Կոմիտաս

Կոմիտասը հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ է։ Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն): Կոմիտասը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»։

Բուռն աշխատանքային շրջան

Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։

Կոմիտասը ամառն անց էր կացնում Հայաստանի տարբեր գյուղերում՝ առանձնահատուկ հարաբերություններ հաստատելով գեղջուկների հետ։ Իր «Ձեռաց տետրակ հայ սրբազան և գեղջուկ համերգի» մեջ նա գրում է․

<< Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի ճաշակել է բնութիւնը բովանդակ հոգւով ու սրտով: Իր երգելու մեջ բնութիւնը կը խօսե. որովհետև բնութիւնն է նախ իր մեջ խօսած: Իր սրտի մէջ բնութեան ծովը կը յուզուի, վասն զի ինքն իսկ բնութեան ալիքներու վրայ կը դեգերէ: Իր ամբողջ կեանքը իր երգերու մէջն է ներշնչած: Վերջապէս գեղջուկ երգերը տեսակ տեսակ ասուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց ծնունդ առած վայրերուն դիրքը, կլիման, բնութիւնը և կեանքը կանդրադարձնեն: >>

Այդ ամենի արդյունքում Կոմիտասը լուծեց հայկական գեղջկական երգերի վերարտադրման և պահպանման բարդ գիտական խնդիրը։

Աքսոր և վերջին տարիներ (1915-1935)

Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի ողբալի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։

Վարդապետի մոտ ակնհայտորեն խորանում էին հետապնդման մանիայի ախտանշանները, և ըստ հուշագիրների՝ յուրաքանչյուր ցնցում և ձայն սարսափեցնում էր նրան։ Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։

 Կոմիտաս Վարդապետը վախճանվեց 1935 թվականի հոկտեմբերի 21-ին։ 1936 թվականին նրա աճյունը փոխադրվեց Երևան և թաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում։

Արա գեղեցիկ և Շամիրամ

Հայոց արքա Արամի մահից հետո գահին է նստում նրա որդի Արան, որը հայտնի է իր գեղեցկությամբ։ Այդ ժամանակ Ասորեստանի թագավորը Նինոսն էր։ Նինոսի կինը՝ Շամիրամը, լսել էր Արա Գեղեցիկի մասին և ցանկանում էր նրա հետ ամուսնանալ, սակայն ամուսնու ահից չէր համարձակվում նման քայլի դիմել։ Նինոսի վախճանը հնարավորություն է տալիս Ասորեստանի թագուհուն իր առաջարկությունն անել հայոց արքա Արա Գեղեցիկին, սակայն մերժվում է։ Շամիրամը չհանձնվելով պատերազմ է հայտարարում և ինքն էլ մեկնում Արայի դաշտ։ Արային մահացած գտնելով, թագուհին հրամայում է դին դնել ապարանքի վերնատանը, իսկ հայոց ժողովրդի զայրույթը մեղմացնելու նպատակով ասում է, թե իր աստվածները լիզել են Արայի վերքերը և նրան հարություն տվել։ Հետագայում, երբ դիակը սկսվում է քայքայվել Շամիրամ թագուհին իր փեսացուներից մեկին հագցնում է Արայի շորերը և ներկայացնում նրան որպես հայոց թագավոր։

Վարդգես Պետրոսյան «Կինը, որին ես այլևս չհանդիպեցի…»

Պատմությունը երկու անծանոթ մարդկանց մասին է, որոնք ամեն օր հանդիպում էին տրոլեյբուսում կամ կանգառում։ Վստահ եմ, որ բոլորս էլ գիտենք նման ծանոթ անծանոթների։ Հեղինակը նկարագրում է այդ կնոջը սովորական արտաքինով, բայց բոցավառվող աչքերով։ Մի օր հեղինակը թախիծ է տեսնում կնոջ աչքերում, և հարցնում դրա պատճառը։ Այդ օրը տեղի է ունենում նրանց առաջին խոսակցությունը։ Պարզվում է, որ նա միայնակ մայր է, որին ամուսինը լքել է մեկ ուրիշ կնոջ համար, թողնելով նրան 6 տարեկան որդու հետ։ Նա այդպես էլ չի կարողացել ներել նրան։ Բայց ստիպված է նրան խնամել (նա այպես է կարծում), քանի որ հիմա հիմա նա մենակ է և հիվանդ։ Կինը շատ էր հոգնել իր ամեն օրվա ռեժիմից, բայց այլ կերպ վարվել չէր կարողանում։

Մի օր հեղինակը այլևս նրան չտեսավ և այդպես էլ չիմացավ պատճառը։

Այս պատմությունը բավականին հուզիչ է, և ստիպում է մտածել։ Մենք գրեթե ամեն օր մեզ թույլ ենք քննադատել մեզ հանդիպող անցորդներին, չիմանալով թե ինչ է կատարվում նրանց հոգում։

Հեղինակն ասում է «Ի՞ նչ իմանաս, նրանցից ամեն մեկն ինչքան լույսեր ունի հոգու լուսամփոփի տակ, ի՞ նչ իմանաս՝ նրանցից ամեն մեկն ինչպիսի դժվար խիզախությամբ է ապրում իր կյանքի օրը։ Ի՞ նչ իմանաս, չէ՞ որ այստեղ իմ կողքին էր նստում սովորական արտաքինով այն կինը, որի ներկայությունը հոգիս ծանրաբեռնեց լույսով ու սիրով, անսահման սիրով դեպի աշխարհը, մարդիկ»։ Այս խոսքերը պետք է հաճախ կրկնել, դրանք ավելորդ չեն լինի։

Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Կարծես թե սովորական դեպքի մասին է պատմում Մարտիրոս Սարյանը։ Հանդիպեցին․․խոսեցին․․նկարեց․․․բայց, փոխանցվում է Չարենցի հեքիաթային անձնավորությունը։ Բոլորը, ովքեր խոսել են Չարենցի մասին, նրանց խոսքերում զգացվում է սերը նրա հանդեպ։ Այնպիսի տրամադրություն կա նրանց անկեղծ խոսքերի մեջ, որ ընթերցողի մոտ մեծ ցանկություն է առաջանում հանդիպելու Եղիշե Չարենցին։ Երանի լինեին ժամանակի մեքենաներ, որոնք մեզ հնարավորություն կտային գրականության դասընթացներին այցելելու և շբվելու մեր մեծերի հետ և ինչու չէ նաև մեզ հետաքրքրող հարցերը տալու։

Եղիշե Չարենց․«Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ»

Այս հատվածը Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից է։

Չարենցը վիճում է իրեն ծանոթ մի կնոջ հետ, որը Մոսկվայից իր դստեր համար սպորտային գեղեցիկ զգեստ էր բերել։ Դրանցից Հայաստանում չկային։ Բոլոր ծանոթ-անծանոթները շրջապատում էին աղջկան, սկզբում հիանում և հետաքրքրվում, իսկ հետո անցնում վիրավորանքներին։

Չարենցը մեղադրում է կնոջը, թե նա իր երեխայի մոտ անցանկալի բնազդներ է առաջացնում, և դրդում նրան, որ իր երեխան մնացածին վերևից նայի։

Մայրը սրտանց փորձել է ուրախացնել իր դստերը, չմտածելով շրջապատի վերաբերմունքի մասին։ Այս բանավեճում չկան ճիշտ և սխալ կողմեր, քանի որ, նման կերպ կվարվեր յուրաքանչյուր սիող ծնող։ Չարենցն էլ, որպես խնդիրը մեկ այլ կողմից դիտարկող ունի իր խոսքի իրավացիությունը։

Հետազոտական աշխատանք

Գրիգոր Զոհրապ <<Այրին>>

Որպես ընթերցող միշտ էլ սպասում ես ուրախ ավարտի, սակայն իրականությունը հաճախ դաժան է վարվում մարդկանց հետ։ Պատմությունը հիմնված է գյուղերում ընթացող կյանքի վրա։ Ծնողները ամուսնացնում էին իրենց երիտասարդ զավակներին, չանհանգստանալով նրանց երջանկության մասին։ Հեղինակը ներկայացրել է այն, ինչը տեղի էր ունենում իրական կյանքում, այդ պատճառով նովելի տխուր ավարտը ինձ չզարմացրեց։ Ցավալի է այն փաստը, որ ծնողները անցնելով այդ ամենի միջով, միևնույն է ստիպողաբար ամուսնացնում են իրենց զավակներին, իրենց պատիվն ու բամբասկոտ միջավայրը ավելի բարձր դասելու պատճառով։

Եթե հնարավորություն ունենայի փոխելու պատմության ավարտը, ապա այրին կգտներ իր սիրուն և կլքեր այդ գյուղը։ Կկորցներ իր միամտությունը և կվայելեր իր դեռ երիտասարդ կյանքը՝ նոր ընտանիքում։ Իմ առաջարկած ավարտը ժամանակակից է թվում, սակայն այն կարող էր օգնել մեր հերոսուհու նման շատերին։

Հովհաննես Թումանյան-քառյակներ(թարգմանություն)

Հին աշխարհքը ամեն օր

Հազար մարդ է մտնում նոր,

Հազար տարվան փորձն ու գործ

Ըսկսում է ամեն օր։

Thousands of new people enter to the old world, every day

Thousands years of experience and work

Starts every day

Քանի՜ մահ կա իմ սրտում,

Թափուր գահ կա իմ սրտում.

Չէ՛, դու էլ ես մահացու.

Մահի ահ կա իմ սրտում։

1917, Նոյեմբերի 7

How many deaths are there in my heart,

There is a vacant throne in my heart.

No, you too will die.

There is death in my heart.

Երկու դարի արանքում,

Երկու քարի արանքում,

Հոգնել եմ նոր ընկերի

Ու հին ցարի արանքում։

Between two centuries,

Between two stones,

I’m tired of a new friend

And between the old tsar.

Why should I feel bad? (թարգմանություն անգլերենից հայերեն)

Ժամանակին կար մի տղա, ով սիրում էր մի աղջկա: Նա ամենագեղեցիկը և ամենահմայիչը չէր, բայց տղայի համար նա ամենինչ էր: Նա մտածում էր նրա մասին, երազում էր մինչև կյանքի վերջ նրա հետ անցկացնելը: Նրա ընկերները նրան ասում էին «ինչու՞ էս երազում նրա մասին, երբ դու նույնիսկ չգիտես նա քեզ սիրում է թե ոչ: Սկզբում ասա նրան քո զգացմունքների մասին և իմացի նա քեզ սիրում է, թե ոչ»

Նա զգում էր, որ դա է ճիշտ բանը: Աղջիկը սկզբիցել գիտեր, որ տղան նրան է սիրում: Մի օր, երբ տղամ առաջարկություն արեց նրան, նա մերժեց: Նրա ընկերները մտածեցին, որ նա կսկսի ալկոհոլ օգտագործել, թմրանյութեր և այլն և կվոչնչացնի իր կյանքը: Զարմանալիորեն նա հիասթափված չէր:

Երբ նրանք հարցրեցին, թե ինչպես է, որ նա տխուր չէ, նա պատասխանեց «Ինչու՞ ես պետք է ինձ վատ զգամ: Ես կորցրել եմ նրան, ով երբեկ ինձ չի սիրել և անտարբեր էր իմ հանդեպ»

Առակի ասելիքը: Իրական սերը դժվար է գտնել: Սերը բոլորին տալիս է ուրիշի հանդեպ, առանց ագահության, առանց ոչինչ ետ ստանալու փոխարեն, եթե այլ անձը մերժում է նրան ով կկորցնի կյանքում ամենակարևորը: Այսպիսով, երբեք ցավում եք:

Once, there was this guy, who was in love with a girl. She wasn’t the most beautiful and gorgeous but for him, she was everything. He used to dream about her, about spending the rest of life with her. His friends told him, “why do you dream so much about her when you don’t even know if she loves you or not? First, tell her your feelings, and get to know if she likes you or not”.

He felt that was the right way. The girl knew from the beginning, that this guy loves her. One day when he proposed, she rejected him. His friends thought he would take alcohol, drugs etc and ruin his life. To their surprise, he was not depressed.

When they asked him how was it that he is not sad, he replied, “‘why should I feel bad? I lost one who never loved me and she lost the one who really loved and cared for her.”

 
Moral: True Love is Hard to Get. Love is all about giving to other person without greed of gaining anything in return, if other person rejects it, its him/her who will be losing the most important thing in life. So never feel dejected.

Խուլիո Կորտասար «Բոբիի անունից»

Իրականում այս պատմվածքը շատ խառը մտքեր է առաջացնում, քանի որ անգամ վերջում պարզ չի լինում Բոբիի մտահոգությունը և նրա խնդիրը չի լուծվում: Բոբիի մայրն ու մորաքույրը պարտավոր էին համոզել նրան, որ պատմի երազը: Միայն այդ դեպքում տղան կհանգստանար: Մեծերի հետ զրուցից հետո, կանցնեին բոլոր վատ մտքերը: Մտածում եմ, որ մորաքույրը սխալ էր վարվում չթողնելով երեխային անհանգստացնել մորը:

Ցանկացաց փոքր խնդրի դեպքում ես խոսում եմ մայրիկիս հետ, ոչ ոք այդպես չի հանգստացնում ինչպես մայրս:

Աղբյուր` Խուլիո Կորտասար «Բոբիի անունից»

Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Այս աղոթքը շատ լավ օրինակ է այն մարդկանց համար, որոնք բողոքում են, թե իրենց աղոթքները տեղ չեն հասնում: Սովորաբար դրանք լինում են խնդրանքներ, մոռանալով շնորհակալության մասին: Հեղինակը Աստծուն իր շնորհակալությունն է հայտնում, ամեն մի բանի համար ինչի հնարավորությունը ունի: Դրանից հետո ուժ է խնդրում միայն:
Հաճախ մենք մեր ծնողներից պահանջում ենք շատ բաներ և շնորհակալություն չենք հայտնում մեր ապրած կյանքի համար, ինչը նրանց նեղացնում է: Աստված մեր մեծ ծնողն է, պետք է նրա հետ հաճախ զրուցել, ոչ միայն կարիգից դրդված:

Աղբյուր` Անտուան դե Սենտ Էկզյուպերի «Աղոթք»

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started