Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Կարծես թե սովորական դեպքի մասին է պատմում Մարտիրոս Սարյանը։ Հանդիպեցին․․խոսեցին․․նկարեց․․․բայց, փոխանցվում է Չարենցի հեքիաթային անձնավորությունը։ Բոլորը, ովքեր խոսել են Չարենցի մասին, նրանց խոսքերում զգացվում է սերը նրա հանդեպ։ Այնպիսի տրամադրություն կա նրանց անկեղծ խոսքերի մեջ, որ ընթերցողի մոտ մեծ ցանկություն է առաջանում հանդիպելու Եղիշե Չարենցին։ Երանի լինեին ժամանակի մեքենաներ, որոնք մեզ հնարավորություն կտային գրականության դասընթացներին այցելելու և շբվելու մեր մեծերի հետ և ինչու չէ նաև մեզ հետաքրքրող հարցերը տալու։

Եղիշե Չարենց․«Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն: Ամեն ինչի մեջ, ամեն տեղ»

Այս հատվածը Ռուբեն Զարյանի «Մայրամուտից առաջ» գրքից է։

Չարենցը վիճում է իրեն ծանոթ մի կնոջ հետ, որը Մոսկվայից իր դստեր համար սպորտային գեղեցիկ զգեստ էր բերել։ Դրանցից Հայաստանում չկային։ Բոլոր ծանոթ-անծանոթները շրջապատում էին աղջկան, սկզբում հիանում և հետաքրքրվում, իսկ հետո անցնում վիրավորանքներին։

Չարենցը մեղադրում է կնոջը, թե նա իր երեխայի մոտ անցանկալի բնազդներ է առաջացնում, և դրդում նրան, որ իր երեխան մնացածին վերևից նայի։

Մայրը սրտանց փորձել է ուրախացնել իր դստերը, չմտածելով շրջապատի վերաբերմունքի մասին։ Այս բանավեճում չկան ճիշտ և սխալ կողմեր, քանի որ, նման կերպ կվարվեր յուրաքանչյուր սիող ծնող։ Չարենցն էլ, որպես խնդիրը մեկ այլ կողմից դիտարկող ունի իր խոսքի իրավացիությունը։

Հաշմանդամների իրավունքները

Հաշմանդամ է այն անձը, ով, մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակման պատճառով սոցիալական օգնության և պաշտպանության կարիք ունի։

<<Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով (1993թ․) երաշխավորել են հաշմանդամների իրավունքները։ Համաձայն այդ օրենքի՝ հաշմանդամներն ունեն մարդու բոլոր իրավունքները, որոնց պաշտպանությունն ապահովվում է պետության կողմից։

Հաշմանդամների իրավունքների միջազգային փաստաթղթերից են՝ մտավոր արժեքությամբ անձանց իրավունքների մասին հռչակագիրը (1971թ․), Հաշմանդամների իրավունքների մասին հռչակագիրը (1975թ․)։ Այս ակտերի հիմքում դրված է այն մոտեցումը, որ հաշմանդամներն ունեն իրենց արժանապատվության նկատմամբ հարգանքի անօտարելի իրավունք։ Նրանք այլ անձանց հետ հավասար օգտվում են բոլոր իրավունքներից։ Պետությունները նրանց առանձնահատուկ կարիքները պետք է ներառեն տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերում։

Page d’écriture

Deux et deux quatre
Quatre et quatre huit
Huit et huit font seize…

Répétez! dit le maître

Deux et deux quatre
Quatre et quatre huit
Huit et huit font seize…

Mais voilà l’oiseau-lyre
Qui passe dans le ciel
L’enfant le voit
L’enfant l’entend
L’enfant l’appelle :

Sauve-moi
Joue avec moi
Oiseau!

Alors l’oiseau descend
Et joue avec l’enfant
Deux et deux quatre…

Répétez! dit le maître

Et l’enfant joue
L’oiseau joue avec lui…

Quatre et quatre huit
Huit et huit font seize
Et seize et seize qu’est-ce qu’ils font ?
Ils ne font rien seize et seize
Et surtout pas trente-deux
De toute façon
Et ils s’en vont.

Et l’enfant a caché l’oiseau
Dans son pupitre
Et tous les enfants
Entendent sa chanson
Et tous les enfants
Entendent la musique

Et huit et huit à leur tour s’en vont
Et quatre et quatre et deux et deux
A leur tour fichent le camp
Et un et un ne font ni une ni deux
Un à un s’en vont également.

Et l’oiseau-lyre joue
Et l’enfant chante
Et le professeur crie :

Quand vous aurez fini de faire le pitre!

Mais tous les autres enfants
Écoutent la musique
Et les murs de la classe
S’écroulent tranquillement.

Et les vitres redeviennent sable
L’encre redevient eau
Les pupitres redeviennent arbres
La craie redevient falaise
Le porte-plume redevient oiseau.

Էջի չափանիշը

Երկու և երկու չորս 

Չորս և չորս ութ 

Ութ և ութը կազմում են տասնվեց …

Կրկնեք: — ասաց վարպետը 

Երկու և երկու չորս

Չորս և չորս ութ

Ութ և ութը ստացվեց տասնվեց : 

Բայց ահա լիրի թռչունը

Որը թռչում է երկնքում 

Երեխա տեսնում է դա

Երեխա լսում է դա

երեխան նրան ասում է.

Փրկիր ինձ, Խաղա ինձ հետ թռչուն:

Այնուհետև թռչունը իջնում ​​է 

և խաղում է երեխայի հետ 

Երկու և երկու չորս …

Կրկնեք: — ասաց վարպետը

Եվ երեխան խաղում 

է Թռչունը խաղում է նրա հետ …

Չորս և չորս ութ

ութը և ութը տասնվեց են 

Եվ տասնվեց և տասնվեց, 

ինչ են նրանք անում

Նրանք ոչինչ չեն անում

տասնվեց և տասնվեց և հատկապես

ոչ թե երեսուներկու համենայն դեպս

Եվ նրանք հեռանում են: 


Եվ երեխան թաքցրեց թռչունին

Նրա գրասեղանի տակ

Եվ բոլոր երեխաները լսում են երաժշտություն 

Եվ իր հերթին ութը և ութը գնում են 

Եվ չորսը, չորսը, 

երկուսը և երկուսը

Իր հերթին 

Եվ մեկը և երկուսը ոչինչի հավսար չեն

մեկ կամ երկուսը 

Մեկ առ մեկ նրանք նույնպես հեռանում են:

Եվ բոլոր թռչունները խաղում են

և երեխան երգում է 

Եվ պրոֆեսորը բղավում է.

Ե՞րբ կավարտեք կրկեսը:

Բայց մնացած բոլոր երեխաները

լսում են երաժշտություն

դասարանի պատերը լուռ են: 

Եվ պատուհանները դառնում են ավազ

Թանաքը դառնում է ջուր 

Սեղանները կրկին ծառ են դառնում

Կավիճըը կրկին դառնում է քարի կտոր

Գրիչը կրկին դառնում է թռչուն ։

Քերակնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ,ծոռ, հարս, սերմձուկ, մուկ,
նուռ։

Շարունակել կարդալ “Քերակնական աշխատանք”

Հետազոտական աշխատանք

Գրիգոր Զոհրապ <<Այրին>>

Որպես ընթերցող միշտ էլ սպասում ես ուրախ ավարտի, սակայն իրականությունը հաճախ դաժան է վարվում մարդկանց հետ։ Պատմությունը հիմնված է գյուղերում ընթացող կյանքի վրա։ Ծնողները ամուսնացնում էին իրենց երիտասարդ զավակներին, չանհանգստանալով նրանց երջանկության մասին։ Հեղինակը ներկայացրել է այն, ինչը տեղի էր ունենում իրական կյանքում, այդ պատճառով նովելի տխուր ավարտը ինձ չզարմացրեց։ Ցավալի է այն փաստը, որ ծնողները անցնելով այդ ամենի միջով, միևնույն է ստիպողաբար ամուսնացնում են իրենց զավակներին, իրենց պատիվն ու բամբասկոտ միջավայրը ավելի բարձր դասելու պատճառով։

Եթե հնարավորություն ունենայի փոխելու պատմության ավարտը, ապա այրին կգտներ իր սիրուն և կլքեր այդ գյուղը։ Կկորցներ իր միամտությունը և կվայելեր իր դեռ երիտասարդ կյանքը՝ նոր ընտանիքում։ Իմ առաջարկած ավարտը ժամանակակից է թվում, սակայն այն կարող էր օգնել մեր հերոսուհու նման շատերին։

Les enfants qui s’aiment — թարգմանություն

Les enfants qui s’aiment s’embrassent debout

Contre les portes de la nuit

Et les passants qui passent les désignent du doigt

Mais les enfants qui s’aiment

Ne sont là pour personne

Et c’est seulement leur ombre

Qui tremble dans la nuit

Excitant la rage des passants

Leur rage leur mépris leurs rires et leur envie

Les enfants qui s’aiment ne sont là pour personne

Ils sont ailleurs bien plus loin que la nuit

Bien plus haut que le jour

Dans l’éblouissante clarté de leur premier amour

Սիրահարները

Աղջիկը և տղան սիրահարված են

Գիշերը համբուրվում են պատերի տակ,

Անցորդները մատնացույց են անում նրանց,

Բայց սիրահարները այստեղ չեն,

Այստեղ են միայն նրանց ստվերները,

Որոնք գիշերվա կեսին չեն կարողանում քնել

Անցորդների զայրույթից ՝

Զայրույթից, արհամարհանքից, ծիծաղից, նախանձից։

Այս երեխաները, ովքեր սիրում են միմյաց

Այստեղ չեն։

Նրանք ավելի հեռու են, քան գիշերը,

Ավելի բարձր են, քան ցերեկը։

Նրանք այնտեղ են, որտեղ լուսավորվում է նրանց սերը։

Կորոնավիրուս

Կորոնավիրուսը տարածվել է բոլոր մայրցամաքներով, բացիԱնտարկտիդայից, վերջերս նրա տարածումը ավելի արագացավՉինաստանից դուրս, քան երկրի ներսում:

Մեծ և խիտ բնակչություն ունեցող քաղաքներում, վիրուսի տարածմումը մեծվնասով է սպառնում:

Վիրուսները կարող են տարածվել հասարակական տրանսպորտներիմակերեսների միջոցով: Հասարակական տրանսպորտը հարմարպայմաններ է ստեղծում դրա համար: 

Վիրուսները փոխանցվում են օդակաթիլային միջոցով, թքի շատ փոքրկաթիլների շնորհիվ(օր.` հազ կամ փռշտոց):

Մի քանի հետազոտությունների համաձայն, այն մարդիկ, որոնք գրիպայինսեզոնի ժամամակ օգտվում են հասարակական տրանսպորտից, 6 անգամավելի հաճախ են հիվանդանում: 

Հենց այս պատճառով, Հարավային Կորեայից մինչև Իրան բազմաթիվերկրների կառավարությունները հրաման են արձակել` մաքրելուհասարակական տրանսպորտի մակերեսները(գնացքներում, ավտոբուսներում և կանգառներում): 

Կորոնավիրուսից պաշտպանվելու համար, այն երկրներում, որտեղ վտանգըմեծ մասշտաբներով է կառավարությունը առաջարկում է որոշ ժամանակովփակել կրթական հաստատությունները:

Սակայն կան հիգիենայի պարզ կանոններ, որոնց հետևելու դեպքումկորոնավիրուսով վարակվելու հավանականությունը գրեթե ոչնչանում է`

  1. Հաճախ լվանալ ձեռքերը օճառով և ջրով, կամ օգտվել ախտահանիչգելերից
  2. Հազալիս և փռշտալիս օգտագործել մեկանգամյա օգտագործմանանձերոցիկ
  3. օգտագործված անձեռոցիկը նետել աղբարկղը, որից հետո ձեռքերըլվանալ
  4. անձեռոցիկի բացակայության դեպքում օգտագործել շորի թևքը
  5. Կեղտոտ ձեռքերով չդիպչել աչքերին և բերանին
  6. Խուսափել մոտ շփումից այն մարդկանց հետ, որոնք վատառողջ են

Հիվանդության ախտանիշներ նկատելու դեպքում դիմել հիվանդանոց(հազ, ջերմություն, գլխացավ, մկանների ցավ, շնչառական խնդիրներ և այլն):

Էներգետիկ ռեսուրսներ

Բնական գազը, ածուխը և նավթն ունեն առավելություններ և ոչ այնքան լավհատկություններ։

Օրինակ՝ ածուխը երեք բրածո վառելիքներից ամենաշատ աղտոտողէներգիայի աղբյուրն է։ Ածուխի արտադրման բոլոր փուլերում միջավայրինվնաս է պատճառվում։ Ածուխ վառելու հետևանքներն են թթվայինանձրևները, թունավոր քիմիական նյութերի ու ջերմության առաջացումը։Օդի մեջ բաց է թողնում աղտոտող նյութեր, որոնցից են սնդիկը, կապարը, ծծմբի երկօքսիդը, ազոտի օքսիդներ և այլ ծանր մետաղներ։

Առողջության վրա ազդեցությունը կարող է բերել ասթմայի ու շնչառականդժվարությունների, ուղեղի վնասի, սրտային խնդիրների, քաղցկեղի, նյարդաբանական խնդիրների և կարճ կյանքի։ Ածուխով աշխատողէլեկտրակայանները ավելի քան 100 տոննա ածխի մոխիր են առաջացնումյուրաքանչյուր տարի։ Այդ թափոնների կեսից ավելին արտանետվում է լճերև այլ վայրեր, որտեղ ի վերջո կարող է ներփաթանցել ջրուղիներին ու խեմլուջրի պաշարներին։ 

Կլիմայի փոփոխությունը ածխի ամենալուրջ և երկարատև բացասականհետևանքն է։ Ածուխը, որը մեծ չափով ածխածին է, այրվելուց բաց է թողնումածխաթթու գազ, որն էլ ջերմությանը կլանող գազ է։ Երբ ածխաթթու գազըհայտնվում է մթնոլորտում, այն վերմակի նման ծածկում է մոլորակը ևջերմաստիճանը իր սովորականից բարձրացնում է։ Գլոբալ տաքացումն էլկարող է բերել երաշտների, ծովերի մակարդակի բարձրացման, ջրհեղեղների, եղանակի ծայրահեղ դեպքերի ու կենդանատեսակներիվերացմանը։

Բնական գազն, ինչպես ածուխը, խնդիրներ է առաջացնում մթնոլորտիաղտոտման, միջավայրին ու մարդկանց առողջությանը վնասի հետ։ Գլոբալտաքացման հետ կապված արտանետումները ավելի քիչ են քան ածխինըկամ նավթինը, սակայն գազն առաջ է բերում ավելի մեծ խնդիր։ Գազիստանալու ու խողովակներով տեղափոխելու գործընթացում լինում ենմեթանի արտահոսումներ։ Մեթանը բնական գազի հիմնականբաղադրիչներից է և ածխաթթու գազից 35 անգամ ավելի հզոր էջերմությունը կլանելու հարցում։ Բնական գազի ու նավթի համար փորելընաև վնասակար է՝ հողի էրոզիայի և մոտակա գետերում հայտնվողաղտոտող նյութերի պատճառով։

Նավթը հիմնականում տարբեր ածխաջրածինների խառնուրդ է։ Որպեսզիկարողանան կիրառվել որպես էներգիայի աղբյուր, այս ածխաջրածիններըսկզբում պետք է մշակվեն։ Մշակման ժամանակ առաջանում են թունավորգազեր ինչպես ածխաթթու գազը և պինդ նյութեր ինչպես պլաստմասսան։Նավթի ջրային տեղափոխման շնորհիվ տարիների ընթացքում եղել ենբազմաթիվ պատահարներ, երբ այն լցվել է օվկիանոս։ Այսպիսի դեպքերըմեծ հետևանքներ են ունենում միջավայրի համար։

Նավթը թափանցում է ափի ավազի մեջ, ինչպես նաև կլանվում է մոտբուսականության կողմից։ Նավթը հեշտությամբ ծածկում ու մտնում էտարբեր մակերեսների մեջ, որից հետո պահանջվում են մեծաշխատանքներ այդ շրջապատը գոնե մասամբ մաքրել։ Հետևանքներըմնում են տարիներով, նավթը նույնիսկ տասնամյակներ հետո դեռ կարող էառկա լինել։ Տուժում են ջրային կենդանիներն ու բուսականությունը, այսինքն՝ ամբողջ էկոհամակարգը։ Շատ ձկների ու այլ ջրայինկենդանիների համար նավթը կարող է մահացու լինել։ Նաև վնասվում ենայդ էկոհամակարգից սնվող թռչունները, որոնք նավթից կեղտոտվածփետուրների պատճառով թռչելու հետ խնդիրներ են ունենում։

Blog at WordPress.com.

Up ↑

Design a site like this with WordPress.com
Get started