Հայոց լեզու-գրականություն ամփոփում 2021
Իրավունք ամփոփում 2021
Երբ իմացա, որ այս տարի ուսումնասիրելու եմ իրավունք առարկան մեծ ուրախություն ապրեցի, քանի որ մարդը չի կարող լիարժեք ապրել, երբ չգիտի սեփական իրավունքներն ու պարտականությունները:
Կարևոր է շատ, որ ընկեր Աննան մեզ ծանոթացրեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և վերլուծական աշխատանքներ արեց մեզ հետ: Մենք սովորեցինք հայտնել մեր կարծիքը հարգելով դիմացինի կարծիքը և վերլուծել ինքներս մեր մտքերը:
Քաղաքագիտություն ամփոփում 2021
Քաղաքագիտության հետ ծանոթանում էինք առաջին անգամ: Առարկան հետաքրքիր է, բայց պահանջում է հատուկ մտածելակերպ և հետաքրքրություն այս ուղղու մեջ: Քաղաքագիտության ուսումնասիրությունը ինձ օգնեց բարելավել վերլուծական ունակություններս:
Քաղաքական գաղափարախոսություններ
Հայոց լեզու-գրականություն ամփոփում 2021
Գրականություն
Գրականության դասաժամերը անցնում էին բավականին հետաքրքիր և քննարկումներով լի, աշխատել ենք շատ հեղինակների մասին:
Չարն ու բարին, սերն ու երջանկությունը, իմստասիրակն միտքը Թումանյանի քառյակներում
Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել
Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ»
Հայոց լեզու
Հայոց լեզվից կատարել եմ շատ լրացուցիչ աշխատանքներ, սակայն բլոգում ցուցադրված է այսքանը
Հունիսյան ամառային ճամբարի ամփոփում
Հունիսյան ամառային ճամբարը ընթանում էր մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ը: Առավոտյան ընդհանուր պարապմունքից և ծաղիկների խնամքից բացի, մեր օրերը անցնում էին իրարից տարբեր և բազմաբովանդակ:
Ճամբարի ընթացքում ունեցել ենք նաև երգի և պարի դասեր ընկեր Աննայի և ընկեր Հայարփիի հետ:
Ճամփորդություններին ընդառաջ կատարել ենք նախապատրաստական աշխատանքներ:
Մեր ջոկատի թիմով 2 անգամ մասնակցեցինք ընկեր Էմանուէլի կազմակերպած ինտելեկտուալ մրցաշարին:
Եվրոպական Խարտիա Տարածքային կամ Փոքրամասնությունների լեզուների մասին
Վերին Դվինի ասորական համայնքը և եկեղեցին
Հունիսյան ամառային բաց ճամբար օր 3-4
Եռօրյա ճամփորդություն դեպի Թալին
Հունիսյան ճամբար. անգլերենով ընթերցում-քննարկում և խոհանոցային ժամ





Հունիսյան ճամբար. անգլերենով ընթերցում-քննարկում և խոհանոցային ժամ
Հունիսյան ճամբարի ընթացքում մենք նախագծային աշխատանք իրականացրեցինք նաև այլ դասավանդողի՝ տիկին Սիլվայի հետ՝ թարգմանական և ընթերցանության աշխատանք:
A Few Reasons — by Sue Quinn
Today we discussed the true story of a teenage girl named Caroline. She was abandoned from her mother and has been in foster homes. Her life was hard and she decided to take her life. An mysterious woman named Joyce appeared and saved her by just simply talking to her. She told her that it is a wrong decision to commit a suicide on such a lovely day. Her trick worked and Caroline calmed down. The question we’ve been asked is who we think Joyce is. We had different answers. An opinion was said that maybe she was on police officer. Or that she was just an stranger who was passing by. I imagine Joyce as an angel who was sent to help Caroline, because the feeling that Caroline got while looking at the world/nature seemed so magical.
Խոհանոցային ճամ
Տիկին Սիլվան ուներ հետաքրքիր խոհանոցային առաջարկ՝ «Սյունիք» նախագծի շրջանակում պատրաստել Գորիսի ավանդական տոլմա (կարտոֆիլով և բրնձով): Որպես մեր հետաքրքիր ճամբարի ամփոփում, որոշեցինք միասին պատրաստել տոլման հենց Գորիսի բաղադրատոմսով: Տոլման իր մեջ մսի փոխարեն պարունակում էր կարտոֆիլ և բրինձ: Պատրաստման ընթացքը զվարճալի էր, իսկ արդյունքը՝ շատ համեղ:


Եռօրյա ճամփորդություն դեպի Թալին
Հունիսի 6-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից մեկնեցինք Թալին՝ անմոռանալի հիշողությունների հետևից: Չգիտեմ ինչպես ինքս ինձ շնորհակալություն հայտնեմ ճիշտ որոշում կայացնելուս համար, քանի, որ սկզբում երկմտանքի մեջ էի՝ ճամփորդությանը մասնակցե՞լ, թե՞․․․: Եվ այսպես, անհրաժեշտ գնումներ կատարելուց հետո ճամփա ընկանք:
Օր 1
Ճանապարհը լի էր հետաքրքիր կանգառներով: Առաջին կանգառն ունեցանք Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր գյուղերում, շփվեցինք-զրուցեցինք բնակիչների հետ, տեսանք գյուղերի նշանավոր պատմամշակութային հուշարձանները, ծանոթացանք-լսեցինք տեղի բարբառները: Ներքին Բազմաբերդցի պարուսույց ընկեր Սասունի ուղեկցությամբ քայլեցինք Կաքավաձորի հարևանությամբ գտնվող մի գյուղ՝ նախկինում Բայսըզ անունով /եղել է եզդիների գյուղ/, որը ներկայումս կոչվում է Օթևան, այստեղ տեսանք Սուրբ Աստվածածին միջնադարյան եկեղեցին։ Սակայն կարևորը քայլքի ճանապարհն էր, քանի որ ճանապարհին հանդիպեցինք մի տատիկի՝ հարսի և երեք թոռների հետ միասին, ովքեր եկեղեցուց վերադառնում էին Կաքավաձոր։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք նրանց հետ, իհարկե, բարբառով, միասին երգեցինք ու պարեցինք «Մշո խըռ» հենց ճանապարհի մեջտեղում ու լավ տրամադրությամբ շարունակեցինք մեր քայլքը։ Երկրորդ կանգառն արդեն Թալինում էր՝ Դաշտադեմի-Քաղենի ամրոց, այնուհետև Կաթողիկե վեհաշուք եկեղեցի: Դաշտադեմի ամրոցում մագլցեցինք այնպիսի անհարմար աստիճաններով և նեղ անցքերով, որ երբեք չէի պատկերացնի ինձ այդ իրավիճակում, բայց իմ ընկերների հետ մագլցում էի սիրով և մեծ սպասումով, քանի որ գիտեի, որ ամրոցից շատ գեղեցիկ տեսարան էր բացվելու: Իհարկե, այս կանգառը նույնպես առանց պարի չէր կարող լինել, այս անգամ պարեցինք «Իշխանաց» պարը, երգեցինք ազգագրական երգեր, մեզ միացան նաև ամրոցում շրջող այլ մարդիք։
Մինչ վերջին կանգառը փոքրիկ բրդուճային ընդմիջում արեցինք և, կրկին շարունակելով մեր ուրախ ճանապարհը, վերջապես հասանք Աշնակ գյուղ, որտեղ էլ գիշերեցինք:
Աշնակը հավերժ կմնա իմ հիշողության մեջ, իմ մտքում և հոգում, քանի որ և՛ մեզ հյուրընկալող ընտանիքը, և՛ սովորական անցորդները չափազանց ջերմ էին մեզ հետ: Որոշեցինք երեկոյան քայլել գուղում, քայլեցինք դեպի հին եկեղեցի և մատուռ: Չմոռանամ նշել, թե ինչպիսի գեղեցիկ աստղազարդ գիշեր ենք վայելել, ափսոսում եմ, որ թվային սարքերը ընդունակ չեն փոխանցելու գեղեցկությունը: Արդար չէր լինի, եթե աստղերին նայելուց հետո չդիմավորեինք արևածագը, կարծում եմ հասկանալի է, թե ի՜նչ տեսարան էր․․․
Օր 2
Համեղ նախաճաշից հետո առավոտյան քայլք իրականացրինք չքնաղ Աշնակում: Քայլեցինք դեպի գյուղի դպրոց, որտեղ մեզ մեծ սիրով ընդունեցին թե՛ աշակերտները, թե՛ աշխատակազմը՝ թույլ չտալով մեզ օտար զգալ: Աշնակցի դպրոցականների հետ ծանոթությունից և վոլեյբոլ խաղալուց հետո միասնական քայլարշավ սկսեցինք դեպի Աշոտ Երկաթի բերդ: Ճանապարհը բավականին երկար էր, այնքան էլ հեշտ չէր, բայց երգ ու պարով հաղթահարեցինք՝ այն դարձնելով ավելի թեթև ու հետաքրքիր: Հասանք բերդ-ամրոց, միասնական ընթերցում՝
Դու ծանո՞թ ես Աշնակ գյուղին, Ուր ծիրանն է հասնում ճյուղին, Ուր կտրին չիրն է քաղցրանում, Ուր հոտը սարն է բարձրանում․․․
միասնական պարերգեր, նորից երգ ու պարով վերադարձ դպրոց, քանի որ մեզ արդեն հարազատ դարձած աշնակցիներն իմանալով, որ դեռ երկար օր է մեզ սպասվում, սիրով նորից հրավիրեցին դպրոց ճաշելու: Աշնակին և աշնակցիներին հրաժեշտ տալով՝ ճամփա ընկանք դեպի Թաթուլ /Արեգ/ գյուղ, որտեղ մեզ դիմավորեց Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եղբայրը՝ Մանվել Կրպեյանը, ում ուղեկցությամբ եղանք մեծ հերոսի դամբարան-հուշարձանում, տուն-թանգարանում, որտեղ լսեցինք հերոսի մասին հետաքրքիր պատմություններ։ Մեծ տպավորություններով Թաթուլ գյուղից շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Սուսեր գյուղ, որտեղ մեզ անհամբեր սպասում էին ընկեր Վարդանի ընկերոջ ընտանիքը և այն դրական էմոցիաները, որ ստանալու էին չքնաղ Սուսերում: Ընկեր Դանիելի և նրա ծնողների, անչափ բարի քույրիկի ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև տան ուրախ մթնոլորտը անդադար ժպտալ էին ստիպում: Հավատացե՛ք, հնարավոր չէ բառերով նկարագրել, թե ինչ սիրալիր վերաբերմունքի և ընդունելության արժանացանք: Ընթրիքի սեղան փռեցին, սեղանին՝ գյուղի առատ, անարատ բարիքներ, բազմազանություն, բարի խոսքեր, Մշո բարբառ, երգ ու ծիծաղ․․․չգիտեմ ինչպես շարունակեմ միտքս․․․աստղազարդ երկինք, գյուղական խաղաղ գիշեր․․․
Օր 3
Բացվեց Սուսեր գյուղի խաղաղ առավոտը, իսկ մենք տխուր էինք, քանի որ չէինք ուզում հավատալ, որ շուտով հեռանալու ենք, բայց ի՜նչ արած, ամեն ինչ իր ավարտն ունի, նաև մեր անմոռանալի ճամփորդությունը։ Հրաժեշտ տվեցինք հիանալի ընտանիքին, հիանալի մարդկանց և բռնեցինք վերադարձի ճանապարհը։ Վերադարձի ճանապարհին ևս կանգառ ունեինք՝ Պեմզաշեն՝ Երերույքի տաճար:
Փորձեցի հնարավորինս մանրամասն պատմել, ոչինչ բաց չթողնել, բայց այս ամենը պատմելով չի ընկալվի, այս ամենն ապրել է պետք: Այս ճամփորդությունն ինձ տվեց հրաշալի ընկերներ, նոր զգացմունքներ, որ երբևէ չէի զգացել, նոր հայրենագիտական գիտելիքներ: Այս ամենի համար շնորհակալ եմ սիրելի և հարգելի ընկեր Վարդանին, շնորհակալ եմ մեզ համար այսպիսի ճամփորդություն կազմակերպելու համար:
Իսկ հիմա վայելեք մեր անմոռանալի ճամփորդության ֆոտոշարքը՝
Դվինի հնավայր
Հունիսի 4-ին առավոտյան ժամը 10-ին ճամփա ընկանք դեպի Հնաբերդ գյուղ՝ Դվինի հնավայր: Ճանապարհը անցավ շատ ուրախ՝ երգով և բարբառային զրույցներով։ Դվինի հնավայրում շատ բան տեսանք՝ Արշակունյաց արքաների նստավայրը, կաթողիկոսի նստավայրը, միջնաբերդը, պեղումների արդյունքում հայտնաբերված մահմեդական տաճար, որը դեռևս լավ ուսումնասիրված չէ: Հնավայրում կա նաև փոքրիկ մատուռ:
Մենք եղանք Վերին Դվին ասորական գյուղում, որտեղ հյուրընկալվեցինք ասորի ընտանիքի հարկի տակ: Այդ տունը, պարզվեց, որ գյուղի ամենահին տունն էր՝ 200 տարվա պատմությամբ, որտեղ Լսեցինք ասորերեն զրույցներ, զրուցեցինք նաև բարբառներով:
Այնուհետև մշակույթի տանը հանդիպեցինք «Աթուռ» պարային ասորական խմբի հետ, միասին պարեր և պարերգեր սովորեցինք՝ արդպիսով ծանոթացանք և հաղորդակից դարձանք միմյանց մշակույթներին։
Ճամփորդությունն ավարտեցինք Նորաշեն գյուղում, որտեղ գտնվում է հողաշեն «Սուրբ Հովհաննես» եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է 1872թ. վեց եղբայրների կողմից, որոնցից մեկի՝ Հովհաննեսի անունով էլ այն կոչվել է «Սուրբ Հովհաննես»։
Հունիսյան ամառային բաց ճամբար օր 3-4
Օր 3
Հունիսյան ճամբարի 3-րդ օրը մեր ջոկատը հյուր ուներ՝ ազգագրագետ Լուսինե Խառատյանը, ում հետ հանդիպումը սպասված էր: Հանդիպման թեման էր՝ ՀՀ ազգային փոքրամասնությունները, որի ընթացքում խոսեցինք Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից և նրանց վերաբերող օրենքներից: Մեր հյուրը մանրամասն ներկայացրեց առկա օրենսդրությունը, բոլորս ուղղեցինք մեզ հետաքրքրող հարցերը և աշխուժորեն մասնակցեցինք զրույց-քննարկմանը․․․կարելի է ասել՝ քննարկման թեման ճիշտ էր ընտրված: Հանդիպումը մեզ տվեց բավականին գիտելիք և տեղեկություններ Հայաստանում ապրող մեր բարեկամների մասին:

Հանդիպումից հետո ունեցանք նաև անգլերենի պարապմունք-քննարկում՝ միս Սիլվայի հետ: Քննարկումը Քերոլայն անունով մի աղջկա մասին էր, որը պատմություն էր դեռահասների համար: Սակայն այն մանրամասն կներկայացնեմ անգլերեն լեզվով առանձին հրապարակումով:
Ճամբարային օրվա վերջում քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները:

Օր 4
Այսօր՝ հունիսի 3-ին մեր ճամբարային ջոկատը մասնակցեց ինտելեկտուալ խաղ-մրցույթի: Մրցույթի արդյունքում մեր թիմը վաստակեց 4 միավոր, որը, կարծում եմ, լավ արդյունք է: Խաղը թիմային էր և միասին քննարկումները մեզ օգնեցին լսել մեկս մյուսին և խաղի ընթացքում միասնական լինել:Մրցաշարին հաջորդեց մեր արդյունքի քննարկումը ընկեր Վարդանի հետ, որից հետո սկսեցինք աշխատել «Արտագնա պարապմունք Դվինում» ճամփորդական նախագծի շուրջ։ Ես ներկայացրի Վերին Դվինի ասորական համայնքը և եկեղեցին ուսումնական նյութը։Օրվա ընթացքում ունեցանք նաև երգի դաս, ընկեր Աննայի հետ երգեցինք «Ցորեն եմ ցանե» և «Բոբիկ ջուր մի էրա» երգերը:Ճամբարային օրն ավարտեցինք «Թալին-Աշնակ-Սուսեր» ճամփորդական նախագծի շրջանակում ֆիլմերի դիտումով՝ Թալինի և Վերին Բազմաբերդի մասին:

A Few Reasons — by Sue Quinn
Today we discussed the true story of a teenage girl named Caroline. She was abandoned from her mother and has been in foster homes. Her life was hard and she decided to take her life. An mysterious woman named Joyce appeared and saved her by just simply talking to her. She told her that it is a wrong decision to commit a suicide on such a lovely day. Her trick worked and Caroline calmed down. The question we’ve been asked is who we think Joyce is. We had different answers. An opinion was said that maybe she was on police officer. Or that she was just an stranger who was passing by. I imagine Joyce as an angel who was sent to help Caroline, because the feeling that Caroline got while looking at the world/nature seemed so magical.




























