Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում` տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո, «որպես հույժ գովելի աշակերտ», համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:
1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերեց հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը` գրողը: Մթնաձորում մի կողմից նա տեսնում է կուսական բնության անկրկնելի գեղեցկություն, մարդկային հոգու անբիծ մաքրություն, մյուս կողմից` դառնություն ու ցավ, խավար ու տգիտություն:
Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն:
Իր հայրենի երկրին, նրա մարդկանց, բնությանը, հող ու ջրին անսահմանորեն նվիրված մարդն ու քաղաքացին, մեծ գրողն ու արվեստագետը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց Ծիծեռնակաբերդի բարձունքում 1937թ. ամառային մի օր` վաղ արշալույսին…
1. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.
Many of these propose the concept of multiple or parallel universes as part of their theories.
a) Cosmology and physics conclude that multiple or parallel universes are part of many of theirs theories.
2. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.
Quantum fluctuations involve the spontaneous appearance of matters and energy out of nothingness and are described in quantum field theory, a field of physics outlining how matter functions at the atomic scale.
d) The sudden development of something out of nothing is called a quantum fluctuation.
3. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.
Interestingly, those who support Cosmic Inflation Theory submit that if there was one quantum fluctuation, there surely must have been others, and this gives credence to the idea of multiple universes.
b) Cosmic Inflation theorists support the concept of multiple universes because of the likelihood that other universes have been created by quantum fluctuations similar to the one that created ours.
4. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.
Everett proposes that whenever different possibilities exists at a quantum level. all outcomes are accommodated by the creation of parallel universes.
a) According to Everett, parallel universes are created when various courses of action are possible, and each of these universes develops differently because of the difference in one decision.
5. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices change the meaning in important ways or leave out essential information.
Most recently physicists have been formulating a description of the fundamental building blocks of the universe, and as an extension of Einstein’s dream to develop a Theory of Everything, have tried to tie this to a model associated with the observable evidence supporting the Big Bang scenario.
c) In accordance with Einstein’s wish to develope a Theory of Everything, physicists are attempting to relate the Big Bang theory to an understanding of the basic elements of the universe.
Ձմեռն էանց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան: Ծաղիկք երեւեցան յերկրի մերում, ժամանակ եհաս հատանելոյ, ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում: Թզենի արձակեաց զբողբոջ իւր, որթք մեր ծաղկեալք ետուն զհոտս իւրեանց: Արի եկ, մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ, եւ եկ դու: Երեւեցո ինձ զերեսս քո եւ լսելի արա ինձ զբարբառ. զի բարբառ քո քաղցր է, եւ տեսիլ քո գեղեցիկ:
Ձմեռն անցավ, անձրևները անցան և գնացին, մեկնեցին: Ծաղիկները երևացին մեր երկրում, ժամանակը հասավ էտելու, տատրակի ձայնը լսելի եղավ մեր երկրում: Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղկած որթերը տվեցին իրենց բույրերը: Վեր կաց, արի, իմ մերձավոր, իմ գեղեցիկ, իմ աղավնի և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսեցրու ինձ քո խոսքը, քանի որ քո խոսքը քաղցր է. և քո տեսքը գեղեցիկ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմինն է։
ՏԵՍԱԿ
Տեսակ — միապալատ խորհրդարան
Հիմնադրում — օգոստոսի 1, 1918
Խոսնակ — Արարատ Միրզոյան, «Իմ քայլը» դաշինք սկսած 2019 թվականի հունվարի 14-ից
Փոխխոսնակ — Ալեն Սիմոնյան, «Իմ քայլը» դաշինք
Փոխխոսնակ — Լենա Նազարյան, «Իմ քայլը» դաշինք
Փոխխոսնակ — Վահե Էնֆիաջյան, ԲՀԿ
ԿԱԶՄԸ
Նստատեղեր — 131
Քաղաքական խմբավորումներ — «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (17) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (25) «Իմ քայլը» դաշինք (88) Անկախ պատգամավորներ (2)
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ընտրակարգ — համամասնական ցուցակով, որի 50 տոկոսը ռեյտինգային ընտրակարգով։ 4 տեղեր՝ ազգային փոքրամասնություններին
վերջին ընտրություններ — Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2018)
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԱՅՐ
Հայաստան, Երևան 0095, Բաղրամյան 19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն` հիմնականում դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Պատմաքաղաքական բարդ ժամանակներում երկուսուկես տարի գոյություն ունեցած Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ եւ ավագների խորհուրդ: Հանրապետության կառավարությունը հաշվետու էր օրենսդիր մարմնին` խորհրդարանին: Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր չորս քաղաքական կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները եւ Հայ ժողովրդական կուսակցությունը, որոնք կազմում էին խորհրդարանական խմբակցություններ: Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարող կուսակցություն էր, ուներ խորհրդարանական մեծամասնություն, իսկ մյուսները ընդդիմադիր էին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Այդ կարգերի օրոք ընդունվել է երեք սահմանադրություն` 1924թ., 1937թ. եւ 1978թ.: Հայաստանի երկրորդ հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն էր` սկսած 1938թ., իսկ մինչ այդ` խորհուրդների համագումարը:
ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն ունեցել է 12 գումարում:
I գումարում 1938թ
II —————— 1947
III ——————1951
IV ——————1955
V——————-1959
VI——————1963
ՀՍՍՀ Գերագույն խորհրդի մշտապես գործող մարմինը նրա նախագահությունն էր, որը նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացնում էր պետական իշխանության բարձրագույն մարմնի գործառույթները:
Այսօր կանայք զբաղեցնում են տարբեր պաշտոններ, կատարում են զանազան տեսակի աշխատանք, վարում են մեքենա և թվում է, թե դա նորմալ է և ինչու պետք է խոսենք դրա մասին: Պետք է խոսենք, որովհետև բացի այն, որ այդ ամենը միշտ չէ, որ այդպես է եղել կամ եղել է <<նորմալ>> և բնական, այլ նաև նույնիսկ հիմա, 21-րդ դարում, 2020 թվականին կանայք կրկին հանդիպում են խտրական վերաբերմունքի:
Եվ չնայած շատ ժամանակ է անցել, այդուամենայնիվ, մեր օրերում մենք կրկին ունենք այդ խնդիրը, իսկ շատ կանայք նույնիսկ չգիտեն իրենց իրավունքների մասին:
Հիմա հարկ է անդրադառնալ կանանց իրավունքերին:
1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան: Դա ևս մեկ քայլ էր դեպի կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման և երաշխավորման պարտավորությունները:
Հայաստանը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաև այնպիսի կարևոր միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին», Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց եւ կանանց հավասար վարձատրության մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության մասին» կոնվենցիաները և այլն:
ՀՀ վարչապետի կողմից 2000 թվականին ստեղծվեց Վարչապետին կից կանանց հարցերով խորհուրդ, որի նպատակն էր հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև պետական և հանրային կառավարման բոլոր մակարդակներում կանանց կարգավիճակի բարձրացմանն ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը նպաստելը: Խորհուրդը ՀՀ կառավարության 2010թ.-ի փետրվարի 11-ի թիվ 5 արձանագրային որոշմամբ ընդունեց Գենդերային քաղաքականության հայեցակարգը:
Գենդերային հայեցակարգի նպատակն է հավասար պայմանների ստեղծումը, սեռի հատկանիշով խտրականության բոլոր ձևերի հաղթահարումը, աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ստեղծումը, հասարակության մեջ ժողովրդավարական քաղաքական մշակույթի և հանդուրժողականության գենդերային երկխոսության ձևավորումը` կյանքի բոլոր ոլորտներում գենդերային չափանիշի ներառման միջոցով:
Կարևոր է, որ ՀՀ կանայք գիտակցեն այն փաստը, որ թվարկված իրավական ակտերը դեռ մի մասն են կազմում այն փաստաթղթերի, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները, որոնց մեջ ամրագրված են, և/կամ արտացոլվում են այնպիսի հիմնարար հասկացություններ և սկզբունքներ, ինչպիսիք են, օրինակ՝ հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության նկատմամբ, խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակումը, որ բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ ու հավասար, և որ յուրաքանչյուր ոք օժտված է Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման, այդ թվում նաև առանց սեռի հիմքով տարբերակման։ Կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանն իրենց երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցության աճին և ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար դրսևորումը՝ ի շահ իրենց երկրների, մարդկության և այլն:
This school year was full of work. We have done, movie discussions, flashmobs,destination discussions, wrote essays and even tried to do some TOEFL topics. I have improved my english very much, I can feel it in my speech and writing skills.
I’m very happy about my journey this year because the projects have helped me with my improvement and I have learned a lot of facts that I didn’t know before.
1. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices changes the meaning to important ways or leave out essential information.
Alternatively, inappropriate lifestyle choices such as smoking, drinking and overeating can activate the genes for various disease, which can be passed on to future generations without ever altering the DNA sequence.
c) In contrast, children can be at risk for disease due to their parents’ unhealthy habits.
2. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices changes the meaning to important ways or leave out essential information.
In histone patterning, a second chemical tag affixes itself in proteins called histories inside the DNA coil and and tightnes or loosens it, thereby preventing or promoting gene expression.
b) Genes can be turned on or off by chemical compounds that attach themselves to histones.
3. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices changes the meaning to important ways or leave out essential information.
While both possess the same permanent DNA, their epigenomes become increasingly individualzed as they age, especially for those who live apart and have different habits.
a) As identical twins get older, their epigenomes grow more differentiated even though their DNA remains the same.
4. Which of the following best expresses the essential information in the highlighted sentence? Incorrect answer choices changes the meaning to important ways or leave out essential information.
For instance, a diet supplemented with grains, green vegetables, legumes and oranges has been effective in maintaining normal DNA methylation patterns.
c) Healthy DNA methylation patterns can be regulated trough dietary additions for example…
Արտագրե՛լ և կետադրե՛լ։ ա) Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով, և դրանցից որն էլ պատահել է, փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջ՝ ճահճային թռչունների որսի ժամանակ, մի կրիա գտա և բերեցի տուն: Տանը՝ պատշգամբի մի անկյունում, նրա համար ստեղծեցի մի հարմար անկյուն՝ բերելով խոտեր, ճյուղեր ու հարդ: Ինքնամփոփ ու զգույշ են կրիաները, բայց երբ համոզվում են, որ իրենց որևիցե վտանգ չի սպառնում, պատյանից դուրս են հանում գլուխն ու ոտքերը և քայլում՝ դանդաղ ու անճոռնի շարժումներ անելով: Փոքր-ինչ ընտելանալուց հետո նույնիսկ կեր են վերցնում ձեռքիցդ: Սակավապետ ու քչակեր կենդանիներ են դրանք. շաբաթներով կարող են ոչինչ չուտել, բայց շատ հեշտ են դիմանում, որովհետև շարժումներ քիչ են անում և էներգիա քիչ է ծախսվում: Ժողովրդական մի հինավուրց ավանդություն
կրիայի դանդաղաշարժությունը բացատրում է նրանով, որ ուր էլ լինի կրիան իր տան մեջ է, ուստի չի շտապում:
բ) Ծիրանի ծառը դարձավ գյուղի բնակիչ։ Դժվար էր ասել երբ և ով էր կորիզը նետել եկեղեցու գմբեթին, բայց ավելի դժվար էր ըմբռնել թե ինչպես էր կորիզը հարմարվել ճեղքում և արմատները թել-թել տարածել շաղախի միջով։ Այո զարմանալի էր բայց ծառը գոյատևում էր ու մարդիկ դադարեցին զարմանալուց։ Գիտեմ եկող գարնանն էլ ծառը կծաղկի ու հետո կծածկվի պտուղներով, և գյուղի տղաների հերթական կենսախինդ սերունդը դարձյալ չհամբերելով կմագլցի վեր, կպոկի դեռևս չհասած կանաչ պտուղները շտապելուց ու խառնաշփոթից մի քանի ճյուղ կոտրելով։ Հետո նրանք մի խորին խորհրդով կնստեն վերևում կիսավեր գմբեթի վրա, կսեղմվեն իրար, ճգնելով տեղավորվել ծիրանենու թրթռացող ստվերում։ Իսկ ծառը կհամբերի ու մյուս գարնանն էլ կհագնի ճերմակ ծաղիկներով իր հարսանեկան զգեստը։
գ) Սեղաններից մեկին դրված էր ճեփ-ճերմակ գլխարկ մյուսին՝ սև: Աճպարարը նապաստակին իջեցնում էր մի գլխարկի մեջ, հետո հանում էր մյուս գլխարկից արժանանալով հանդիսատեսների որոտընդոստ ծափերին: Հանդիսատեսները շատ էին տեսել այդ համարը, բայց դարձյալ ծափահարում էին մինչև իսկ ապշում, որովհետև այն ընդունված էր օրինաչափ: Մարդիկ աշխարհում մի հիմնարկ են ստեղծել՝ կրկես։ Այնտեղ պետք է հավաքվեն, պետք է գա մի ծաղրածու կամ աճպարար ցույց տա որևէ ներկայացում՝ պարզունակ կամ անըմբռնելի և իրենք պետք է ծափահարեն: Ու հիմա աճպարարը հետևելով այդ անխախտ պայմանավորվածությանը անբասիր պարտաճանաչությամբ կատարում էր իր գործը, և մարդիկ զվարթ ծիծաղում էին: Արտասովոր ոչինչ չկար իրենց ամենօրյա տեղերում էին թե հսկիչները թե հասարակությունը թե նապաստակը և թե աճպարարը: Եվ աճպարարն էլ հրճվում էր իր արածներով որոնք հեքիաթային էին թվում նույնիսկ իրեն չնայած երևի միլիոն անգամ կատարել էր:
Հայ մանկավարժության պատմության մեջ Աղայանը հայտնի է որպես մանկավարժության տեսաբան։ Նրա մանկավարժական համակարգի նպատակն էր զարգացնել «ուժեղ, խելոք, առաքինի» քաղաքացիներ։ Նա առաջնությունը տալիս էր մայրենի լեզվի ուսուցմանը, բարոյական և գեղագիտական դաստիարակությանը, դեմ էր մարմնական պատիժներին, կողմնակից՝ երկսեռ ուսուցմանը։ Գրել է մանկավարժական–մեթոդական բազմաթիվ աշխատություններ։ Առանձնապես գնահատելի են նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի (1875-1916) եղել է ամենատարածված այբբենարանը հայ դպրոցներում։
Նա զուտ տեսաբան չէր այլ այդ մտածումներին շունչ է հաղորդել, կիրառել կյանքում, դպրոցում, սերտորեն այն կապելով ուսուցման գործընթացի հետ դրա ապացույցն է Երևանի գավառական ուսումնարանի փոքրիկ այգին ուր աշակերտները ջանասիրությամբ մշակում էին և յուրացնում գյուղատնտեսական գիտելիքներ… Եվ այդ ամենը ոչ միայն ուսուցանում, այլև տարածում գյուղացիության մեջ։ Նույնը և զանազան արհեստների անցման հարցում։
Աղայանի հիմնական թեզն էր երեխաներին պատրաստել կյանքի համար, ապահովել նրանց համակողմանի-ներդաշնակ դաստիարակությունը և զարգացումը՝ մտավորի, բարոյականի, գեղագիտականի, ֆիզիկականի, աշխատանքայինի միասնականությամբ։
Աղայանը քննադատում էր գործող դպրոցը, «իսկ ի՞նչ էր տալիս ժամանակի դպրոցը», այս սուր հարցադրմանը հետևում է պատասխանը՝ «Հայոց դպրոցներում … գիտություն չէր ավանդվում, այլ միայն կրոն և հայոց լեզու»… կյանքից հեռացած կրթություն, քանզի «դպրոցում լսվածը հերքվում էր կյանքի մեջ», պետք էր վերակառուցել դպրոցը, մերձեցնել կյանքին, պատանեկությանը պատրաստել վաղվա թոհուբոհի մեջ գտնելու իր տեղը, դեմ չլինելով օտար դրականը վերցնելուն, միաժամանակ մերժում էր կուրորեն, «կապկաբար» ընդօրինակելը։
Կրթահամալիրում մեզ տալիս է այն ամենը ինչը, որ պահանջում էր Ղազարոս Աղայանը: «ՄՍԿՀ»-ի նպատակը ոչ միայն գիտելիք ստանալն է այլ հասարակության համար օգտակար մարդ մեծանալը: