտիան առաջադրում է պաշտպանել և զարգացնել տարածքային կամ փոքրամասնությունների լեզուները և ոչ լեզվական փոքրամասնություններին: Այս պատճառով շեշտը դրվում է մշակութային կողմի և տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների գործածության վրա նրանցով խոսողների կյանքի բոլոր բնագավառներում:

3. Թեև խարտիայի նախագիծը չի անդրադառնում ազգությունների խնդրին, որոնք ձգտում են անկախության կամ սահմանների փոփոխության, պետք է հուսալ, որ նա օգնելու է չափավոր և իրագործելի ձևերով մեղմելու փոքրամասնությունների պրոբլեմը, որոնց լեզուն նրանց տարբերակիչ հատկանիշն է հնարավորություն տալով նրանց լավ զգալ այն երկրում, որտեղ պատմությունը նրանց տեղադրել է:

4. Այս առումով պետք է ընդգծել, որ խարտիան չի վերաբերում պաշտոնական լեզուների և տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների փոխհարաբերությանը մրցակցության կամ հակամարտության տեսանկյունից: Ավելի ճիշտ, նա միտումնավոր որդեգրում է մշակույթների փոխազդեցության և բազմալեզվության մոտեցումը, որտեղ ամեն մի կարգի լեզու ունի իր ուրույն տեղը:

5. Խարտիան չի առնչվում նոր, հաճախ ոչ եվրոպական լեզուների իրավիճակին, որոնք կարող են հայտնվել Խարտիան ստորագրած երկրներում որպես արդյունք գաղթի նոր հոսքերի, որոնք հաճախ ծագում են տնտեսական դրդապատճառներից:

6. Վերջապես, պետք է նշել, որ Եվրոպայի խորհրդի մի քանի անդամ պետություններ արդեն վարում են այնպիսի քաղաքականություն, որն ավելի հեռուն է գնում, քան խարտիայի որոշ պահանջներ: Դա ոչ մի դեպքում չի նշանակում, թե խարտիայի դրույթները պետք է նվազեցնեն այդ անելու իրենց իրավունքը:

Մանրամասն տեղեկություն

Քաղաքագիտությունը որպես գիտություն և որպես տեխնոլոգիա

Քաղաքագիտություն, գիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Քաղաքագիտության առարկայի, նրա բովանդակության վերաբերյալ գիտական գրականության մեջ գոյություն ունեն տարբեր կարծիքներ։ Բանն այն է, որ այդ առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է, իսկ մի շարք երկրներում նրա վերջնական կայացման գործընթացը դեռևս չի ավարտվել։ Գիտական գրականության մեջ քաղաքական գիտության առարկան դիտարկվում է լայն և նեղ իմաստով։ Լայն առումով քաղաքական գիտությունը ներառում է քաղաքական հարցերի այն շրջանակները, որոնք քննարկվում են քաղաքական փիլիսոփայության, քաղաքական սոցիոլոգիայի, քաղաքական հոգեբանության և հարակից այլ գիտությունների կողմից։ Նման մոտեցումը ցույց է տալիս, որ քաղաքական գիտությունը բացահայտում ու հետազոտում է քաղաքական իրականության ոչ միայն առանձին կողմերը, այլև քաղաքական հարաբերությունների ամբողջ հատվածը։ Սա դրական է այն առումով, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Սակայն նման դեպքում ստեղծվում է մի իրավիճակ, երբ հարցականի տակ է դրվում բուն քաղաքագիտության, որպես ինքնուրույն գիտության գոյությունը։ Ուստի անհրաժեշտ է նշել, որ միևնույն օբյեկտը, որպես իրականության մի մաս, կարող է ուսումնասիրվել մի շարք գիտությունների կողմից։ Առարկան օբյեկտի որպիսությունն է, առանձնահատկությունը, նրա հատկանիշների ամբողջությունը։ Օբյեկտը մեզնից և մեր գիտակցությունից անկախ արտաքին աշխարհի գոյ է։ Օբյեկտի հետազոտության ժամանակ յուրաքանչյուր առարկա հետապնդում է իր նպատակը, իր ոճով, հետազոտության մեթոդներով ընդգծում օբյեկտի էական հատկանիշները, բացահայտում ու վերլուծում իրեն հետաքրքրող հիմնախնդիրները:

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Սպիտակ ձին պատմվածքը մի գյուղական ընտանիքի պատմություն է, որը նկարագրում է հայ գյուղացուն այդ տարիներին։

Ակսել Բակունցը երկար ժամանակ ապրել է գյուղում, այդ իսկ պատճառով Բակունցի ստեղծագործություններում յուրովի են ներկայացնում հայկական բնաշխարհը։

Ակսել Բակունցը պատմվածքում նկարագրում է երեք ձի՝ Սիմոնի ձին՝ Ցոլակը, Կոստանդ աղայի ձին, որին համեմատում է հրեղեն ձիու հետ և կապույտ ձիուն։ Կապույտ ձիուն նա համեմատում է Հայաստանի հետ, որը անընդհատ ցանկանում է ազատվել օտարների տիրապետությունից, ինչպես ստեղծագործությունում է ասվում փշալարերից և ցանկանում է հայտնվել փշալարերից այն կողմ։ Բայց նա հասկանում է, որ ազատության համար զոհեր են պետք։ Ստեղծագործության մեջ այդ զոհը կապույտ ձին էր․․․

Ակսել Բակունց «Մթնաձոր»

Մթնաձորում  շատ  խիտ  և  փարթամ  անտառներ  կային։ Այնտեղ  ամբողջ  ձմեռ  ոտք  չէր  դրվում, քանի  որ  շատ  վայրի էր։ Շատ  սաղարթ  լինելու  պատճառով   մի  քանի  ժամ  էր  արև  ընկնում, և  երբ  սկում  էր մթնել, արջերը  և  գայլերը դուրս  էին  գալիս  որսի, վարազները  գնում  էին  ջուր  խմելու։ Անտառում  ապրում  էր  մի  ծեր  անտառապահ՝ Պանինը։ Նա  որսորդ  էր, ուներ  վեց  շուն, շատ  դաժան  մարդ  էր։ Ասում  էին  որ  նա  սպանել  է  իր  կնոջը, բանտ  նստել  և  հետո  եկել  է  անտառում  բնակություն  հաստատել։ 

Ավին շատ լավ որսորդ էր։ Նա իր որսորդությունը մեծ մասամբ կատարում էր Մթնաձորում։ Եվ մի անգամ այնպես է ստացվում որ Պանինը նրան տեսնում է անտառում, և նա պետք էր կամ քսան ռուբլի տուգանք վճարեր փայտի համար, կամ էլ արջ սպաներ։ Բայց քանի որ գումարը շատ էր, նախտնտրում է արջ սպանել։ Կռվի ժամանակ արջը թռցնում է Ավիի գլխի և դեմքի ամբողջ մաշկը։ Նա ողջ էր մնացել, սակայն գլխի տեղը կարծես կմախք լիներ։ Դրանից հետո նա քաղաքում, մի անկյունում նստած մարդկանց համար տրեխներ էր գործում։

Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկը»

Այս ստեղծագործությունը պատմում է երկու ընկերների մասին, ովքեր որոշել էին գնալ Ձորագյուղ: Անտառի արահետով անցնելիս ընկերներից մեկն անընդհատ ժպտում էր կարծես միտն էր ընկել մի դեպք,որին ականատես են եղել արահետը և հին անտառը: Այո հենց այդպես էլ կար: Տասներկու տարի առաջ էր,երբ նա եկել էր այստեղ ուսուցիչ աշխատելու: Որքան տարի էր անցել այդ օրվանից, բայց նա դեռ հիշում էր այդ գլուխը, այդ աչքերը ՝ նրանց փայլը, կարծես մինչև մահ պետք է անջնելի մնա այդ առաջին տպավորությունը:Նա հիշում էր ամեն մի մանրուք, որը կապված էր այդ աղջկա ՝ Խոնարհի հետ: 

Խոնարհին տեսնում էր ամիսը մեկ երկու անգամ, բայց դա էլ էր իրեն հերիք, որպեսզի նա հասկանար, թե որքան գեղեցիկ է կյանքը: Անում էր հնարավորինս ամեն ինչ նրա մասին տեղեկություններ իմանալու համար, բայց իզուր էր այդ ամենը, քանի որ,երբ ավարտվեց ուսումնական տարին նա ստիպված էր հեռանալ: Երբ անցում էր արտերի մոտով տեսավ կռացած կանանց,որոնք թռչունների երամի էին նման: Բայց իր հիշողությունների մեջ մնաց երամից միայն մեկը, գորշ շորերով մի աղջիկ, ով ավելի հաճախ էր բարձրանում, ձեռքը դնում ճակատին, որ արևի շողերը չխանգարեն տեսնելու անտառի մեջ հալվող արահետը և միայնակ անցվորին… Այսքան տարի հետո նա կրկին հանդիպել էր Խոնարհին: Աչքերն էլի առաջվանն էին, բայց առանց փայլի:Նա ճանաչեցի Խոնարհին…Բայց չգիտեր, Խոնարհը ճանաչե՞ց, թե ոչ: Ու երևի, թե այդ պահին նայելով Խոնարհի աչքերին նա հիշեց իր կյանքի ամբողջ պատմությունն ու հասկացավ,որ իսկական սերը, երբեք էլ չի մարում:

Ակսել Բակունց «Միրհավը»

Պատմվածքում Դիլան դային գիտեր, որ միրհավները զգույշ թռչուններ են, ինչպես Սոնան էր զգույշ: Երբ նա կրակեց միրհավի վրա, այն վիրավորվեց, բայց կարողացավ թռնել ու փախչել նրանից, գետնին թողնելով երկու փետուր: Այս հատվածը նաև շատ նման է Դիլանի ու Սոնայի իրականությանը, որովհետև Սոնան, ինչպես Դիլան դային, վիրավորվում է, բայց մեկ է կարողանում է հեռանալ նրանից:

Դիլանին գտավ անտառապահը և նրան մտրակեց և դեռ բավականին երկար ժամանակ հետո, միրհավի թռչելուց հետո հարվածներից ստացված ցավը նա դեռ զգում էր: Ես դա նմանեցնում եմ այն ցավին, որ նա զգաց, երբ Սոնան ամուսնացավ, հետո էլ մահացավ: Այդ ֆիզիկական ցավը, ինչպես Դիլան դայի տխրությունն ու ցավը, երկար ժամանակ չէր անցնելու:

Իմ կարծիքով միրհավի թողած երկու փետուրները Դիլանի համար Սոնայի թողած հիշողություններն են: Իր հիշողությունները նրանց երկուսի մասին: Հիշողություններ այն բոլոր օրերի մասին, որ իրենց մանկության ժամանակ իրար հետ են անցկացրել: Կարծում եմ, որ Դիլանն էլ էր այդ ամբողջը նմանեցնում Սոնայի հետ և այդ պատճառով էլ փորձում էր որսալ միրհավին:

Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»

Կաքավաբերդի գլխին կլոր տարին ամպ է, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա:Կարծես թե վերևից մեկը ձայն է տալու քարփը բարձացողին:Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։Ալպիական մանուշակը շատ տարօրինակ տեղ է բուսնում քարերի մոտ պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Լեռնային Հայաստանի պատկերներ՝ ավերակ բերդեր, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններ, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ:

Այդ լեռներ են այցելում մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը:
Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր:
Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Ի դեպ՝ նկարիչը ինչ տեսնում էր արագ անցկացնում էր թղթի վրա ,նա նաև նկարեց կնոջը և մտաբերեց, որ նման մի կին է տեսել այստեղից շատ հեռու՝ ծովափին: Նկարիչն ու հնագետը թեյ են խմում և կոնսերվա ուտում:Ուտում են երկու տուփ կոնսերվա, որոնց տուփերը տալիս են երեխային:Իսկ վերջում, վրանից դուրս գալուց արծաթ ու մետաղադրամներ են տալիս երեխային:Նրանց գնալուց հետո տուն է գալիս հնձոր ամուսինը, երեխան վազում է հոր մոտ ու ցույց է տալիս կոնսերվայի տուփրը ու մետաղադրամները:Հայրը բարկանում է ու երեխային ու կոնսերվայի տուփերը գլորում,երեխան բարձրանում է ու վազում տուփերի հետևից: Հետո լացակումած մտնում է մոր փեշի հետևը:Հայրը էտ է կանչում երեխային,երեխան մոտենում է հորը ու պատմում ամեն ինչ,թե ինչպես նկարիչը սպիտակ թղթի վրա նկարեց մորը ու դրեց ծոցագրպանը:Հայրը այդ ամենից ավելի զայրացած ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջեցնում է կնոջ թիկունքին: Մահակի ջարդված ծայրը թռնում է ծալքի վրա։ Կինը չի աղաղակում, այլ ցավից գալարվում է։ Նա ձեռքը թիկունքին է տանում, ապա դուրս է գալիս՝ վրանի դռանը անձայն հեկեկալու:

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started